Չօգտագործված արձակուրդի ներառում վերջնահաշվարկում

Սյուզի. Բարև ձեզ: Որ խնդրեմ, օրենքի հղում կտա՞ք այն մասին, որ գործատուն պարտավոր է վերջնահաշվարկում ներառել աշխատակցի բոլոր տարիների չօգտագործված արձակուրդի օրերը:

Եթե աշխատողն անչափահաս է

Լիլիթ. Բարև ձեզ: Եթե աշխատանքի է ընդունվում 17 տարեկան անչափահաս քաղաքացին, պե՞տք է արդյոք ծնողներից մեկի ստորագրությունը, օրենքով նայեցի մինչև 14-ն էր տալիս, ու մեկ էլ 36 ժամ է՞ առավելագույնը շաբաթական։

Ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցների պատվաստում

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չգիտեմ արդյո՞ք հարցս այս հարթակում ճիշտ է գրել, թե՞ ոչ, պարզապես Առողջապահության նախարարության հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ուզում եմ իմանալ ֆիզարձակուրդում գտնվող աշխատողի համար նույնպես պարտադի՞ր է պատվաստվելը կամ տեստ հանձնելը:

Վերջնահաշվարկի հետ կապված

Հաշվապահներ ջան, աշխատողը ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Արդյո՞ք ճիշտ է։ Եվս մեկ հարց. 5 տարվա աշխատողին միայն վերջին տարում չգնացած արձակուրդի օրերով պե՞տք է հաշվարկվի վերջնահաշվարկը, թե՞ նախորդ տարիների չօգտագործված արձակուրդի օրերն էլ ենք հաշվի առնում։ Շնորհակալություն

Տնօրենի փոփոխություն

Կարինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել գտնել իրավական այն ակտը, որով սահմանվում է տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը և սահմանվում փոխանցվող փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։ Կանխավ շնորհակալություն։

Հարկման ընդհանուր դաշտի ընտրություն

Վարդան․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։

“Ֆիզից ֆիզ” գնալու դեպքում

Մարիա․ Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Նախորդ ֆիզ գնալուն նախորդող ամսվա աշխատավարձն 175 000 դրամ էր: Ֆիզի մեջ ֆիզ է գնալու, ապա միջին եկամուտը հաշվարկվում է ինչպե՞ս: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Գանձապահի պարտականություններ

Հայկ․ Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ. եթե ՍՊԸ-ն ունի 15 աշխատակից, արդյո՞ք ճիշտ է, որ գանձապահի պարտականությունները 2018 թ-ից դրվել են հաշվապահի վրա: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այդպես շարունակենք աշխատել:

Հիվանդաթերթիկը հաշվարկվում է ըստ օրացույցային, թե՞ աշխատանքային օրերով

Մելինե. Բարև ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստը/հիվանդության նպաստ/ հաշվարկվում է օրացույցային, թե՞ աշխատանքային օրերով և, եթե տոն օր է ընկնում, դա հաշվու՞մ ենք, թե՞ ոչ։ Եվ ես մեկ հարց. ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստի վերջին փոփոխությունից ելնելով, ստացվում է, որ եթե մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, չե՞նք վերցնում հիսուն տոկոսը (ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստի 22-հոդվածի 6-րդ կետի փոփոխություն):

Անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի փոփոխման վերաբերյալ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` անորոշ ժամկետով կնքած պայմանագրերը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ եմ փոխել և համաձայնագրերով դարձնել ժամկետով։ Կանխավ շնորհակալ:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Վլադ. Բարև Ձեզ: Ես ԱՁ եմ, շրջհարկ վճարող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ամսական։ Եկամուտս 1 000 000 դրամ է: Հարցն այն է, որո՞նք են հաստատուն վճարները՝ անկախ եկամտի չափից, և որո՞նք են եկամտից կախված վճարները: