Նույնականացման քարտի ակտիվացում

Անահիտ. Բարև Ձեզ: Նույնականացման քարտն ակտիվացնելիս առաջին անգամ pin, puk գրելիս "Invalid blocked pin", երկրորդ փորձի ժամանակ արդեն նման գրառում՝ "pin blocked": Ի՞նչ անեմ, որ կարողանամ ակտիվացնեմ քարտը, միկրոյի հայտարարությունը կարողանամ ժամանակին ուղղարկել, էկենգի հղումները չառաջարկեք։

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, 144 օրվա ֆիզը հաշվարկել և վճարել եմ, այնուհետև 15 օրվա համար է ներկայացրել: Աշխատակցին հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը վճարել եմ հունիսին: Հաշվետվությունը հանձնելիս 144 օրվա հաշվարկը ե՞րբ վճարել եմ այդ ամսվա հաշվետվության մեջ ցույց տամ, իսկ 15 օրվանը հունիսին, թե՞ հուլիսին։ Եվս մի հարց. հոկտեմբերի 29-ին աշխատակիցս բերել է մայրության նպաստի թերթիկ, վճարել եմ նոյեմբերի 2-ին: Հաշվետվության մեջ հոկտեմբերին եմ ցույց տվել՝ սխա՞լ է:

Լեզվի կենտրոն բացելու համար

Սոնա. Բարև Ձեզ: Ես ուզում եմ բացել լեզվի կենտրոն, որը գործելու է օնլայն տարբերակով: Ինձ հարկավոր կլինի՞ որևէ հավաստագիր կամ լիցենզիա ստանալ: Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կարո՞ղ եմ այդ գործունեությունը կցել ընտանեկան ԱՁ-ին, որը վարում է այլ գործուենություն:

Արդյո՞ք բաժնետերը կարո՞ղ է լինել որպես լիազոր և օգտվող

Վահան. Բարև Ձեզ: Ընկերության բաժնետերը կարո՞ղ է լինել լիազոր և օգտվող՝ չհանդիսանալով ընկերության աշխատակից կամ պայմանագրային հարաբերություններ ունեցող անձ:

Հնարավո՞ր է արդյոք շարունակել նպաստ ստանալ

Անգելինա. Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:

Ա/Ձ Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ

Karen. 1. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ։ Ապրանքները գնվում են Aliexpress կայքից (վաճառողը Մոսկվայում ունի պահետս, որտեղից ուղարկում է Գլոբբինգի պահեստ), այնուհետև Գլոբբինգով ներմուծվում են Հայաստան։ Հարցս վերաբերվում է մինչև մյուս ամսի 20-ը ներկայացվող հայտարարագրերին։ Լսել եմ, որ այդ հայտարարգրերը լրացնելուց անհրաժեշտ է կցել պայմանագրի նման բան, որը կնքվել է իմ և ՌԴ-ում վաճառողի միջև։ Ի՞նչ պետք է անի Ա/Ձ-ն, եթե այդպիսի պայմանագիր չկա, և ապրանքները գնվում են հանրահայտ և առանց պայմանագրի աշխատող կայքից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե որպես պայմանագիր կցվի կայքի էջերը, որտեղ երևում է ումից և ինչքան ապրանք եմ գնել: Շնորհակալություն։ 2. Եթե Ա/Ձ-ն ՌԴ-ից ներմուծում է ապրանքներ, որոնք հայտարարագրվում են, այնուհետև հաշիվ ապրանքագրով վաճառվում։ Հնարավո՞ր է այդ դեպքում շրջանառության հարկով աշխատելուց ամբողջ վաճառքը հաշվարկել 1.5% հարկով: Այդ հայտարարագրումը համարվու՞մ է ձեռքբերման հիմնավորում, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից: Շնորհակալություն։

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Տիգրանուհի. Բարև Ձեզ: Կասեք՝ ինչքա՞ն կկազմի 10 օրվա արձակուրդը (ես ֆիզ. արձակուրդում էի, մարտի 16-ից եմ աշխատանքի գնացել, այսինքն՝ աշխատել եմ մոտ 2 ամիս): Մաքուր աշխատավարձս կազմում է 135 000 դրամ, կեղտոտը՝ 182 000: Կանխավ շնորհակալություն:

Լիզինգի գծով վարձատուի ձևակերպումներ

Անի. Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է լիզինգի գծով վարձատուի ձևակերպումներին։ Լիզինգի դեպքում որպես վարձատու համարվում է բանկը՞ և եթե այո, ապա ինչու՞ են ձևակերպումները կազմակերպությունների հաշվային պլանով։

Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ վերջնահաշվարկի հետ կապված հարցիս։ Հարցս հետևյալն է, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 15.09.2020 թվականին և ազատվել 15.04.2021-ին, 2020-ի սեպտեմբերին ստացել է 39 520, հաջորդաբար 76 000, 76 000, 76 000, 78 000, 78 000, 78 000, և ապրիլին ըստ աշխատած օրերի 37 440: Որքա՞ն կկազմի աշխատակցի վերջնահաշվարկը։ Շնորհակալությոն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ

Մարինա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Համատիրությունը իր տարածքներից մեկը տալու է վարձակալությամբ միջազգային կազմակերպությանը, որը ՀՀ-ում ազատված է բոլոր հարկերից։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ։ Շնորհակալություն:

Սննդի կետ բացելու համար

Sara. Բարև ձեզ: Սննդի կետ բացելու համար (հիմնականում պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում), բացի սննդի տեսչություն փաստաթղթեր ներկայացնելուց, ուրիշ այլ գործընթաց պե՞տք է անցնել։ Կա՞ն սանիտարական և այլ ստանդարտներ, հատուկ պայմաններ, պարտադիր օգտագործվող տեխնոլոգիա, և այլն։ Թե՞ միայն փաստաթղթեր ներկայացնելն է։

Կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել

Nona. Բարև բոլորին: Մի հարց կարելի՞ է: Եթե կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել մեկ այլ կազմակերպությանը՝ հումքի, ապրանքի արժեք, որից անցել է 1.5 տարի, բայց իրեն հաշիվ դուրս չեն գրել: Կարելի՞ է հիմա այդ գումարի դիմաց տվյալ կազմակերպությանը հաշիվ գրեն: Երկուսն էլ ԱԱՀ-ի դաշտում են:

Ի՞նչ է նշանակում ՀՕ 260 հոդվածի 4-րդ կետը

Գոհար. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ ի՞նչ է նշանակում ՀՕ 260 Հոդվածի 4 կետը. <<Առևտրական (առք ու վաճառքի) կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում>>: