ԱՁ-ն ցանկանում է հացի արտադրություն բացել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, աշխատում է միկրոյի դաշտում, և ցանկանում է բացել հացի արտադրություն և այդ հացը վաճառել հենց իրենց խանութում։ Հնարավոր է արդյո՞ք 2 գործունեությունը իրականացնի մեկ ՀԴՄ-ով, և արտադրանքին (հացին) անուն տալու համար ի՞նչ քայլեր են արվում, որտե՞ղ են գրանցում այն։

Փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքի ձև

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հարկային ներկայացվելիք գործատուին փոխհատուցման ենթական գումարների մասին տեղեկանքի ձև կարո՞ղ եք ուղարկել: Խոսքը հղիության և ծննդաբերության անաշխատունակության նպաստի փոխհատուցման գումարի մասին է: Շնորհակալ եմ:

Աշխատակիցների պարտադիր պատվաստում

Արմեն․ Հարգելի գործընկերներ, ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 1-ից աշխատակիցների պարտադիր պատվաստման հետ կապված։ Արդյո՞ք որոշումն ուժի մեջ է մտնելու, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու չպատվաստված աշխատակիցները կամ կազմակերպությունը։ Առհասարակ, ի՞նչ եք անելու այս հարցի հետ կապված։

Դուրսգրման ակտի օրինակ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելիներս: Դպրոցում հին պատուհանները, որոնք համարյա փտած վիճակում էին, փոխարինվել է նորով: Ի՞նչ որ ակտի ձև կա, որ լրացնենք, այսպես ասած դուրս գրվի հին պատուհանները: Խնդրում եմ, եթե որևէ մեկը տեղյակ է՝ թողնեմ մեյլի հասցե, ուղարկեք փաստաթղթի ձևը (kharatyan.marine շնիկ mail.ru): Նախապես շնորհակալ եմ:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Մելինե. Բարև ձեզ: Եթե արձակուրդայինի գումարը կեղտոտ կազմում է 89 000դրամ, այդ դեպքում դրոշմանիշային վճար ևս պահվու՞մ է, քանի որ եկամտային և սոց. վճար հանելուց 68 000 դրամից պակաս է լինում, թե՞ դա արձակուրդայինին չի վերաբերվում։

Անաշխատունակության թերթիկ չվճարվող արձակորդի ընթացքում

Անի. Եթե աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակորդում և այդ ժամանակահատվածի համար ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք հիվանդության նպաստ այս դեպքում կարող է հաշվարկվել։

Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը

Մելինե. Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդը կարո՞ղ է մինագամից 20 օր տրվել՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եթե ամբողջ տարվա մեջ աշխատողը չի գնացել արձակուրդ, թե՞ պարտադիր մասերով է պետք տալ։

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը 12.08.2021-ին ազատվել է աշխատանքից, և նրա համար պետք է կատարվի վերջնահաշվարկ, օգոստոս ամսվա եկամտային հաշվետվության մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի թիվը և մնացած օրերի աշխատավարձը: Այդ դեպքում հարկերը ինչպե՞ս է դուրս գալիս՝ առանձին-առանձին, թե՞ աշխատավարձ + վերջնահաշվարկ ու հանում ենք հարկերը:

Արդյո՞ք կարելի է աշխատել մինչև ծննդաբերություն

Անի. Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք: Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.: Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդ դեկրետից նոր վերադարձողին

Ռոզմարի. Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։

Գրանցման հայտ ՀԿ-ում աշխատողի դեպքում

Ասթինե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության անդամ և աշխատող հասկացությունները արդյո՞ք նույն են, գրանցման հայտ տալիս են, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր են առաջանում։ Կանխավ շնորհակալ եմ:

Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից: