Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նորաբաց ԱՁ-ն տարածք է վարձակալել

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Նորաբաց ԱՁ-ն վարձակալությամբ տարածք է վերցրել իր գործունեությունը իրականացնելու համար: Վարձակալական պայմանագիրը ո՞ր կարգի համաձայն պետք է կնքվի: Արդյո՞ք նոտարի միջամտությունը պարտադիր է, և դա որպես ԱՁ-ի ծախս երևալու՞ է հաշվետվությունում: Եվ եթե այո, ապա նորաբաց ԱՁ-ն, եթե չի հասցնում 20 օրվա ընթացքում կնքել պայմանագիրը, պե՞տք է տուգանք վճարի: Պե՞տք է արդյոք գրանցել վարձատուին, որ իրեն վճարված ամսավճարները երևան: Վարձավճարների գծով ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է բանջարեղենի առևտրով

Մարիամ. Բարև ձեզ։ Բանջարեղենի առևտրով զբաղվող խանութը գրանցված է որպես ԱՁ։ Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվեն։ Արդյո՞ք տարածքի վարձակալության վճարը նույնպես հարկվելու է։ Կա՞ն արդյոք հաստիքներ, որոնք պարտադիր պետք է գոյություն ունենան։ Կարո՞ղ է հաշվապահությունը իրականացվել Excel-ով, թե՞ պարտադիր հաշվապահական ծրագիր պետք է լինի։ Նախապես շնորհակալություն:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ

Աշոտ. Հարգելի գործընկերներ, ԱՁ-ն, որը զբաղվում է և՛ արտադրությամբ, և՛ առևտրով, իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ): Անցնելու պահին ունի մնացորդներ, որոնց արժեքում կա ներառված ԱԱՀ։ Հնարավո՞ր է արդյոք հաջորդող ժամանակաշրջաններում կատարել ԱԱՀ-ի հաշվանցում մնացորդային ԱԱՀ-ից։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության տեսակը փոխելու վերաբերյալ

Շահեն. Բարև ձեզ: Կասե՞ք՝ հնարավոր է արդյոք Ա/Ձ-ով գործունեության տեսակը փոխել և դարձնել որպես ինքնազբաղված անձ։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ

Սերգեյ. Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Անի. Բարև ձեզ: Ես զբաղվում եմ ձեռագործությամբ և ուզում եմ ԱՁ բացել, արտոնագրային ո՞ր ծառայության տակ է գրանցվելու, և ինչքա՞ն պետք է վճարեմ հարկ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Հասմիկ. Բարի օր: Ցանկանում եմ աճեցրած բույսերը դնել վաճառքի խանութներում: ԱՁ բացելուց հետո ինչպե՞ս կհարկվի գործունեությունս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից

Խաչ. Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ է կատարում Ա/Ձ-ն մաքսազերծման ժամանակ

Սարգիս. Բարև ձեզ: Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին

Սեդա․ Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար

Սիլվա. Խնդրում եմ ասել՝ վարսավիրական գործունեություն իրականացնելու համար բացի արտոնագրային վճարից ի՞նչ վճարներ է կատարելու ԱՁ-ն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է

Հասմիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր

Արա․ Բարև ձեզ։ Մեկ սեփականատիրոջ շինության մեջ կան տարբեր անհատ ձեռնարկատերեր: Ըստ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների՝ արդյո՞ք նրանք կարող են գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, թե՞ տվյալ սեփականատիրոջ շինության մեջ գտնվող անհատ ձեռնարկությունները արդեն համարվում են առևտրի կենտրոններ։