Կոսմետիկ օճառի վաճառք

Արգենտինա․ Բարև ձեզ, պատրաստում եմ կոսմետիկ օճառ և շուգարինգ, կցանկանայի խանութներին էլ տալ, որ խնդրեմ՝ կմանրամասնե՞ք, թե ինչ պետք է բացել, ի՞նչ հարկեր կան սահմանված, նաև նշեմ, որ այս պահին վաճառքը իրականացնում եմ համացանցի միջոցով, մի բան էլ նշեմ, որ նպաստառու եմ, ուզում եմ բոլոր մանրամասներն իմանալ, նաև նպաստը կմնա՞, թե՞ կկտրվի։

Դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրամարկղի գրքի էջերը ամիսներ առաջ վերջացել են, իսկ նորը չունեմ: Արդյո՞ք կարող եմ նորը գրանցել և բաց թողածը լրացնել: Կանխավ շնորհակալություն:

Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Մարգարիտա. Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:

Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը

Արթուր. Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է ասել, որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը, որպեսզի վարչական գա, արգելանք դրվի, և ո՞ր հոդվածով է կարգավորվում:

Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Արմինե․ Հարգելի հաշվապահներ, եթե e-invoicing ծրագիրը չի աշխատում, կարո՞ղ ենք դուրս գրել թղթային հաշիվ՝ որպես ուղեկցող փաստաթուղթ վաճառված ապրանքի համար, և խնդրում եմ ասել կարգը։ Շնորհակալություն։

Հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով

Անի․ Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սննդի ոլորտը աշխատում է շրջհարկով: 232 հաշվետվության մեջ 6.4 տողում (հաշվետու եռ. հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար) լրացվում է ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի գումա՞րը, թ՞ե նաև գործունեության հետ կապված աղբի, գովազդի, գազի, հանրային սննդի թույլտվության և այլն ծախսերը: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքելու համար:

ԱՁ-ն զբաղվում է մեղվաբուծությամբ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ ջան։ ԱՁ-ն պետք է զբաղվի մեղվաբուծությամբ, և մեղրը հանձնելու է խանութներին։ 1. Ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։ 2. Գրանցման քայլերի հաջորդականությունը: Շնորհակալություն։

Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն

Գրիգոր․ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:

Լիազորի գրանցում

Միքայել․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք․ ԱՁ-ն գրանցվել է, էլեկտրոնային տարբերակով պետք է լիազոր գրանցել մեկ այլ անձի, հնարավո՞ր է արդյոք։ Թե՞ այս պարագայում պետք է ներկայանալ հարկային և թղթային դիմում ներկայացնել։

Շահութահարկի կանխավճարներ

Ռուբ․ 1) Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։ 2) ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

Քոլեջ-ինսիտուտ բացելու համար

Վահան․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ուսումնական հաստատություն (քոլեջ-ինսիտուտ միաժամանակ), ի՞նչ փաստաթղթեր են պետք, որ կարողանամ ծրագիրը կազմել և ներկայացնել կարավարությանը: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս էլեկտրոնային ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները

Մարինե. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս կարելի է տարբերակով ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները:

ՀԿ բացելու համար

Արուս. Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հոգեբանությամբ: Ֆինանսավորումը դրսից է լինելու: Կասե՞ք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այս ոլորտը հաշվապահության տեսանկյունից։