Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե հաստիքը կրճատվում է, և 2 ամիս առաջ գրավոր տեղեկացրել են, ապա 2 ամիս աշխատելուց հետո աշխատանքից ազատվելիս ստանալու եմ ևս մեկ ամսվա միջին աշխատավարձ և դրան գումարած եթե ունեմ չօգտագործված արձահուրդ ևս ստանալու եմ վերջնահաշվա՞րկ։ Խնդրում եմ պատասխանի իրավաբան՝ նշելով բոլոր իրավական հիմքերը։ Նախապես շնորհակալություն։

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, հարցս շատ շտապ է: Անձն ընդունվել է աշխատանքի 2020թ մարտի 1-ից, գնացել է իրեն հասանելիք 2020-2021թթ արձակուրդը 25 օրից 14 օրը միայն, հետո 2022թ հունիսի 22-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2024թ սեպտեմբերի 1-ից վերադարձել է աշխատանքի: Հիմա ես կարո՞ղ եմ տալ 2020-2021 թվականից սկսված նրա չլրացված արձակուրդային օրերը:

Աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության

Մանե․

Բարև ձեզ։ Կազմակերպությունում գրացված աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պիտի վարվենք տվյալ աշխատակցի հետ՝ ազատե՞նք, թե՞ տարկետում ձևակերպենք։

Տեղափոխում այլ աշխատանքի առանց աշխատողի համաձայնության

Արտյոմ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի անժամկետ պայմանագիր կնքած աշխատողին, առանց աշխատողի համաձայնության, տեղափոխել այլ աշխատանքի կազմակերպության ներսում։

Հաստիքների տեղափոխություն

Կարինե․

Միևնույն կազմակերպությունում հաստիքի տեղափոխման դեպքում, մասնավորապես, տնտեսվարի հաստիքի մասին է խոսքը, այսինքն դռնապահին տնտեսվարի հաստիքում ընդունելու և, ընդհակառակը, տնտեսվարին դռնապահի հաստիքում ընդունելու կարգը կհուշե՞ք։

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ․ ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստացվում է որ պետք է ֆիզից ֆիզ գնամ, նշեմ որ աշխատում եմ համատեղության կարգով 2 հաստատությունում, մի աշխատավայրում մայիսի 10-ից վերադարձել եմ աշխատանքի։ Նման պարագայում ո՞նց է հաշվարկվելու իմ մայրության նպաստը, կանխավ շնորհակալ եմ։

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում արդյո՞ք կուտակվում են հերթական արձակուրդի օրեր

Վեներա․

Բարև Ձեզ, ես անցյալ տարի մարտ ամսից եղել եմ ֆիզ. արձակուրդի մեջ, վերադարձել եմ այս տարվա փետրվարին, իմ ֆիզ. արձակուրդի մեջ եղած ժամանակահատվածի համար հասանելիք հերթական արձակուրդ ունե՞մ ես։

Ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը ԱՁ համար

Արմենուհի․

Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Դեկրետի անցնելու դեպքում հաշվարկը կատարելիս հիմք պետք է ընդունվի վերջին 3 տարիների, թե՞ 6 ամիսների ընթացքում ստացված եկամուտը։

Միջին ամսական աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից

Անահիտ․

Բարև Ձեզ։ Աշխատողը գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, և ամսական պայմանագրային աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից։ Վերջնահաշվարկի ժամանակ միջին ամսական աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից։ Այս դեպքում որպես միջին ամսական պիտի վերցնեմ նվազագու՞յն աշխատավարձը։

Աշխատանքից ազատում գողություն կատարելու պատճառով

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատողը գողություն է արել և դրա համար ազատվել է աշխատանքից՝ ՀՀ ԱՕ-ի 113-րդ հոդվածի 6-րդ կետով, ճի՞շտ է արդյոք այդ կետի կիրառումն այս դեպքում, եթե՝ ոչ, ո՞րն է պետք նշել։ Ո՞նց պետք է հրամանի ձևակերպումը տալ։ Եթե նման դեպքի համար ունեք ինչ-որ հրամանի ձևանմուշ, գոնե մոտավոր գրեք էլի։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Գործատուն չի վճարել մայրության նպաստը

Կարեն․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (մայրության նպաստի) մարտի 10-ին, սակայն գործատուն ապրիլի 26-ի դրությամբ դեռ չի վճարել։ Օրենքով ի՞նչ քայլեր կարող է կատարել աշխատակիցը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գործատուի համար։ Նախապես շնորհակալություն։

Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

Անահիտ․

Աշխատողը գրանցված է կես դրույքով, վերջնահաշվարկի ժամանակ միջին ամսական աշխատավարձը քիչ է նվազագույն աշխատավարձից: Միջինը պետք է վերցնեմ նվազագույն աշխատավարձի չափով, թե՞ քանի որ կես դրույքով է գրանցված՝ վերցնեմ նվազագույն աշխատավարձի կեսը:

Ու՞մ հաշվեհամարին փոխանցել վերջնահաշվարկը

Յանա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը մահացել է: Վերջնահաշվարկը պետք է փոխանցվի նրա հաշվեհամարին, թե՞ հարազատի հաշվեհամարին: Կանխավ շոնրհակալություն: