Վերջնահաշվարկ

Նարե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի 03.05.2022թ. 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Ամսական հաշվարկային աշխատավարձն է 138 255 դրամ: Ազատման դիմում է գրել 06.09.2022թ.: Կխնդրեի օգնեիք ինձ՝ ի՞նչ ունեմ այս դեպքում հաշվարկելու սեպտեմբեր ամսվա աշխատավարձից բացի՝ արձակուրդի չօգտագործած օրերի գումար, վերջնահաշվարկ: Կխնդրեի նաև օգնել կատարել անհրաժեշտ հաշվարկները: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։ 2. Եթե աշխատողին 110 հոդվածով ազատում ենք, հնարավո՞ր է և՛ դիմումը, և՛ համաձայանագիրը, և՛ հրամանը նույն օրը տրվի։ Այսինքն՝ գործատուն նույն օրն էլ իր համաձայնությունը տա աշխատողի ազատման։

Աշխատանքային գրքույկ

Բարև Ձեզ։ Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։ Նախապես շնորհակալ եմ։

Եկամտային հարկի ճշգրտում

Ռուբ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։

Հաշվարկային փաստաթուղթ

Արմեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Փաստորեն միկրոձեռնարկատրիության սյուբեկտները հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարողանու՞մ են հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել։ Կխնդրեի քննարկենք։ Նախապես շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ

Արտյոմ. Բարև Ձեզ։ Պետք է ընդունենք մաքրուհի, աշխատելու է ամեն օր 1 ժամ, ստանալու է ամսական 10 000 դրամ աշխատավարձ։ Միաժամանակ ինքը աշխատում է մի քանի տեղերում նման գրաֆիկով։ Հարց․ ինչպե՞ս ձևակերպել, քանի՞ ժամ նշել տեղեկագրում և ինչպե՞ս վարձատրել։ Շնորհակալություն։

Անաշխատունակության թերթիկ

Մարիամ9. Հարգելի հաշվապահներ, աշխատողը մինչև նոյեմբերի 4-ը գտնվում է ֆիզ․արձակուրդում և արդեն ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը 14 օրվա համար։ Կարո՞ղ եմ արդյոք հիմա վճարել և ներառել սեպտեմբեր ամսվա հաշվետվության մեջ, եթե անաշխատունակության թերթիկը նոյեմբերի 5-ից է։

Հիփոթեքայի վարկի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ։ Ինչպե՞ս է կարգավորվում հիփոթեքայի վարկի միջոցով բնակարանի ձեռքբերման և կառուցապատողի սնանկ ճանաչվելու հարցը, եթե հիփոթեքային վարկը արդեն ամիսներ շարունակ վճարվել է։ Շնորհակալություն։

Վարձակալությամբ տարածքների տրամադրում

Nora. Բարև Ձեզ, բիզնես կենտրոնը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: ԱԱՀ հաշվարկելիս արդյո՞ք պետք է առաջնորդվել 62 հոդվածի 9 կետի "կադաստրային շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի", թե՞ "անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով"։

Մնացորդային ԱԱՀ հաշվանցում

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ. ծառայությունների ոլորտի ընկերություն է, աշխատում ենք շրջհարկով, սակայն կանխատեսում եմ հոկտեմբեր ամսից անցնել ԱԱՀ համակարգ: Ծառայությունների մատուցման նպատակով կատարում ենք ձեռքբերումներ՝ նյութեր, վառելիք և այլն, որոնց ԱԱՀ-ն ներառել եմ ինքնարժեքի մեջ և ծախսագրել: Հիմա ունենք նյութական արժեքների մնացորդ: ԱԱՀ դաշտ անցնելու հետո այդ մնացորդ նյութական արժեքների ԱԱՀ-ն չե՞մ կարող հաշվանցել: Օրենքի ո՞ր հոդվածը նայեմ այս իրավիճակի հետ կապված:

Ընկերությունը վաճառել է մեքենա

Նաիրա Վարդանյան․ Բարև ձեզ, ԱԱՀ-հարկվող ընկերությունը վաճառել է ՌԴ քաղաքացու վրա ա/մեքենա, որը դուրս է եկել սահմանից։ Խնդրում եմ մանրամասն գրեք ՊԵԿ-ին ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները և քայլերը։ Նաև մաքսային վիճագրական հաշվետվությունը ինչպե՞ս են ներկայացնում։ Շնորհակալություն։

Արձակուրդից հետ կանչելու դեպքում

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե բաժնի պետը գնում է ամենամյա արձակուրդի, իսկ նրա փոխարինողը, անձնական խնդիրներից ելնելով, անհապաղ մեկնում է արձակուրդի: Բաժնի պետին հե՞տ են կանչում ամենամյա արձակուրդից, թե՞ պարտականությունները վերապահում են մեկ այլ աշխատողի, հաշվի առնելով, որ բաժնում չկա ուրիշ աշխատող: Կարո՞ղ ենք պարտականությունները վերապահել մյուս բաժնի աշխատողին և, եթե հետ ենք կանչում՝ հաշվարկի տեղեկագրում ո՞նց ենք օրերը նշում: Կանխավ շնորհակալություն:

Դեկրետ գնալու վերաբերյալ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ։ Ասեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կատարեմ հաշվարկը և արդյո՞ք օրենքի խախտում է սա, թե՞ օրենքն ունի սա կարգավորող դրույթներ։

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։

Աշխատանք համատեղությամբ

Անահիտ. Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մեկ այլ տեղ անցել է աշխատանքի ոչ լրիվ աշխատաժամանակով, իսկ հիմնական աշխատավայրում լրիվից դարձել է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող, գրանցման հայտում հիմնական աշխատավայրի համար պե՞տք է նշել համատեղությամբ՝ այո, թե՞ մնա՝ ոչ։