Վարսավիրական գործունեություն

Հերմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե վարսավիրանոցում աշխատում են նաև տարբեր ոլորտի աշխատողներ, նրանց դեպքում ի՞նչ աշխատավարձ պետք է սահմանվի, և ի՞նչ հարկեր պետք է պահվեն, և պետք է վճարումը կանխիկ կարո՞ղ է կատարվել։ Վարսավիրանոցը գործում է մարզում։

Շնորհակալություն։

Գործուղման վերաբերյալ

Լուսինե․

Բարև Ձեզ, հարցս գործուղման մեկնելուն է վերաբերվում։ Գործուղման մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակահատվածը գերազանցում է իմ աշխատաժամանակը ( աշխատում եմ 9-ից 6-ը, բայց մեկնում եմ 7-ին և վերադառնում 10-ին): Խնդրում նշեք՝ կա՞ արդյոք օրինական հիմք հավելավճար ստանալու։

Երկրից դուրս մեկնել եմ գործուղման, վերադարձել առավոտյան 5-ին, նույն օրը 9-ին խնդրել են ներկայանալ աշխատանքի, իմ վերադարձի օրն արդյո՞ք չի համարվելու գործուղման վերջին օր։

Ընկերությունը ունի իրանցի աշխատակից

Կարեն․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։

Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր

Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։

Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։

Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։

Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր

Աննա․

Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, նրա պարտականությունները դրվել են կազմակերպության այլ աշխատողի վրա հրամանով: Աշխատողի հետ պե՞տք է կնքվի համաձայնագիր, թե՞ հրամանը բավարար է: Եթե այո՝ խնդրում եմ ուղարկեք ինձ համաձայնագրի ձև:

Արձակուրդի սկիզբ/ավարտ

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ ք կարող է վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողի արձակուրդը սկսվել/ավարտվել շաբաթ օրով, թե՞ պետք է սկսվի/ավարտվի երկուշաբթիից վինչև ուրբաթ որևէ օրով: Կանխավ՝ շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրության աշխատողին հասնու՞մ է նպաստ և արձակուրդ

Արթուր.

Միկրոձեռնարկատիրության աշխատողին արդյո՞ք հասնում է նպաստ և ամենամյա արձակուրդ: Խնդրում եմ ուղարկել նաև հղում:

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ. կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով, և ֆիզ անձը՝ անհատը, տվյալ կազմակերպությունում իրականացրել է շարժիչի նորոգում։ Կասեք խնդրեմ, պե՞տք է ֆիզ անձին ընդունել աշխատանքի, թե՞ քաղաքացիաիրավական, այսինքն՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հավելավճարը պարտադիր է

Եվա․

Եթե կազմակերպությունում աշխատողների թիվը չի գերազանցում 3-ը, բայց ունի գրանցված գանձապահ-վաճառողուհի պաշտոնով աշխատակից, այս դեպքում պարտադի՞ր է 30% հավելում տալ աշխատողին։

Դրոշմանիշային վճարի գերավճար

Վազգեն․

Բարև Ձեզ։ Բավականին մեծ գերավճար ունեմ ԱՁ-իս դրոշմանիշային վճարի համար (տեսնում եմ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում)։ Կցանկանայի իմանալ՝ գանձումը ե՞րբ է կատարվում, որպեսզի իրական գերավճարի չափը հասկանում։ Վճարը կուտակվել է գրանցված երկու աշխատողների և ԱՁ-ի դրոշմանիշային վճարումների համար։

Արդյո՞ք հրամանը բավարար է

Հայկ․

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել, եթե աշխատակիցը գտնվում է արձակուրդում, և նրա պարտականությունները այդ ընթացքում դրվում են մեկ այլ աշխատակցի վրա, ապա տնօրենի հրամանը բավարա՞ր է, թե՞ փոխարինող աշխատակցի հետ պետք է ունենալ նաև համաձայնագիր: Նախապես շնորհակալություն։

Նոր պայմանագիր աշխատակցի հետ

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը վերադարձել է երեխայի խնամքից, և այս ընթացքում աշխատանքի վճարման էական փոփոխություններ են տեղի ունեցել: Արդյո՞ք ճիշտ է նոր պայմանագիր կապել աշխատակցի հետ՝ պայմանագրի սկիզբը նշելով խնամքի արձակուրդից վերադառնալու օրը:

Հաստիքացուցակ

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք անհրաժեշտ է ուենալ հաստիքացուցակ, ի՞նչ պայմանների դեպքում է հաստատվում նորը։ Օրինակ, եթե մի աշխատողի աշխատավարձ է ավելացել, արդո՞ք պետք է կազմել նոր հաստիքացուցակ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ ամեն տարվա սկզբում է հաստատվում հաստիքացուցակը։ Որոնումների արդյուքում տեսնում եմ միայն դպրոցների և մանկապարտեզների հաստիքացուցակ։ Կարո՞ղ է մեկը առևտրային գործունեությամբ/ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊԸ-ի հաստիքացուցակի օրինակ ուղարկի, շնորհակալ կլինեմ։

Մայրության նպաստ լուծարման դեպքում

Լիանա․

Բարև ձեզ։ Սեպտեմբերի վերջին սկսվում է դեկրետային արձակուրդս, սակայն մինչ այդ կազմակերպությունը լուծարվում է։ Ես պետք է աշխատանքից հեռացման ու նոր ընդունման դիմումներ լրացնեմ։ Ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվելու մայրության նպաստ և կլինի՞ այն, եթե փաստացի նոր աշխատավայր է դառնում։

Տնօրենը նաև դասընթացավար է

Սոֆյա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի տնօրենը տվյալ կազմակերպությում կատարում է նաև դասընթացավարի աշխատանք (պայմանագրին կից համաձայնագրով): Նա հոկտեմբերի 01-ին տեղափոխվելու է արտերկիր վերապատրաստման ծրագրով: Սակայն շարունակելու է աշխատել որպես դասընթացավար հեռավար: Իսկ նոյեմբեր ամսին գնալու է մայրության արձակուրդի, բայց շատ հավանակն է, որ այդ ժամանակ դեռ վերադարձած չի լինի: Ի՞նչ անել․

1. Տնօրենի համար ուղարկել ճշտված գրանցամն հայտ և դադարեցում տալ տնօրենի աշխատանքին, սակայն շարունակի մնալ որպես դասընթացավար: Արդյոք կարո՞ղ է նա որոշ ժամանակ հեռավար աշխատել որպես դասընթացավար

2. Նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

3. Պե՞տք է արդյոք զբաղվել տնօրենի մայրության արձակուրդի ձևակերպման հարցերով, եթե արտերկրից մեզ ուղարկվի անաշխատունակության թերթիկ: Կա՞ն արդյոք գումարը վճարելու ժամկետներ այդ մասով, եթե աշխատակիցը հանրապետությունից բացակայում է:

Աշխատանք համատեղությամբ

Հովհաննես․

Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։

Գործատուն իրավունք ունի՞ ազատել աշխատակցին

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ ենթադրենք աշխատողը դիմում է գրել օգոստոսի 26-ին և ուզում է հենց նույն օրն էլ ազատվել աշխատանքից։ Նշեմ, որ նա լիակատար նյութական պատասխանատու անձ է։ Գործատուն իրավունք ունի՞ լուծել պայմանագիրը։ ՀՀ ԱՕ հոդված 112-ը կարդացել եմ, բայց ճիշտն ասած չեմ կողմնորոշվում, հետևաբար խնդրում եմ միայն օրենսգրքի հոդվածին հղում չտալ, եթե հնարավոր է՝ կիսվեք Ձեր իմացածով։ Կանխավ շնորհակալություն։