Tag: միկրոձեռնարկատիրություն

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ցանկանում է մարզում զբաղվել ալկոհոլի արտադրությամբ

Գայանե. Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գագիկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք J62.09՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինտերնետային կայքերի ստեղծումը կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրություն

Գագիկ․ Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Հայկ․ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ ջան: Ես գրանցել եմ Ա/Ձ 2019թ.-ին, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ եմ, հիմա կանգնել եմ փաստի առաջ, քանի որ չհասցրեցի միկրոձեռնարկատիրության հաշվետվություն ներկայացնել, իսկ ես չեմ ցանկանում լինել ԱԱՀ հարկ վճարող, վաստակածս գումարով հազիվ եմ հոգում ընտանեկան և կոմունալ ծախսերը: Ասեք, խնդրում եմ, ինչպե՞ս վարվեմ ես այս խնդրի հետ կապված, ի՞նչ լուծումներ կառաջարկեք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պանրի արտադրությունը վերսկսելու համար

Էլյա․ Բարև ձեզ։ Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն: Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վարդուհի. Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ

Աստղիկ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել

Սուսաննա. Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է միևնույն հասցեում գրանցել երկու գործունեություն

Կարինե. Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել

Լուսինե. Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի հաշվարկ

Արմեն. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ, ասացեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ՍՊԸ-ն նվազագույն աշխատավարձի հաշվարկը ինչպե՞ս անի՝ 1) ա.վ.-ա.վ.23%/100-ա.վ.2,5%/100-1000դրամ=68.000դրամ, 2) ա.վ.-5000դրամ-ա.վ.*2,5%/100-1000դրամ=68.000դրամ: Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճարը ՍՊԸ-ն ամեն ամի՞ս պետք է վճարի, թե՞ տարեկան մեկ անգամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար արդյո՞ք հաշվարկվում է ստաժ

Լիլիթ. Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. միկրոձեռնարկատիրության շրջանակներում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը վարձու աշխատողի համար ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ, պատասխանի դեպքում ներկայացրեք՝ օրենքի որ հոդվածն է դա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ցույց տա իր եկամուտը

Արփինե. Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է անասնակերի վաճառքով

Հասմիկ. Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա. Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։