Առավելագույնը քանի՞ ժամ աշխատելու իրավունք ունի առաջին կարգի հաշմանդամը
Աշոտ.
Ողջույն։ Ես առաջին կարգի հաշմանդամ եմ։ Աղոտ գիտեմ, որ իմ դեպքում աշխատանքային օրենսգիրքը ուրիշ է։ Ես կարո՞ղ եմ համատեղելիությամբ երկու տեղ աշխատել։ Առավելագույնը քանի՞ ժամ աշխատելու իրավունք ունեմ։
Եթե Ազդարարին տրվող հայտարարության ձևը հին է եղել
Անի.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, եթե տվել ենք Ազդարարին տրվող հայտարարությունը, ստորագրված և ուղարկված է, սակայն մեր տրված հայտարարության ձևը հինն է եղել, և հիմա վարչական է եկել, ի՞նչ կարող ենք անել: Նախապես շնորհակալություն:
Ի՞նչ առավելություններ ունի սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել՝ միկրոյով աշխատող ԱՁ-ն նույնպես շահութահարկ պիտի տա՞, եթե այո, ինչքա՞ն: Մի հարց էլ խնդրում եմ՝ սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ինչերի՞ց է ազատված միկրոյով աշխատելու և շրջհարկով աշխատելու դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:
Ի՞նչ է նշանակում “հարկային կոդի թողարկող”
Էլեն.
Բարև Ձեզ: Ի՞նչ է իրենից ներկայացնում "հարկային կոդի թողարկող" տերմինը:
Որքա՞ն կկազմի կեղտոտ աշխատավարձը
Բարև Ձեզ: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 01.02.2021-ին և ազատվել է 23.02.2021-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ ինչքա՞ն կլինի կեղտոտ աշխատավարձը աշխատած օրերի համար, և արդյո՞ք վերջնահաշվարկի արդյունքում արձակուրդային պետք է վճարել:
Մինչև 2 տարեկան երեխային խնամքի նպաստի հետ կապված
Սոֆյա.
Բարև Ձեզ: Որպես մայրության նպաստ ստանում եմ 26 500 դրամ, գյուղում եմ ապրում և գյուղում էլ հաշվառված եմ: Հունիսի 11-ից երեխայի 4 ամսականը լրացել է և հունիսի սկզբից գրանցված աշխատող եմ։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ ստանալ 53 000, քանի որ արդեն գրանցված եմ, թե՞ ընդհանրապես կկտրեն նպաստը։ Զանգել եմ Սոցապ, ասացին՝ կկտրենք:
Որքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարի Անհատ ձեռնարկատերը
Լինա.
Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոբիզնեսի ոլորտում` ինչքա՞ն դրոշմանիշային վճար պետք է վճարի:
Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատված է 244 ձև հաշվետվությունից
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել, ովքե՞ր են հանձնում 244 ձևը, և սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատվա՞ծ է 244 ձևից և շահութահարկից: Ինչպե՞ս իմանալ՝ տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնենք, թե՞ ամսական: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք հոգեբանական կենտրոնը ԱԱՀ վճարող է համարվում
Մարիանա.
Բարև Ձեզ:
Հոգեբանական կենտրոնը /գրանցման ձև՝ Ա/Ձ/ ԱԱՀ վճարող է համարվու՞մ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ է անհրաժեշտ պենոբլոկի արտադրության համար
Անի.
Բարև ձեզ:
Պենզաբլոկի (пеноблок) արտադրություն ենք ուզում սկսել մեր բակում: Կասե՞ք՝ ի՞նչ հարկով ենք հարկվելու, քանի՞ տոկոս հարկ պետք է վճարենք, ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ: Փոքրիկ ձեռնարկություն է լինելու Արմավիրի մարզի գյուղերից մեկում, առայժմ առանց աշխատողների:
Պատրաստ եմ ԱՁ բացել:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի օրինակ
Անի.
Հարգելի գործընկերներ, առկա է գրանցված ՀԿ, արձանագրության որոշմամբ նշանակվել է ՀԿ-ի տնօրեն: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու: Շնորհակալ կլինեի, եթե ՀԿ-ի տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ ուղարկեիք, էլ. հասցե՝ ani.muradyan.111 շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:
Ովքե՞ր են հանձնում ֆիզիկական ծավալի հաշվետվություններ
Դիանա.
Բարև ձեզ: Խնդրում եմ նշել դրոշմանիշային վճարի, սոց. վճարի վճարման չափերը: Խնդրում եմ նշել նաև թե ովքե՞ր են հանձնում ծավալի հաշվետվություններ:
Քանի՞ օրվա արձակուրդ է հասնում աշխատակցին
Հայկ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.10.2020թ., և 15.06.2021թ. ազատվում է աշխատանքից, ապա վերջնահաշվարկ անելիս քանի՞ օրվա արձակուրդ է հասնում: Աշխատում է վեցօրյա գրաֆիկով: Շնորհակալություն:
Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս
Կարինե.
Բարև ձեզ: Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս՝ 12 ամիս հետ հաշվարկելիս արդյո՞ք այդ 12 ամիսների ընթացքում արձակուրդայինը և պարգևատրումը հաշվարկվում է, թե՞ ոչ:
Էլեկտրոնային առևտրի հետ կապված
Լիլիթ.
Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել... ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Էլեկտրոնային առևտուրը վերաբերու՞մ է ավտոմեքենաներին, թե՞ առհասարակ առևտրին:
Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։
Ո՞ր հաստիքով պետք է հաշվել արձակուրդայինը
Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատողը նույն ՊՈԱԿ-ում ունի երկու հաստիք՝ օպերատոր և ուսուցչի օգնական: Խնդրում եմ ասեք, ո՞ր հաստիքով եմ արձակուրդայինը հաշվելու՝ օպերատոր/20օր/, թե՞ ուսուցչի օգնական /35օր/: Կանխավ շնորհակալություն:
ՀԾ-ում գնորդից վերադարձ է ձևակերպվել
Աստղիկ.
Եթե ՀԾ-ում գնորդից վերադարձ ենք ձևակերպում, բայց նախքան այդ դեբիտորական պարտքը մարված է լինում, ի՞նչ պետք է արվի։ Կանխավ շնորհակալ եմ:
ՌԴ-ից ներմուծվել է մազերի խնամքի միջոցներ
Լուսինե.
Բարև Ձեզ: ՌԴ-ից ներմուծել եմ մազերի խնամքի միջոցներ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ներմուծման ժամանակ արդյո՞ք պիտի 5% շրջհարկ վճարեմ, թե՞ ոչ: Ասեմ, որ վաճառք չեմ իրականացնելու ներմուծված ապրանքը:
Վերջին մեկնաբանություններ