Թղթակցություններ

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․ 1. Հաշվարկվել է մաշվածություն 2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում 3. Հաշվարկվել է շահութահարկ 4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում 5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում 6. Հաշվանցվել է անուղղակի հարկ 7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար 8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 9. Վճարված տոկոսները կապիտալացվել են

Տեղեկանքի ձև

Հասմիկ․ Խնդրում եմ օգնեք, շատ շտապ է։ Հարկայինում ասացին, որ փոխվել է հղիության նպաստի դեպքում "Գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին" տեղեկանքի ձև-ը, շատ եմ խնդրում ասել՝ նոր ձևը որտեղի՞ց բեռնեմ։ Նախօրոք շնորհակալ եմ։

Ճշգրտող հաշվի արտացոլում հաշվետվության մեջ

Սեդա․ Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:

Օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս

Արփի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Գրասենակային աշխատանքի եմ ուզում ընդունել օտարերկրյա քաղաքացու (Վրաստան), եթե քաղաքացին ունենա կացության և սոց․ քարտ, ապա աշխատանքի թույլտվությունը պարտադի՞ր պահանջ է։ Ճի՞շտ եմ հասկանում՝ քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, այլ ոչ թե անձամբ ինքը։

Որպես ԱՁ գրանցվելու դեպքում

Նարեկ․ Բարև Ձեզ։ Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

2-րդ ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք նույն տարում

Լիլիթ. 
Բարև ձեզ: Մի հարց. ֆիզ․ անձը գնել է մեքենա և վաճառել նույն ամսում, սա իր առաջիններ տարվա մեջ, հիմա նորից գնել է մեքենա և վաճառում է: Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Առաջինից 1 % եկամտային, իսկ 2-ի՞ց։

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Անահիտ.  
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ վիճակագրական ձևը լրացնելիս, եթե մի քանի անուն ապրանք է ներմուծվել, մի քանի տարբեր ծածկագրերով, ապա ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր հատվածում միայն մե՞կը պետք է լրացնեմ, իսկ մնացածը որտե՞ղ պետք է գրեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Միկրոձեռնարտաիրության սուբյեկտի հայտարարություն

Քրիստինե.
Բարև բոլորին։ Հարգելի մասնագետներ, ՍՊԸ-ն , որը գործելու է միկրոյի դաշտում, հայտարարությունը / 257 ձև՞ն է/ տալիս եմ պետռեգիստրում գրանցման օրո՞վ։ Եվ մի հարց էլ. չրարտադրության գործունեության տեսակը /կոդը/ սա՞ է ՝ C10391 :

Արձակուրդի տրամադրում մասերով

Անուշ. Բարև ձեզ: Կասեք՝ ամենամյա արձակուրդի մասերով տալու հստակ ձև, ի՞նչ է նշանակում մասերից մեկը պիտի 10 օրից պակաս լինի, այսինքն՝ ցանկացած մասը, թե՞ չէ: Օրինակ, եթե ամենամյա արձակուրդը (20 օր), առաջին մասը տվել ենք 10 օր, հետո կարո՞ղ են 5 առանձին տալ, հետո մյուս 5 օրը, սա ճի՞շտ է:

Վերանորոգման ծախսերի ֆինանսավորում

Անուշ. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հանրային հատվածի կազմակերպություն է։ Պետք է կատարվի շենքի կոսմետիկ վերանորոգում և մեծ գումարի չափով։ Հարցս հետևյալն է՝ վերանորոգման ծախսերի ֆինանսավորումը կարո՞ղ ենք կատարել վարչական բյուջեից, թե՞ պետք է կատարել պարտադիր ֆոնդային բյուջեից։

Աշխատանքի տեղավորման գործակալության պայմանագրի օրինակ

Արթուր․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է աշխատանքի տեղավորմամբ, և հաճախորդի հետ կնքում է պայմանագիր, որ վերջինիս աշխատանքի տեղավորելուց հետո այն պարտավորվում է իր առաջին աշխատավարձի 20 տոկոսը վճարել կադրային կենտրոնին, սակայն շատ դեպքերում հաճախորդները հրաժարվում են վճարելուց, և կազմակերպությունը հայտվում է կոնֆլիկտային իրավիճակում, ուստի կզմակերպությունը որոշել է կնքել պայմանագիր գործատուի հետ, որ վերջինս գանձի աշխատողից այդ գումարը և փոխանցի կադրային կենտրոնին, սակայն պայմանագրի օրինակ չենք կարողանում գտնել։ Եթե հնարավոր է՝ կխնդրեմ տրամադրել օրինակ կամ հղում, որտեղից կարող ենք վերցնել: