Tag: եկամտահարկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Էդգար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն): Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Շուշանիկ. Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում, բացի եկամտահարկից և սոցից, և ի՞նչ ժամկետներում: Նախորոք շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru :
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Տիգրան. Բարև բոլորին: Ճի՞շտ է արդյոք, որ Ա/Ձ-ի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման ձևը փոխվել է (նախկինը չէ), և եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ձեռք բերել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր աշխատավարձից

Արմեն. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք. օրինակ, ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրեն, որի աշխատավարձը 60000 դրամ է: Ի՞նչ հարկեր է վճարում ՍՊԸ-ն և ի՞նչ ժամանակացույցով: Խնդրում եմ առավել մանրամասն, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի և հաստատագրված վճարների վերաբերյալ

Վարդգես. Հարգելի տնտեսագետներ / հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ եկամտահարկ, շահութարկ և հաստատագրված վճար տերմինները: Հարկայինի կայքերում սույն տերմինների բացատրությունը բարդ ու խճճված է բնութագրվում: Ձեզանից ակնկալում եմ պարզ և հստակ բացատրություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի մասին օրենքի վերաբերյալ

Արտակ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք 2011թ-ին եկամտահարկի մասին օրենքի 31.2 հոդվածում եղել է փոփոխություն։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է հաշվառվում 2010թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկը և ըստ դրա վճարվող եկամտահարկի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Եվա. Բարև բոլորին: Ինչպե՞ս պետք է հաշվարկել վերջնահաշվարկը: Եվ եկամտահարկը հաշվելու համար արդյո՞ք պետք է վերջնահաշվարկը գումարել վերջին ամսվա աշխատավարձին և ապա նոր հաշվել եկամտահարկը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Narine. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս. տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն: Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել: