Կոսմետոլոգիական ծառայությունների վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ տեղեկացնել կոսմետոլոգիական ծառայություններն /լազերային էպիլյացիա/ ի՞նչ հարկային պարտավորություններ են կրում: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս պետք է հաշվարկել նպաստը

Arevik Hovakimyan. Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։

Ի՞նչ արտոնություններ ունի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը

Տիգրանուհի. Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:

Ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետը

Քրիստինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու իմ դեկրետը, եթե վերջին մեկ տարում աշխատել եմ երեք տարբեր ԱՁ-ների մոտ, ի՞նչ թղթեր են անհրաժեշտ և հերթականությունը:

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հռիփսիմե. Բարև ձեզ: Ես Հռիփսիմեն եմ, ունեմ երկու անչափահաս երեխա, բնակվում եմ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, նպաստ չեմ ստանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս դասավորեմ, որ ամսական 18 000-ից ես էլ ստանամ՝ 4 և 3 տարեկան են երեխաներս:

Մայրության նպաստ

Տիգրանուհի. Բարև ձեզ: Կներեք, կասե՞ք՝ ես այժմ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց մինչև սեպտեմբեր գնալու եմ աշխատանքի, այնուհետև նորից գնալու եմ ֆիզ., քանի որ հղի եմ: Կասե՞ք՝ ինչքան կկազմի ֆիզ. արձակուրդի գումարը, ամսական աշխատավարձը 130 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները

Anida. Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել: Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Հաշվապահական գրքեր

Ani. Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։

ԱԱՀ-ի հաշվարկի հետ կապված

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում:

Ապրանքը դրոշմավորվել է վաճառքից հետո

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը վաճառել է իր արտադրանքը հաշիվ ապրանքագրով: Արտադրանքը ենթակա է դրոշմավորման, սակայն դրոշմավորվել է փաստացի վաճառքից 3 օր հետո: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Ալինա. Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել ((( Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:

Արդյո՞ք գործատուն ֆիզ. արձակուրդի գումարը կարող է հաշվարկել այլ կերպ

Լուսինե. Բարև Ձեզ: Կներեք, կարո՞ղ է գործատուն ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկել այլ կերպ, թե՞ օրենքը բոլորի համար է սահմանված: