Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս դրամարկղային գրքում գրանցումներ կատարել ծախսերի մասով

Մելինե. Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Ինչպե՞ս փաստաթղթավորել գործարքը

Հայկ. Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի ապրանքների/ծառայությունների առցանց (օնլայն) վաճառք: Ինչպե՞ս փաստաթղթավորել գնումը, եթե առկ չեն գնորդի անձնագրային տվյալները, հնարավո՞ր է այս դեպքում կիրառել ՀԴՄ կտրոն, թե՞ պետք է դուրս գրել հաշիվ՝ առանց անձնագրային տվյալների:

Հաշվապահական գրքեր

Ani. Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։

Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի. Բարև Ձեզ: Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Kristine. Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել /նախագիծ/ ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, որի փաթեթը ամբողջական լինելու համար տվյալ կազմակերպությունը մեկ այլ կազմակերպությունից /որը աշխատում է ՇՀ դաշտում/ գնում է ծառայություն՝ ինժիներական մասի նախագծում, որի համար պետք է պայմանագիր կնքվի ինժիներական մասը կատարելու համար տվյալ գործի համար։ Հարց՝ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել ՇՀ հարկով աշխատող կազմակերպության հետ։ Նախապես շնորհակալություն։

Ո՞վ պետք է ստորագրի տնօրենի աշխատանքից ազատման հրամանը

Անի. Բարև Ձեզ: Տնօրենի աշխատանքից ազատման հրամանը հենց ինքը պե՞տք է գրի, թե՞ ոչ: Նշեմ, որ 60 աշխատանքային օր չօգտագործված արձակուրդ ունի, ինչպե՞ս պետք է գրվի հրամանը, ո՞ր օրից պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը:

Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենալ դրամարկղային գիրք

Մանե. Բարի օր: Ինձ մի հարցում կարո՞ղ եք օգնել: Միկրոյով աշխատող վարսավիրական ծառայություն մատուցող Ա/Ձ-ն ձեռք է բերել ՀԴՄ։ Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենա նաև դրամարկղի գիրք: Շնորհակալություն:

Ի՞նչ է անհրաժեշտ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հրուշակեղենի արտադրությամբ: Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել Ա/Ձ-ն և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Հնարավո՞ր է արդյոք անձնագրային տվյալներով հաշիվ դուրս գրել

Գայանե. Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատեր: Եթե գնորդը ցանկանում է գնված ապրանքի դիմաց փաստաթուղթ ստանալ՝ ես իրավունք ունե՞մ տվյալ մարդու անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել e-invoicing ծրագրով, և այդ գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ի՞նչ հաշիվ եմ դուրս գրելու, քանի որ ես հարկ վճարող չեմ համարվում: Ես փորձեցի իմ տվյալներով մտնել e-invoicing, թույլ չտվեց համակարգը: Շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար

Արայիկ. Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ

Էլինա. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ։ Խնդրում եմ՝ օգնեք, ի՞նչ փաստաթղթեր են պետք այն ճանաչելու համար։ Ասեմ, որ ակտիվը գնահատվել է և առկա է շարժական գույքի գնահատման հաշվետվություն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարի վավերացում: Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ բացի գնահատումից։ Կանխավ շնորհակալ եմ։