Ազատման ծանուցագրի վերաբերյալ

Գայանե. Բարև ձեզ: Մի հարց. եթե աշխատողին աշխատանքի ազատման ծանուցագիր ենք ներկայացնում, ծանուցագրի օրիգինալից մեկ հատ են գրում, թե՞ 2, մեկը մնում է աշխատողի մոտ, մեկը գործատուի, թե՞ ստորագրում է և տալիս գործատուին։ Շնորհակալություն:

Ավարտական վկայական տրամադրելու համար

Հեղինե. Ա/Ձ-ն բացել է լեզուների դասավանդման դպրոց։ Խնդրում եմ պատասխանեք. եթե ցանկանում է դասընթացն ավարտելուց հետո ուսանողին տրամադրի վկայական՝ ուսուցման կուրսն անցնելու վերաբերյալ, անհրաժե՞շտ են արդյոք լրացուցիչ գրանցումներ կամ այլ քայլեր կատարելու:

Արձակուրդայինի հետ կապված

Լիլիթ. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերին ու հոկտեմբերից պետք է արձակուրդ գնա, օրերի հաշվարկի մեջ 2020թ.-ի դեկտեմբերը մտցնե՞մ, թե՞ ոչ (25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օ՞ր է հասնում արձակուրդ): Եվ մեկ հարց էլ. եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցե՞լ ԴԱՀԿ-ի հաշվեհամարին:

Ծառայության մատուցում օտարերկրյա կազմակերպությանը

Իրինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայություն եմ մատուցում օտարերկրյա կազմակերպությանը համապատասխան պայմանագրի հիման վրա, գումարը ստանում եմ արտարժույթով, ինչպե՞ս հաշվեմ շրջհարկը, և հաշիվ գրեմ, թե՞ ոչ։

Չօգտագործված արձակուրդի ներառում վերջնահաշվարկում

Սյուզի. Բարև ձեզ: Որ խնդրեմ, օրենքի հղում կտա՞ք այն մասին, որ գործատուն պարտավոր է վերջնահաշվարկում ներառել աշխատակցի բոլոր տարիների չօգտագործված արձակուրդի օրերը:

Եթե աշխատողն անչափահաս է

Լիլիթ. Բարև ձեզ: Եթե աշխատանքի է ընդունվում 17 տարեկան անչափահաս քաղաքացին, պե՞տք է արդյոք ծնողներից մեկի ստորագրությունը, օրենքով նայեցի մինչև 14-ն էր տալիս, ու մեկ էլ 36 ժամ է՞ առավելագույնը շաբաթական։