Tag: անաշխատունակություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Աննա․ Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման

Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Ինգա. Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ կես դրույքով վարձու աշխատող (40 000 դրամ աշխատավարձով) և միաժամանակ հանդիսանում եմ Ա/Ձ, որը կապ չունի իմ գրանցված աշխատավայրի հետ: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի

Աշխեն․ Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է․ ես գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ամսական ստանում եմ 18 000 դրամ նպաստ։ Հուլիսի 1-ից գիտեմ, որ օրենքում փոփոխություն է կատարվելու և 18 000 դրամը դառնում է 26 500 դրամ։ Ես ապրում է գյուղական բնակավայրում, արդյո՞ք այն կկրկնապատկվի և արդեն ամեն ամիս կստանամ 53 000 դրամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի արձակուրդայինը

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե ես աշխատում եմ դպրոցում և 2019թ.-ի օգոստոսի 24-ից մինչև մայիսի 31-ը գտնվել եմ ֆիզ. աձակուրդում, հունիսի 1-ից աշխատանքի մեջ եմ: Արձակուրդային կստանա՞մ և ի՞նչքան` ամսական 65 000 աշխատավարձի դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արձակուրդը երկարում է 4 օրով

Հասմիկ․ Բարև ձեզ, եթե աշխատողը հիվանդության պատճառով 2 ամիս չի հաճախել աշխատանքի և վճարվել է անաշխատունակության համար, այս դեպքում հերթական արձակուրդ երկարու՞մ է 4 օրով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ լինելու փաստը կխանգարի մայրության նպաստ ստանալուն

Հերմինե․ Բարև ձեզ։ Ես և իմ ընտանիքս ապրում ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում փաստացի, իսկ գրանցումով՝ Ոսկևան։ Նոյեմբերյան ապրում ենք սկեսուրիս տանը իր հետ մեր ընտանիքը կազմված է երեք չափահաս մարդուց և մեկ անչափահաս փոքրիկից, որը պետք է ծնվի հոկտեմբեր ամսին։ Ես երկու օր է աշխատում եմ խանութում, որի գործատուն ինձ գրանցել է որպես ԱՁ, արդյո՞ք կխանգարի այդ փաստը, որ փոքրիկը ստանա իր հասանելիք մայրության նպաստը, ինչպես նաև մեր գրանցումը և փաստացի ապրելու վայրը կապ ունի թղթաբանության հետ, որ չեղյալ համարվի փոքրիկի հասանելիքներն ստանալուն։ Ասեմ նաև, որ փոքրիկի ծնվելուց հետո միայն հայրություն են ճանաչելու, այսինքն միայնակ մայր կարգավիճակում է լինելու։ Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ պատասխանեք, քանի որ ես կարող եմ հրաժարվել ԱՁ լինելուց։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում

Աննա. Բարև ձեզ: Դեկրետից դեկրետ գնալու դեպքում դեկրետային գումար տալի՞ս են։ Իմ դեկրետը լրանում է սեպտեմբերի վերջին, իսկ այդ ժամանակ իմ հղիությունը կլինի 5 ամսական։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակություն և արձակուրդ

Դիցուք՝ աշխատողը արձակուրդի դիմում է ներկայացնում հաշվետու ամսվա 10-ին տվյալ ամսվա 15-ից 25-ի համար և նույն ամսվա 13-ից 24-ը գտնվում է անաշխատունակության մեջ։ Արդյո՞ք տվյալ դեպքում խախտում է տեղի ունենում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նշանակություն ունի, թե որքան ժամանակ է աշխատում անձը

Նարինե. Բարև ձեզ: 2 ամսվա գրանցված աշխատողը Ա/Ձ-ում կարո՞ղ է ֆիզ. արձակուրդ գնալ, նշանակություն ունի՞, թե քանի ամսվա աշխատող է։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվում մայրության նպաստ պայմանագրային զինծառայողին

Տան. Բարև: Ես պայմանագրային զինծառայող եմ: Ստանում եմ 165 000 դրամ: Կասե՞ք՝ որ ամսից կարող եմ գնալ ֆիզ. արձակուրդ, և ինչքա՞ն գումար է տրամադրվում ամսական և ինչքա՞ն ժամանակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կա մայրության նպաստի առավելագույն շեմ

Լուսինե. Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս որևէ սահմանափակում կա՞ որպես վերևի շեմ: Արդյո՞ք բարձր աշխատավարձ ստացողները ինչ-որ կերպ տուժվում են արդյունքում: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունը լրացնելու հետ կապված

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք. ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է. Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ: Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է

Սյուզաննա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անաշխատունակության թերթիկը երկարացվում է

Լիաննա․ Բարև ձեզ: Ուզում եմ հստակեցնել՝ եթե անաշխատունակության թերթիկը շարունակվում է, որպես միջին վերցվում է նախորդ թերթիկի համար հաշվարկված միջի՞նը, թե՞ այդ թերթիկով տրված գումարը հաշվարկի մեջ վերցվում է, թե՞ ոչ, և շարունակվող թերթիկը նու՞յնպես պետք է առաջին օրը չվճարել, 5 օրը գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի միջին ամսական աշխատավարձը

Սիրուշո․ Բարև ձեզ: Ֆիզ.-ից ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 370 000 է: Քանի որ աշխատել է 5 ամիս՝ 74 000-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր: Հիմա միջին ամսական աշխատավարձը 44 156՞ է, թե՞ 45 638։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս

Հասմիկ․ Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ ՀՀ ԱՕ համապատասխան հոդվածը, որի հիման վրա գործատուն կարողանա վարձատրել, եթե ես հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի տեղեկանք ունեմ, սակայն ցանկություն ունեմ աշխատել ևս մեկ ամիս: