
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Tatevik.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ այսպիսի հարց, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով տոնավաճառում, չունի վարձու աշխատող, գործունեությունը սկսել է 2012-ի նոյեմբերին: Անցյալ տարվա համար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ Հարկային Տեսչություն:

ԱՁ-ն չի վճարել նպաստ աշխատողին
Մերի.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց. ես աշխատում եմ ԱՁ-ի մոտ որպես պատճենահանող: Աշխատավարձս կազմել է 35 000 դրամ, հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, ստանում եմ ինձ հասանելիք ամենամսյա 18 000 գումարները, սակայն մինչ այժմ չեմ ստացել դեկրետի գումարը՝ նախածննդյան և հետծննդյան օրերի հաշվարկը վերջացել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, իսկ թերթիկս ներկայացրել եմ դեռ օգոստոս ամսին, սակայն վճարումը ձգձգում են՝ պատճառաբանելով, որ հարկայինի հետ խնդիրներ ունեն, բայց կլինի, սակայն այդպես էլ չի լինում: Խնդրում եմ, ինձ օգնեք՝ իմանամ՝ ում դիմեմ և ինչպես այս հարցին լուծում տամ: Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով
Ռոբերտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և "խանութի" սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը
2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ
3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն
իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru.
Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Ինչպե՞ս է հաշվարկվելու տարեկան սոց. վճարը
Գագիկ Կուրղինյան.
Խնդրում եմ հայտնել, թե ինչ կարգով է հաշվարկվելու Ա/Ձ-ի համար 2012թ.-ի տարեկան պարտադիր սոցիալական վճարը, թե՞ 2013թ. հունվարից հետո գործում են միայն եկամտային հարկի վերաբերյալ դրույթները:

ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով
Անի.
Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն զբաղվում է ծաղկի վաճառքով: Ի՞նչ հաշվետվություններ ու վճարումներ ունենք անելու: Հաշվետվությունները եռամսյակայի՞ն են, թե՞ ամսական: Իսկ վճարումնե՞րը:

ԱՁ զբաղվում է վարսավիրական գործունեությամբ
Ժաննա.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ա/Ձ ցանկանում է բացել վարսավիրանոց: Գիտեմ, որ հարկվելու է արտոնագրային վճարով: Ավելի մանրամասն կասե՞ք` ամսական կամ եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ա/Ձ-ն: Նախապես շատ շնորհակալ եմ:

ԱՁ-ն զբաղվում է տուրիստական գործունեությամբ
Վարդան
Հարգելի ընթերցողներ, ես անհատ ձեռներեց եմ, գործունեությունը սկսել եմ մարտի 10-ին, առայժմ միայն էլեկտրոնային ստորագրության հարց եմ լուծել: Հաշվապահությանը լավ չեմ տիրապետում: Ուստի հարցնում եմ, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, ի՞նչ գործողություններ պետք է անեմ և այլն: Հավելեմ, որ զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ:

Խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար
Մարիա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք պարզել մեկ հարց: Ես ցանկանում եմ զբաղվել խմորեղենի արտադրությամբ: Ի՞նչ խորհուրդ կտաք գրանցվել` որպես Ա/Ձ, թե՞ ՍՊԸ: Կցանկանայի իմանալ նաև, թե ինչ հարկեր պետք է վճարեմ թե Ա/Ձ, և թե ՍՊԸ-ի դեպքում տվյալ գործունեությունը իրականացնելու ընթացքում:

Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են
Հեղինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով:
2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ:
3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող:
Կանխավ շնորհակալություն:

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել շրջանառության հարկով
Hamest.
Եթե ԱՁ-ն ունի արտոնագրային վճար, զբաղվում է մանրածախ առևտրով և մատուցում է ինտերնետային ծառայություն, ապա կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով:

ԱՁ տարեկան հաշվետվություններ
Մարինե.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ԱՁ-ն ինչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի այն դեպքում, երբ չկա ոչ մի աշխատղ, միայն ԱՁ հանդիսացող անհատն է: Եվ ինչպե՞ս ճիշտ լրացնել "Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվետվությունը":

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել "Շրջանարության հարկի մասին" օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է.
Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը
Աշոտ.
Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ սոցապ տարեկան հաշվետվության
helen.
Բարև հարգելիներս, խնդրում եմ արագ արձագանքել.
Ա/Ձ -ի սոցապի տարեկան հաշվետվության մեջ գրված է սոցի նվազագույն գումար, որը չպետք է պակաս լինի 60.000 դրամից, սակայն եթե Ա/Ձ-ն աշխատել է 3 ամիս, այնուհետ դադարեցրել է գործունեությունը, ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարգրի 27-րդ տողը, և այն հանձնում եմ թղթային տարբերակով, չէ՞: Եվ ևս մի հարց` անհատական հաշվետվության դեպքում մյուս ամիսները, որ չի աշխատել, ինչպե՞ս եմ լրացնում մյուս աշխատողների համար:

Մանկապարտեզ բացելու համար
Արաքսյա.
Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն
Սամվել.
Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսական, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ:
Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում "60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ" բաժնում հաշվետուն կրկին ամսական է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը
astxik.
Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը
Արեն.
Բարև Ձեզ:
Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:

Առաքման գիրք վարելու հետ կապված
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում
Tigran.
Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:
Վերջին մեկնաբանություններ