Աշխատաժամանակի ամրագրում

Արմինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:

Ե՞րբ պետք է կատարվի վերջնահշվարկը

Անյա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը

Ամալյա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։

Աշխատանքային պայմանագրի լուծում

Կարինե. Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։

Վերջնահաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։

Փոփոխություն գրանցման հայտում

Ռուբ. Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Սոնա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատանքից ազատել մի ամբողջ բաժնի աշխատակիցներին, մոտավորապես՝ 30 աշխատակից։ Եվ եթե կարող է, ապա կասեք՝ ի՞նչ հոդվածով և ի՞նչ գործողություններ են պարտադիր կիրառել։

Պարգևատրում ազատումից հետո

Մարինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն:

Ամենամյա արձակուրդի հետ կախված

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշեք՝ 04․12․2021-04․06․2022թթ աշխատանքի համար հասանելիք 12 աշխատանքային օր արձակուրդը կարելի՞ է արդյոք ձևակերպել 2022 թվականի մայիսի 26-ից։ Շնորհակալություն կանխավ։

Արձակուրդայինի հետ կապված

Անահիտ․ Բարև Ձեզ: Աշխատակիցը հերթափոխով աշխատող է, վերջին հերթապահությունը եղել է ապրիլի 28-ին, մայիսի 2-ից գտնվել է ամենամյա արձակուրդում, մայիսի 30-ին արձակուրդն ավարտվել է, մայիսի 31-ին գրաֆիկով սահմանված է եղել, որ հերթապահի այլ աշխատակից: Արդյո՞ք պետք է վճարել մայիսի 31-ի համար արձակուրդից վերադարձած աշխատակցին, քանի որ 21 աշխատանքային օրից միայն 20 օրն է վճարվել արձակուրդային:

Մայրության նպաստ

Ռուբ․ Բարև ձեզ։ Աշխատակիցը 22.04.2022-ին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի ստացման համար։ Ապրիլ ամսա համար աշխատավարձը և նպաստի գումարը վճարվել է 23.04.2022-ին։ Այստեղ կարո՞ղ է վճարման ժամկետների հետ խնդիր առաջանալ, քանի որ գործատուն միշտ մինչև հաջորդ ամսվա 15-ն է կատարել աշխատավարձի վճարում։ Եվ ո՞ր տողում պետք է լրացնեմ նպաստի գումարը՝ 1.10 գործատուի հաշվին վճարվող, թե՞ 1.11 բյուջեի հաշվին վճարվող։ Շնորհակալություն։

Աշխատաժամանակի հաշվառման տեղեկագիր

Կիմա. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Օպերատորը աշխատում է 2 դպրոցում, 2֊էլ 0,75 դրույքով։ Հարցս հետևյալն է՝ աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրի մեջ պետք է գրվի օրական 6ժամ, թե՞ 4ժամ։ Շնորհակալություն։

Աշխատաժամանակի և ընդմիջման ժամերի հետ կապված արտոնություններ

Անի. Բարև Ձեզ։ Այժմ գտնվում եմ ժամանակավոր անաշխատունակության արձակուրդում՝ երեխայի ծնվելու կապակցությամբ (հետծննդյան`երկրորդ 70 օրվա շրջանում): Ցանկանում եմ իմանալ՝ այս երկրորդ 70 օրը լրանալուն պես, եթե աշխատանքի գնամ, չվերցնեմ խնամքի արձակուրդ, ունենալու՞ եմ որևէ արտոնություն աշխատավայրում՝ աշխատաժամանակի և ընդմիջման ժամերի հետ կապված։ Նշեմ, որ աշխատում եմ շաբաթական 22 ժամ աշխատաժամանակով։ Շնորհակալություն։