Հարկերը սխալ հաշվեհամարի են փոխանցվել

Մարինա․ Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք՝ ի՞նչ է կարելի անել, եթե կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկի ամբողջ գումարը փոխանցվել է դրոշմանիշային վճարի հաշվեհամարին։ Շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր միկրոձեռնարկատիրական ընկերության հետ

Քրիստինե․ Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին գրանցելու ժամանակ 79 հաշվետվության մեջ միայն նշում եմ ամսաթիվը ու վե՞րջ։ Մի հարց էլ՝ եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը ինչպե՞ս է հաշվարկվում։ Նորից նույն 5 000 դրա՞մն է։ Նախապես շնորհակալություն։

Անշարժ գույքի օտարում

Օլեգ. Իրավաբանական անձ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Ցանկանում եմ օտարել 75 մլն դրամով անշարժ գույք, որի կադաստրային արժեքը 200 մլն դրամ է, գումարը փոխանցվելու է երկու փուլով՝ 50մլն այս տարի, 25մլն 2022թ.-ին: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկով եմ հարկվելու, և ո՞ր արժեքից՝ 200մլն, թե՞ 75մլն-ից:

Տրանսպորտային միջոցի ներմուծում 3-րդ երկրից

Անի. Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծել տրանսպորտային միջոց հետագայում վաճառելու նպատակով և վճարել կանխիկ եղանակով, կամ այլ՝ ոչ կազմակերպության հաշվեհամարից։

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին

Արփինե․ Ողջույն: Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին, ապա արդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում փոխարինող աշխատողի վարձատրությունը (արդյո՞ք տրվում է պարգևավճար, թե՞ այլ կերպ է ձևակերպվում), և ինչպիսի՞ փաստաթղթեր են պատրաստվում այդ նպատակով:

Ուսուցչի ժամավճար

Մարի․ Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։

Եթե աշխատակիցը հրաժարվում է պատվաստվել

Սոնա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանք համատեղությամբ, թե՞ արտաժամյա աշխատանք

Գայանե: Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:

Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում

Անի. Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարում

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է բժշկական հաստատության կողմից բնապահպանական հարկի վճարմանը: Հաստատությունը 2017թ-ից իրականացնում է գործունեություն պացիենտների ռենտգեն ախտորոշումներ, բուժում, և հիվանդանոցային գործունեություն չի ծավալում: Արդյո՞ք վերջինս պարտավոր է ներկայացնելու բնապահպանական հարկի հաշվետվություն և վճարել հարկը:

Ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը

Սյուզի. Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Կայքերի վաճառք օտարերկրյա ընկերությանը

Գայանե. Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն: