Չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև

Անի. Որտե՞ղ կարող եմ գտնել չվճարվող փորձաշրջան անցնելու պայմանագրի ձև: Նաև ի՞նչ օրենքի հիման վրա մանկական զարգացման կենտրոնը կարող է սոց. ցանցերում հրապարակել երեխաների նկարներ եւ հոլովակներ:

Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար

Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Ինչպե՞ս է ծախս ճանաչվում արձակուրդայինը

Ռազ․ Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։

Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Մելինե. Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Նաիրա Մարտիրոսյան. եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է կատարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Լուսինե. Բարև Ձեզ: 2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է: Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները: Սահմանված հաշվետվություններ ե՞ն. 1. Շրջ. հարկ - եռամսյակային 2. Շահութահարկ /240 ձև/ - տարեկան 3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ - տարեկան: Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս: Վճարումները համապատասխանաբար. 1. Ձևավորված շրջ.հարկ - եռամսյակ 2. Շահութահարկ - 8*5000 տարեկան, թե՞ ամսական 3. Եկամտային հարկ/սոց. հարկ - 8*5000 - տարեկան, թե՞ ամսական 4. Դրոշմանիշային վճա՞ր - 8*1300 Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա. Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:

Վարձատրությունը քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Մելինե. Բարև ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով: Եթե հնարավոր է, օրենքի հղում նշեք:

Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորման արժեքը

Ելենա. Տարվա սկզբի դրությամբ սարքավորումի հաշվեկշռային արժեքը կազմում էր 150 000 դրամ։ Տարվա ընթացքում սարքավորումը վաճառվել էր 26 000 դրամով, և օտարումից եկամուտը կազմել է 2 000 դրամ։ Մաշվածությունը հաշվարկվում է տարվա սկզբի հաշվեկշռային արժեքի 10 % դրույքաչափով։ Տարվա վերջի դրությամբ հաշվեկշռային արժեքը կազմել է 145 000 դրամ։ Որքա՞ն կկազմի տարվա ընթացքում գնված սարքավորումը: Շնորհակալություն։

Աշխատակիցը ցանկանում է ազատվել աշխատանքից արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ, կօգնե՞ք հետևյալ հարցում. աշխատակիցը արձակուրդի մեջ ուզում է ազատվել աշխատանքից, ինչպե՞ս վարվել, պե՞տք է գումար վերադարձնել:

Վերջնահաշվարկ աշխատողի մահվան դեպքում

Գայանե. Բարև ձեզ: Աշխատողի մահվան դեպքում ազատում եմ տվել, սակայն վերջնահաշվարկը 2 ամիս հետո եմ վճարել։ Հիմա աշխատողի անունը չկա taxservice-ում։ Ինչպե՞ս ցույց տամ վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ: