
Ինչպե՞ս հաշվել նպաստը
Լյուդմիլա.
Հարգելի հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցում: Աշխատողը ապրիլի 16-ից մինչև ապրիլի 28-ը աշխատանքի չի եկել և հիվանդության տեղեկանք է բերել բուժ. հաստատությունից: Ինչպե՞ս պետք է հաշվեմ բյուլետենը, և տեղեկանքը պե՞տք է արդյոք սոց. բաժին ներկայացնեմ: Խնդրում եմ մանրամասն նկարագրեք` ինչ պետք է անեմ: Ես առաջին անգամ եմ անաշխատունակության նպաստ հաշվարկելու:
Նախապես շնորհակալ եմ:

Նպաստի հաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք այս հարցում:
Ես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից հրաժարվել եմ և գնացել աշխատանքի: 3,5 ամիս (15.12.2011թ.-02.04.2012թ.) աշխատելուց հետո նորից անցել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի (02.04.2012թ.-19.08.2012թ.): Իսկ մինչև առաջին հղիությունս աշխատել եմ 5 ամիս (01.10.2010թ.-01.03.2011թ.): Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք այդ երկու աշխատանքային ամիսները (3,5 և 5) գումարվում են իրար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ժամանակ:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
KARA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատակիցս գտնվել է երեխային խնամելու արձակուրդում, աշխատանքի է եկել 2011թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 13.03.2012թ-ից նորից գնում է ֆիզ. արձակուրդ: Մարտ 2011թ-օգոստոս 2011թ. աշխատավարձ չի ունեցել: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի հետ կապված
Լիլիթ.
Շուտով երեխա եմ ունենալու և պետք է գնամ ֆիզարձակուրդ: Բայց երեխայիս պահող ունեմ և չեմ ուզում հետծննդյան շրջանում մնալ տանը, քանի-որ բարձր աշխատավարձ եմ ստանում և դրամի կարիք ունեմ: Կարո՞ղ եմ հետ վերադառնալ նախատեսվածից շուտ և օրենքի ո՞ր կետի համաձայն:

Աշխատանքից ազատում հղի կնոջը
Lilit.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հնարավո՞ր է արդյոք ազատել աշխատանքից հղի կնոջը 24 շաբաթական հղիության ժամանակ:

Որքա՞ն կկազմի նպաստը
arevя
Բարև ձեզ: Ես ունեմ հետևյալ հարցը: Ես օգոստոսին գնալու եմ ֆիզ. արձակուրդի, կուզենայի ճշտել, եթե իմ ամսական աշխատավարձը (հարկերը ներառած) կազմում է 280 000 դրամ, ի՞նչ գումար ես կստանամ ֆիզ. արձակուրդ գնալիս: Կանխավ շնորհակալություն:

Եթե անձը համատեղում է երկու աշխատանք
Արուս.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե անձը համատեղում է երկու աշխատանք, ապա այս պարագայում ինչպե՞ս է լուծվում ֆիզ. արձակուրդի խնդիրը:

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը
Anna.
Աշխատում եմ 01.03.2009թ-ից: 01.02.2011թ-ից գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Բացի անաշխատունակության արձակուրդը այլ արձակուրդ (ամենամյա) չեմ ունեցել: Արձակուրդից հետո ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Հիվանդության նպաստի հաշվարկ
Armine.
Здравствуйте. Я работаю учительницeй в школе. Скажите пожалуйста, как выплачивается бюллетень для учителей. Спaсибо.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի դպրոցում: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է հաշվարկվում հիվանդության նպաստը ուսուցիչների համար: Շնորհակալություն:

Հղի կինը ընդունվել է աշխատանքի
Սոնա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Հղի կինը ընդունվել է աշխատանքի ֆիզ. արձակուրդում գտնվողին փոխարինող: Ֆիզ. արձակուրդից վերադառնալուց հետո հիմնական աշխատողը մեկ ամսով անվճար արձակուրդ է վերցրել իր երեխային խնամելու համար, որից հետո վերադարձել է իր աշխատանքին: Նույն ժամանակահատվածում փոխարինողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որի համար նրան վճարվել է անաշխատունակության նպաստ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է ազատվեր աշխատանքից, հիմնական աշխատողի 140 օր արձակուրդի լրանալուց հետո: Փոխարինողն աշխատել է 120 օր: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչպես են հաշվարկվում հարկերը նպաստից
LIlit.
Խնդրում եմ պատասխանեք, թե ինչ հարկեր են ներկայումս պահվում հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստը հաշվարկելիս: Եվ արդյո՞ք այդ հարկերը պահվում են միանգամից, թե՞ ամսե-ամիս:

Աշխատավարձի հաշվարկ
Nazeli.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: 2012թ.-ի հունվարի 24-30 անաշխատունակութան թերթիկ եմ ներկայացրել, աշխատում եմ 5 աշխատանքային օրվա ռեժիմով, աշխատավարձս տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում կազմել է 4 ամիս` 100.000 դրամ (2011թ. հունվար - մայիս) և 8 ամիս (մայիս - առ այսօր)` 130.000 դրամ (նվազեցումներից հետո` մաքուր): Խնդրում եմ ինձ օգնեք հաշվարկել տվյալ ամսվա համար իմ աշխատավարձի չափը: Ես դեռ սկսնակ ինքնուս եմ և դժվարանում եմ ինքս լուծել այս խնդիրը: Կանխավ շնորհակալություն:

Նպաստ հաշվարկելու համար
Մարիա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:

Անհրաժեշտ ստաժ նպաստ ստանալու համար
Նիկա.
Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի վերաբերյալ
Աննա.
Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, յուրաքանյուր տարվա սկզբում հունվարի 1-ի դրությամբ կնքվում է աշխատանքային պայմանագիր և կասեցվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Ինձ հետաքրքրում է, թե արդյոք պայմանագրային աշխատողները ունենում են ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Էլիզա.
Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ բալիկ ունենալ: Գիտեմ, որ նախածննդյան և հետծննդյան արձակուրդը տրամադրվում է 140 օրվա համար, որից 70-ը նախածննդյան շրջանի համար, իսկ 70-ը` հետծննդյան: Կարո՞ղ եմ արդյոք 140 օրն էլ օգտագործել միայն հետծննդյան շրջանի համար, այսինքն` արձակուրդ գնամ ծննդաբերությունից հետո և արձակուրդում մնամ 140 օր: Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Նունե.
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:

Նպաստի հաշվարկ
Արման.
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ֆիզ. արձակուրդի նպաստի հաշվարկման դեպքում որ օրենքով օրացուցային ազատ տոն օրերը չենք հաշվարկում հանման ժամանակ:

Վերջնահաշվարկի կատարում
Karine.
Բարև, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ օգնեք, ես սկսնակ եմ ու պետք է կատարեմ վերջնահաշվարկ: Մանկավարժը աշխատել է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 28-ը եղել է բյուլետենում, այնուհետև աշխատել է հունվարը լրիվ ամիս և փետրվարի 29-ին դուրս է եկել աշխատանքից: Աշխատավարձը 24312 դրամ է: Ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը: Եթե հնարավոր է` գրեք մանրամասն: Շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի նպաստը
Արման.
Կնոջս վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը կազմում է 35000 դրամ: Խնդրում եմ ասեք` ֆիզ. արձակուրդի դեպքում ինչքան է կազմելու ստացած գումարը բոլոր ետպահումները հանած, եթե հնարավոր է ավելի մանրամասնած, նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ