Ներդրում օտարերկրյա քաղաքացու կողմից

Հասմիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, եթե ՍՊԸ-ում օտարերկրյա քաղաքացու կողմից (հիմնադիր չի հանդիսանում) ներդրում է կատարվելու, դա որպես եկամուտ ճանաչվու՞մ է և հարկու՞մ է արդյոք, եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով և ի՞նչ դրույքաչափով: Խնդրում եմ օրենքի հղում նշեք: Շնորհակություն:

Պարտադի՞ր է ՀԴՄ ունենալ բուֆետում

Մարի. Բարև Ձեզ: խնդրեմ կպատասխանե՞ք՝ դպրոցի բուֆետ է, որը միայն մանրածախ վաճառք է իրականացնելու, պարտադի՞ր է ՀԴՄ ունենալը, ԱՁ է: Ուղղակի լսել եմ, որ բուֆետներում չի լինում: Եվս մեկ հարց. ԱՁ-ի բուֆետի աշխատողին կարո՞ղ ենք քաղիրավականով ընդունել գործի: Եվ ԱՁ-ի դեպքում կարո՞ղ է հաշվետվությունները ստորագրի այլ անձ, այսինքն՝ ստորագրելու լիազորությունը տա ուրիշին:

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության թերթիկը

Արտյոմ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել խորհրդով։ Դպրոցի պահակը, որը աշխատանքի մեջ էր գտնվում, օգոստոսի 2-ին վատառողջ լինելով տեղափոխվել է հիվանդանոց։ Օգոստոսի 4-ին տնօրենի հրամանով նա գնացել է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի, որը պիտի տևեր օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Նա ստացել է օգոստոսի մի քանի օրվա աշխատավարձը և արձակուրդայինը։ Բայց օգոստոսի 12-ին նրան հիվանդանոցից տվել են անաշխատունակության թերթիկ՝ հաշվարկված օգոստոսի 2-ից մինչև 12-ը ներառյալ, որը շարունակելի եղավ։ Սեպտեմբերի 2-ին նա պիտի վերադառնար աշխատանքի, բայց չեկավ։ Եվ բժշկի կողմից ներկայացվեց 2-րդ թերթիկը, որում նշված էր, որ նա կարող է չներկայանալ աշխատանքի ամսի 2-ից մինչև 5-ը ներառյալ: Տնօրենը պահակի պարտականությունների կատարումը ժամանակավոր դրել է տնտեսվարի վրա, որը չվճարվեց։ Պահակը աշխատանքի եկավ ամսի 6-ին։ Հիմա ինչպե՞ս կարելի է հաշվարկել անաշխատունակության թերթիկը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ապրանք է վաճառել

Վարդուհի. Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:

Մայրության նպաստ

Ագնեսա. Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նման հարթակ ստեղծելու համար։ Հարցս հետևյալն է. գրանցված աշխատող եմ համարվում ապրիլի 6-ից, հոկտեմբերի 10-ին պատրաստվում եմ ֆիզարձակուրդ գնալ, աշխատավարձս կազմում է 36 000 դրամ, սակայն այս ամիսների ընթացքում 2 ամիսը եղել եմ իմ հաշվին արձակուրդում։ Հիմա որքա՞ն է կկազմի իմ բյուլետենայիմ գումարը։ Շնորհակալություն։

ԵՏՄ-ից ներմուծման ճշգրտումներ

Անի. Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն: 2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն

Անչափահասի հետ կնքվող աշխատանքային պայմանագիր

Անյա. Բարև Ձեզ: Որ խնդրեմ կարո՞ղ եք մեկնաբանել ԱՕ 85 հոդվածի 1-ին մասի այս պարբերությունը. 1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Ու՞մ հետ պետք է կնքել նյութական պատասխանատվության մասին պայմանագիր

Անյա. Բարև Ձեզ: ԱՕ 240-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողների հետ: Այդ դեպքում նրա կատարած վնասը ո՞վ պետք է հատուցի, ծնո՞ղը:

Արդյո՞ք պետք է տեխ. զննման գումարը ներառել ԱԱՀ հաշվարկում

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ տեխզննման գումարը պե՞տք է ներառենք ԱԱՀ հաշվարկի -ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների 18 տողում: Կազմակերպության պատկանող մեքենայի համար տեխզննման գումարը վճարվել է միանգամից բանկում:

Ինչպե՞ս պետք է կատարել հաշվարկը

Անուշ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո 3 տարի անց վերադառնում է աշխատանքի և 2 օր հետո բերում է հիվանդության թերթիկ, ինչպե՞ս պիտի վճարվի, աշխատավարձի մասով կասե՞ք:

Անորոշ, թե՞ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային պայմանագրերի ժամկետը կարող է լինել անորոշ և որոշակի, սակայն, որոշ տեղեկատվական աղբյուրներից կարդացել եմ, որ ավելի լավ է, որ աշխատանքային պայմանագրերը լինեն անորոշ։

Կոսմետիկայի արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային պարտավորությունները

Տիգրան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոսմետիկայի ոլորտում արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային կանոնները, ԱԱՀ-ի դրույքաչափը և այլ հարկային վճարումներ:

Դպրոցի բուֆետի գործունեություն

Mary. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը

Արամ․ Բարեւ ձեզ: Խնդրում եմ նշեք որևէ իրավական ակտ, որտեղ նշված է վերջնահաշվարկի հաշվարկման կարգը և միջին ամսական աշխատավարձը ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով աշխատողների հաշվարկման կարգը: Եթե աշխատողը աշխատել է 3 ամիս ոչ լրիվ աշխատառեժիմով և ամեն ամիս ստացել 23 500 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս հաշվել և վճարել վերջնահաշվարկ։

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար

Անի. Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։ Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։ 1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։ 2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։ 3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։

Քաղիրավական պայմանագրի ժամկետից շուտ լուծում

Մարիամ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Աշխատակցի հետ կնքվել է 1 տարի ժամկետով քաղիրավական պայմանագիր։ Գործատուն ցանկանում է ժամկետից շուտ ազատել աշխատողին։ Ինչպե՞ս կարելի է լուծել պայմանագիրը, արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ, և եթե այո, խնդրում եմ ուղարկել հոդվածը։

Հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերության կողմից հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր տողում և ո՞ր հոդվածի տակ է պետք գրել։ Կանխավ շնորհակալ եմ։