Երեխայի խնամքի արձակուրդ

Էլլադա. Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:

Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր

Հայկ. Բարև Ձեզ։ Եթե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր եմ կնքում (օրինակ՝ 5 օրով) բացակայող աշխատողին փոխարինելու համար, արդյո՞ք խնդիր կառաջանա նվազագույն աշխատավարձի հետ կապված։ Շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է հրաման տալ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:

Իրանից ներմուծված ցեմենտի մաքսազերծում

Գառնիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ՝ ներմուծված Իրանից: Մասնավորապես, պետ. տուրքի մասին։ Շնորհակալություն:

Ծանուցագիր

Աննա. Ի՞նչ է նշանակում հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից առաջացած տույժերը, տուգանքները, ապառքները, որոնց մեջ ներգրաված է եկամտային հարկ, շահութահարկ, սոց. վճար, շրջ.հարկ: Ինչպե՞ս պետք է մարվի բոլոր տույժերը, տուգանքները: Ծանուցագիրը ուղարկել եմ:

Ճշգրտող հաշիվ

Ան. Հարգելի՛ հաշվապահներ, հուլիս ամսին ստացել ենք հարկային հաշիվ 142 200 դրամ` ԱԱՀ-ով, 2 տեսակի ապրանք, բայց հետ ենք վերադարձրել գնված ապրանքի 1 տեսակը, մնացել է 1 ապրանք` 7 020 դրամ արժողությամբ` ԱԱՀ-ով: Մեկ օր անց ճշգրտել են հարկային հաշիվը: Հարցս հետևյալն է. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի մեջ ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների ո՞ր տողում ներառել այդ 135 200 դրամը՝ 19 տողու՞մ: Արդյո՞ք այդ 135 200 թիվը ներառվում է 18 տողում, հետո նոր միայն հանվում մյուս տողում: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

ՍՊԸ գործունեություն

Քրիստինե. Բարև բոլորին։ Մի հարց. եթե նախկին հաշվապահը հաշվետվությունները հանձնելուց նշել է ՍՊԸ-ի գործունեության մի տեսակը՝ 35 կետը, ի՞նչ է սպասվում կազմակերպությանը, հիմա հաջորդ հաշվետվության ժամանակ ավելացնենք երկրորդ կոդը, թե՞ ոչ: Ասեմ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։

Աշխատակիցն ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից

Սոնա. Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ամբողջ ամիս բացակայել է աշխատանքից և ստացել բացականեր, այս դեպքում աշխատավարձ չի՞ ձևավորվում, հարկ չի՞ առաջանում, և ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել այս աշխատակցի նկատմամբ:

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:

Մանկապարտեզ բացելու համար

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանկապարտեզ բացելու համար, եթե սննդի իրականացման պահով պայմանագիր եմ կնքում ԱՁ-ի հետ, որն իր հերթին համապատասխանում է ստանդարտներին, արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա հանել, և որքանո՞վ է իրավական։

Շարունակելի անաշխատունակության թերթիկ

Մելանյա. Բարև ձեզ: Եթե անաշխատունակության թերթիկը շարունակելի է, ապա ամեն հաջորդ թերթիկի հաշվարկում պահպանվու՞մ է արդյոք` մեկ օր չի վճարվում, 5 օրը գործատուի հաշվին, մնացածը պետ. բյուջեի հաշվին:

Ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ

Ռուբ. 1) Եթե ֆիզիկական անձանցից կատարվում են գնումներ, հիմնական գործունեության իրականացման համար և այդ ֆիզիկական անձանց հետ կնքվում է ապրանքների ձեռքբերման պայմանագրեր ու միարժամանակ երկկողմանի գնման ակտեր, որոնց մեջ նշվում է անձի բնակության հասցեն, անձնագրային տվյալները և այլ օրենքնով սահմանված տվյալներ, ապա այդ կատարված ծախսեը ենթակա՞ են շահութահարկից նվազեցման և եկամտային հարկի մասով էլ ինչպիսի պարտավորություն է առաջանում: Վճարելու եմ 10%, թե՞ չեմ վճարելու, խոսքս վերաբերվում է հոդված 150-ի 13-րդ կետին, նշեմ նաև, որ ձեռքբերված ապրանքները գյուղատնտեսական նշանակության չեն։ 2) Քաղ. իրավական պայմանագրի կողմ հանդիսացող անձին արդյո՞ք կարող են տրվել առհաշիվ գումարներ նյութեր ձեռքբերելու համար, թե՞ ոչ, եթե այո, ապա այդ պարագայում վերջինս պե՞տք է ներկայացնի հաշվետվություն: