Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ
Արսեն.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։
Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Հրանուշ.
Բարև Ձեզ։ Մի էսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը իր պահեստից մեր մեկ այլ կազմակերպության պահեստ՝ որպես ի պահ, տեղափոխել է ապրանք։ Խնդրում եմ ինձ հուշել՝ նման դեպքում ինչպիսի՞ ձևակերպում պետք է անել 2 կազմակերպություններում էլ։ Կանխավ շնորհակալ եմ։
Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում
Գայանե.
Բարև ձեզ։ Պատերազմի պատճառով աշխատանքային գրքույկները մնացել են Շուշիում։ Հիմա ոչ հրաման կա, ոչ գրքույկ։ Աշխատակիցը 1995 թվականից աշխատում է հիմնարկում, բայց հիմնարկի անվանումը 2018թ-ին փոխվել է ու կնիքի վրա գրված է ներկայիս անվանումը։ Հիմա ես ո՞նց պետք է աշխատանքային գրքույկը լրացնեմ, եթե ոչինչ չի պահպանվել։
Միկրոյի հայտարարություն չներկայացնելու դեպքում
Անի.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:
Աշխատանքային գրքույկների թվայնացում
Հայկ.
Բարև Ձեզ: Հարցս աշխատանքային գրքույկների մասին է: Եթե աշխատողին ընդունել եմ 2018 թվականին, ապա մինչ այդ ունեցած նրա աշխատանքային ստաժը թվայնացնելու համար հենց աշխատողը պե՞տք է դիմի սոցապ բաժին, թե՞ գործատուն:
Հարկային հաշիվ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:
E-invoicing ծրագրի մուտք
Տիգրան.
Արդեն մի քանի օր է փորձում եմ e-invoicing համակարգ մուտք գործել և ուղարկել հաշվարկային փաստաթուղթ, մինչդեռ համակարգը չի ճանաչում ինձ: Խնդրի հետ կապված զանգահարել եմ թեժ գիծ, որտեղ ինձ ասեցին՝ խնդիրը տեխնիկական է, բայց լուծում չի ստացվում դեռևս: Բոլոր գործողությունները ըստ e-invoicing համակարգի կատարվել են, բոլոր գործառույթները նշվել են իմ կողմից, հանդիսանում եմ օգտվող և լիազոր էլեկտրոնային համակարգում, մինչդեռ կրկին չի հաջողվում է մուտք գործել: Խնդրում եմ օգնել:
Լիազորի գրանցում
Գուրգեն.
Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: "Էլեկտրոնային պայմանագրի կնքում" բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:
Համատեղությամբ աշխատանքի հարկեր
Կարինե.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։
Շրջհարկի դրույքաչափ
Անի.
Բարի օր: Կասե՞ք, եթե ավտոտեխսպասարկման կենտրոն է և շրջհարկով է աշխատում, քանի՞ % է վճարում շրջհարկ, և եռամսյակ է՞: Շնորհակալ եմ:
Աշխատանքային պայմանագրի լուծարում
Էմիլի.
Մեկ հարց ունեմ հարգելի հաշվապահներ. եթե աշխատանքային պայմանագիրը կքնվել է մինչև դեկտեմբեր 30-ը, հիմա պետք է լուծարվի՝ ինչպե՞ս դա անեմ:
Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ
Սյուզի.
Բարև ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է մինչև օգոստոսի 30-ը, բայց ծրագրով հոկտեմբերի 1-ին ենք ազատել աշխատանքից, ապա ո՞ր ամսվա եկամտայինում պետք է արտացոլենք վերջնահաշվարկը:
Աշխատանքից ազատում փորձաշրջանի ընթացքում
Սերոժ.
Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։
ՀՈԱԿ-ի լուծարում
Էմիլի.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը՝ ՀՈԱԿ-ը, լուծարվում է համայնքի խոշորացման պատճառով, կասե՞ք՝ ինչպ՞ես է կատարվում և լուծարման գումար ստանում են աշխատակիցները:
Միկրոյով աշխատելու վերաբերյալ հայտարարություն
Գուրգեն.
Էլեկտրոնային եղանակով գրանցել եմ ԱՁ, միկրոյով աշխատելու համար էլեկտրոնային տարբերակ կա՞, թե՞ պետք է անձամբ գնամ հարկային ու դիմում գրեմ:
Բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վարձակալություն
Կարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞:
Կանխավ շնորհակալություն:
Ո՞ր օրով տալ ազատման հրաման
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, 26.10.2021-ին ավարտվում է արձակուրդը, և աշխատակիցը ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Ո՞ր օրով տալ ազատման հրաման: