Tag: անաշխատունակություն

.ԱյլՀարց ու պատասխան

ՀՀ-ից բացակայելու հետ կապված

Դավիթ. Եթե աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, կարո՞ղ է վերջինս ՀՀ-ից դուրս գալ, սահմանը հատել: Գոյություն ունի որևիցե օրենք, որը արգելում է բյուլետենի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Թերեզա. Բարև բոլորին: Ես ունեմ աշխատող, որը վերադարձել է երեխայի խնամակալության արձակուրդից, բայց դեռ 5 ամիս է, ինչ աշխատում է, պատրաստվում է կրկին մայրանալ, նա կարո՞ղ է կրկին ֆիզ. ստանալ: Ուզում եմ իմանալ` քանի ամսվա աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ կարողանա ստանա: Եթե կարող եք, ասեք` որտե՞ղ կարող եմ կարդալ այդ օրենքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթական արձակուրդի տրամադրում

Լիլիթ. Բարև Ձեզ, ես ունեմ չօգտագործված 10 օր արձակուրդ, որը անցավ և հերթը եկավ հաջորդ 10 օրվանը, ես գնում եմ դեկրետային արձակուրդ, և ինձ ասում են, որ կարող են տալ միայն 10 օրվանը, իսկ նախորդ 10 օրվանը միայն վերջնահաշվարկ անելիս կտրամադրվի գումարը: Ասացեք խնդրեմ, ես կարո՞ղ եմ դեկրետային արձակուրդից առաջ վերցնել ամբողջ 20 օրը, եթե այո, խնդրում եմ խոսեք միայն օրենքի դրույթներով, որպեսզի ես նույնը ասեմ հաշվապահությունում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Էլլա. Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասանելիք ֆիզ. արձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011թ.-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011թ.-18/04/2012թ.: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում

Լևոն. Եթե աշխատողը իր հաշվին վերցրած արձակուրդի ընթացքում հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք այն պետք է վճարվի և ինչպե՞ս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի հիվանդության նպաստը

Անի Զոհրաբյան. Հարգելի հաշվապահներ, իմ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ 03.10.2011թ.-27.10.2011թ. ժամանակահատվածում բուժվել եմ հիվանդանոցում: Վերջին 12 ամիսների հաշվարկով միջին ամսական աշխատավարձս կազմում է 50 000 դրամ: Որքա՞ն կկազմի իմ հիվանդության նպաստը: Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Ամալյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կարո՞ղ եք ասել` ժամանակավոր անաշխատունակության ժամանակ հաշվարկված նպաստը աշխատանքային ստաժից կախվա՞ծ է, թե ոչ: Ես գիտեմ, որ կախված է, բայց օրենքում չեմ կարողանում գտնել այդ կետը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի վճարում

Լիլու. Ինչպե՞ս վարվել շարունակավող 2-րդ ու հաջորդ անաշխատունակության թերթիկների հետ` նորի՞ց չվճարել 1-ին օրը, թե՞ դա կատարել եմ առաջինի ժամանակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի իրավունք

ԼԻԼԻԹ. Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. 2012թ. մայիս ամսին լրանում է ֆիզ. արձակուրդի 2 տարին: Կարո՞ղ եմ արդյոք անմիջապես լրանալուց հետո վերցնել ամենամյա արձակուրդս:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ: Քանի որ ՀՀ Աշխ. օր.-ի 20-րդ հոդվածում ասվում է`”Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում…:” Իսկ 165 հոդվածի համաձայն` “Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` … 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ.” Դեկրետի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատավարձը և պաշտոնը և նույնիսկ այդ ժամանակահատվածում ինքը շարունակում է մնալ կազմակերպության աշխատակից, հետևաբար նա լինում է “սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ”:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Diana. Հարգելի հաշվապահներ, ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում նպաստը հաշվարկելիս եկամուտը բաժանում ենք էլի՞ 12:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի վճարում

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Կուզեի իմանալ` հղիության բուլետենը ներկայացնելուց քանի օր հետո պետք է վճարվի ֆիզարձակուրդը, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի այն հետաձգելու (ուղղակի բուլետենս ներկայացրել եմ սեպտեմբերի 1-ին, մինչև հիմա ֆիզը չի փոխանցվել, հաշվապահը պատճառաբանում է, թե աշխատավարձերը վճարելուց հետո հաշվին էլ փող չի մնում):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Շուշանիկ. Ինչպե՞ս է հաշվարկվում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (հղիության և ծննդաբերությյան նպաստ), եթե անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող ամիսների թիվը պակաս է 12-ից (աշխատել է 6 ամիս):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գնում է երեխայի խնամքի համար արձակուրդի

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունից հետո գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի, արդյո՞ք այդ ժամանակահատվածը մտնում է իր ամենամյա արձակուրդի հաշվարկի մեջ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

kr. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում ասվում է` միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը աջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար աշխատողին վճարված եկամուտը, տվյալ դեպքում, եթե վերջին 12-րդ ամիսը 2010թ. հոկտեմբերն է, իսկ հոկտեմբերին աշխատողին վճարվել է անաշխատունակության նպաստ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, ապա հաշվարկի մեջ արդյո՞ք պետք է մտնի նպաստի ամբողջ գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Լիլու. 1. Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ամբողջ ամսվա, և այն շարունակվում է հաջորդ ամիս, արդյո՞ք 2-րդ բուլետենի հաշվարկի ժամանակ նորից պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուն, մնացածը սոցի հաշվին, թե՞ արդեն 1-ինից դրանք արվել է: 2. Բյուլետենի հաշվարկի ժամանակ արձակուրդայինի ամիսը մտնում է հաշվարկի մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի վճարում

Էլզա. Խնդրում եմ պատասխանեք. անաշխատունակության նպաստի 3 օրը դարձյա՞լ վճարվում է գործատուի միջոցներից, իսկ մնացած օրերը սոցի հաշվին, թե՞ վճարվում է միայն սոցի հաշվին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Լիլու. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 1. Եթե աշխատողը աշխատել է 3 տարի, նրա բյուլետենը վճարվում է 100, թե՞ 80 %- ով: 2. Եթե բյուլետենը շարունակվում է, հաջորդ ամսվա համար է՞լ պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին, թե՞ արդեն առաջին ամսում դրանք կատարվել են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Վերգինե Սերոբյան. Բարև ձեզ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք: Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ եկամտահարկ պահվու՞մ է: Եթե այո, ինչպե՞ս է կատարվում դրա հաշվարկը: