
Տնօրենին տրամադրվել է առհաշիվ գումար
Լիլիթ․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ տնօրենին ամսվա մեջ մեկ անգամ դրամարկղից տրվում է առհաշիվ գումար գնումներ կատարելու համար, և տնօրենը առհաշիվ տրված գումարի համար հաշվետվություն է ներկայացնում, հարցս այն է՝ արդյո՞ք ոչ կանխիկ՝ ՍՊԸ-ի հաշվից տնօրենի հաշվեհամար փոխանցվող գումարի համար էլ պետք է տնօրենի ներկայացնի նույն հաշվետվությունը։ Նշեմ, որ տնօրենի հաշվին փոխանցվում է շուկայից գնում կատարելու նպատակով, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկի դաշտում։

Պայմանագրի լուծում փորձաշրջանից հետո
Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է փորձաշրջանը չանցնելու հիմքով, այդ դեպքում նրան արձակման նպաստ վճարվու՞մ է ԱՕ 129 հոդվածի 1-ին մասի չափով, թե՞ ոչ։

Արձակուրդայինի վճարում
Սիրարփի․
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց․ աշխատակիցը գրել է դիմում հերթական արձակուրդի և դիմումում նաև խնդրել, որ վճարվի ոչ թե 3 օր առաջ կամ դիմումից 3 օրվա ընթացքում, այլ ուրիշ ժամկետ, օրինակ ՝ 15,06,-17,08, բայց խնդրել է վճարել 10,07, տնօրենը կարո՞ղ է մակագրի հաշվապահին վճարելու համար և ի՞նչ հիմքով, եթե կարելի է՝ գրեք հղումը ԱՕ-ի։

Ի՞նչ սկզբունքով է վարձատրվելու աշխատակիցը
Իրինա․
Հարգելի ընկերներ, ունենք աշխատակից մեխանիզատոր, ով աշխատացնում է Ընկերությանը պատկանող տեխնիկա, սակայն տեխնիկան ժամանակավոր գտնվում է ՊՆ -ի տրամադրության տակ: Ի՞նչ սկզբունքով է վարձատրվելու աշխատակիցը։

Հեռավար աշխատանք
Գոհար․
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ հուշել՝ ՀՀ ո՞ր օրենքով է թույլատրվում հեռավար աշխատանքը ՀՀ-ում: Օրենքի հղում կարո՞ղ եք տալ։

Գրանցման հայտ հետին ամսաթվով
Դիանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե աշխատողի ազատման հրամանը տրվել է ապրիլին, սակայն հարկային հայտ ուղարկվել է հունիսի 21-ին, որի հետ միաժամանակ հունիսից հուլիս կնքվել է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր 21.06.2023-10.07.2023, ազատման հայտը այդ ժամանակ ենք նշել, բայց հետին ամսաթվով։

Արձակուրդ դեկրետից հետո
Սուսաննա․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մանկապարտեզի աշխատակիցը հուլիսի 1-ով հետ է վերադառնում երեխայի խնամքի արձակուրդից, բայց այդ օրով հաստատությունը 1 ամսով փակվում է` աշխատողների ամենամյա արձակուրդից օգտվելու պատճառով։ Արձակուրդից հետ վերադարձող աշխատակցին կարելի՞ է տրամադրել ամենամյա արձակուրդ, թե՞ պետք է որոշ ժամանակ աշխատի, հետո օգտվի ամենամյա արձակուրդից։ Շնորհակալություն։

Աշխատողին չեն գրանցում
Անուշ․
Ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել, երբ տարիներ շարունակ աշխատողին չեն գրանցում։

Տնօրենի արձակուրդ
Լիլիթ․
Բարև ձեզ,խնդրում եմ օգնեք․ տնօրենը ունի 20 օր արձակուրդային օրեր, իրեն պետք է 30 արձակուրդային օր, կարո՞ղ եմ 2024թ ից ավանսով 10 օր տալ։
Եվ մի հարց էլ․ տնօրենը ՍՊԸ-ում 0,5 դրույքով է աշխատում, 5 օրյա գրաֆիկ, արդյո՞ք իրեն էլ է հասնում 20 օր, ինչպես սովորական աշխատողին, այսինքն մտածում եմ, որ տնօրեն է, 24 կամ 25 օր է տարեկանը։

3 000 դրամ սոց. վճարի պահում
Սիրուշ․
Աշխատում եմ միկրոձեռնարկություն հանդիսացող ԱՁ մոտ, ֆիզարձակուրդի մեջ եմ ներկա դրությամբ, մեկ ամսից ավել է չի փոխանցվել մայրության նպաստը, որը կազմում է 194 500 դրամ։ Գործատուս ասում է, որ 2 տարվա 3 000-ական սոցվճարի գումարը (72 000 դրամ) պետք է պահեն այդ 194 500-ից, կխնդրեմ պարզաբանեք:

Եկամտային հարկ օրապահիկից
Կարեն․
Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար օրապահիկ վճարելիս եկամտային հարկ առաջանո՞ւմ է։ Եթե այո, ո՞ր տողում ենք նշելու հաշվետվության մեջ։

Ուսումնական պրակտիկայի ձևակերպում
Iskan.
Բարև Ձեզ։ Գեղեղկության սրահ աշխատացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյի տակ, ցանկանում է ուսումնական պրակտիկա անցկացնել 9-րդ դասարանը ավարտած աշակերտի համար։ Ինչպե՞ս պետք է այդ ամենը ձևակերպել, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և արդյո՞ք պետք է հարկայինով դա ձևակերպել։ Կանխավ շնորհակալություն։

Ուսուցչի արձակուրդ
Թերեզա․
Եթե ուսուցիչը աշակերտի քննության վերահանձնում ունենալու պատճառով հուլիսի 1-ի փոխարեն արձակուրդ է գնում հուլիսի 12-ից, ապա արդյո՞ք լրացվում է 35-օրյա ժամկետը և ի՞նչ սկզբունքով է լրացվում: Ե՞րբ կարող է ուսուցիչը չօգտագործած օրերը լրացնել: Հնարավոր չէ՞ արդյոք, որ դա լրացվի հենց օգոստոս ամսվա ընթացքում:

Վերջնահաշվարկ
Դավիթ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Աշխատում եմ 7 տարի, ունեմ 38 օր չօգտագործված արձակուրդ, կեղտոտ աշխատավարձս 5 տարի եղել է 128,000 դրամ, 2021թ․-ի սեպտեմբերից 192,000։ Մաքուր աշխատավարձս արդեն 2 տարի 141,000 դրամ է, դեկտեմբեր ամսին ստացել եմ նաև 13-րդ աշխատավարձ 141,000 դրամ։ Գործատուն հաստիքի կրճատման հետևանքով է ազատում աշխատանքից և ինձ այդ մասին չի ծանուցել։ Այս դեպքում հասնում է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն և ճի՞շտ եմ հասկանում որ նաև ինձ վճարելու է տուժանք չծանուցած օրերի համար որը 57 օր է կազմում։ Խնդրում եմ հարցը շատ շտապ է եթե հնարավոր է կասե՞ք ինչքան գումար եմ ստանալու։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը, նպաստը և տուժանքը, և արդյո՞ք սա ամբողջ գումարն է որը նա վճարելու է քանի որ կադրերի բաժնի պետը ինձ համոզում էր սեփական դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից՝ ինձ եռապատիկ աշխատավարձ տալու պայմանով։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

3 000 դրամ սոցիալական վճար
Սիրուշ․
Բարև ձեզ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնալու դեպքում գործատուն ի՞ր միջոցների հաշվին է վճարում 3 000-ական դրամները, թե՞ աշխատողի:

Արձակուրդի տրամադրում
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը, գտնվելով ֆիզ արձակուրդում, վերադառնում է աշխատանքի, բայց անմիջապես ցանկանում է գնալ ամենամյա արձակուրդ, կասե՞ք՝ հասնում է, և հաշվարկը ինչպե՞ս հաշվել, եթե եկամուտ չունի, բայց նաև ունի 2016-2017թթ չօգտագործված արձակուրդ։ Ուզում ենք դա տալ, վերցնում ենք այս տարվա նվազագույն աշխատավարձը, թե՞ այն տարիների, որ չի գնացել։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Դավիթ․
Բարև Ձեզ։ Այսօր՝ հունիսի 13-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով հունիսի 22-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով (2 ամիս առաջ պետք է ծանուցեին)։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 192 000 դրամ էր, մաքուր՝ 140 800, (միջին օրական աշխատավարձի հաշվարկման ձևը չգիտեմ մաքուր աշխատավարձով են հաշվում թե կողտոտ, եթե մաքուր ապա 7 400 դրամ, եթե կողտոտ ապա 10 900 դրամ), ունեմ նաև 38 չօգտագործված արձակուրդային օր։ Աշխատում եմ հնգօրյա գրաֆիկով։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:

Գործուղման ծախսեր
Նարեկ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ կազմակերպության աշխատակիցը կազմակերպությանը պատկանող մեքենայով գործուղվել է ՌԴ, ճանապարհի և մնացած բոլոր ծախսերը կատարել է իր գրպանից, վերադառնալուց ներակայացրել է սնունդի և վառելիքի ծախսերը հիմնավորող ՀԴՄ կտրոններ։
2335-Ն որոշումը ուսումնասիրել եմ, կխնդրեմ ուղղորդել՝ ինչպե՞ս կատարեմ ծախսերի փոխհատուցումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պատրաստել բացի գործուղման հրամանից։
Նշեմ նաև, որ ծախսերը կատարվել են ռուբլով, իսկ հյուրանոցի գիշերավարձը հիմնավորող փաստաթղթեր առկա չեն։

Կուտակված արձակուրդ
Գևորգ․
Բարև Ձեզ, ունեմ կուտակված 3 տարուց ավել ամենամյա նվազագույն արձակուրդ։ Ուզում եմ իմանալ՝ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն հնարավո՞ր է արդյոք, որ կորցնեմ արձակուրդներս, քանի որ խոսք է գնում 2․5 տարվա արձակուրդի մասին։ Շնորհակալություն։

Եկամտային հարկ օրապահիկից
Կարեն․
Բարև Ձեզ։ Երբ աշխատակիցներին օրապահիկ է վճարում ՍՊԸ-ն, այդ վճարը եկամտային հարկով հարկվու՞մ է։ Եթե այո, եկամտային հաշվետվությունում ո՞ր տողում ենք նշում։
Վերջին մեկնաբանություններ