Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Մելինե. Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Նաիրա Մարտիրոսյան. եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է կատարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Լուսինե. Բարև Ձեզ: 2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է: Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները: Սահմանված հաշվետվություններ ե՞ն. 1. Շրջ. հարկ - եռամսյակային 2. Շահութահարկ /240 ձև/ - տարեկան 3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ - տարեկան: Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս: Վճարումները համապատասխանաբար. 1. Ձևավորված շրջ.հարկ - եռամսյակ 2. Շահութահարկ - 8*5000 տարեկան, թե՞ ամսական 3. Եկամտային հարկ/սոց. հարկ - 8*5000 - տարեկան, թե՞ ամսական 4. Դրոշմանիշային վճա՞ր - 8*1300 Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա. Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Մելինե. Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:

Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորման արժեքը

Ելենա. Տարվա սկզբի դրությամբ սարքավորումի հաշվեկշռային արժեքը կազմում էր 150 000 դրամ։ Տարվա ընթացքում սարքավորումը վաճառվել էր 26 000 դրամով, և օտարումից եկամուտը կազմել է 2 000 դրամ։ Մաշվածությունը հաշվարկվում է տարվա սկզբի հաշվեկշռային արժեքի 10 % դրույքաչափով։ Տարվա վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը կազմել է 145 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորումը: Շնորհակալություն։

Աշխատակիցը ցանկանում է ազատվել աշխատանքից արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ, կօգնե՞ք հետևյալ հարցում. աշխատակիցը արձակուրդի մեջ ուզում է ազատվել աշխատանքից, ինչպե՞ս վարվել, պե՞տք է գումար վերադարձնել:

Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Գայանե. Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Դայակ` պետության հաշվին ծրագրի վերաբերյալ

Խնթրում եմ կօգնեք՝ ԱՁ միկրոձեռնարկատեր է, այս պահին դադարեցված է և գտնվում ֆիզ. արձակուրդի մեջ, հունիսին լրանում է ժամկետը։ Լրանալուց հետո ուզում է աշխատել և օգտվել անձնական դայակ ծառայությունից, որի համար պետությունը տրամադրում է դայակի գումար։ Կասեք՝ ի՞նչ պետք է անի որպեսզի այդ գումարը տրամադրեն։ Պե՞տք է վերականգնի իր ԱՁ֊ն, թե՞ ուրիշ կազմակերպությունում պետք է գրանցվի որպես աշխատող։ Եվ ու՞մ պետք է դիմենք այդ հարցով սոցապ, թե՞ այլ տեղ։

Արդյո՞ք հնարավոր է դրոշմանիշային վճարը ճանաչել որպես ծախս

Ռոման․ Բարև ձեզ: Եթե աշխատակցի դրոշմանիշային վճարը վճարում է գործատուին հաշվին, թույլատրվու՞մ է արդյոք ծախս համարել շահութահարկի մասով։