Որքա՞ն են կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները

Anida. Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել: Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Հաշվապահական գրքեր

Ani. Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։

ԱԱՀ-ի հաշվարկի հետ կապված

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում:

Ապրանքը դրոշմավորվել է վաճառքից հետո

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը վաճառել է իր արտադրանքը հաշիվ ապրանքագրով: Արտադրանքը ենթակա է դրոշմավորման, սակայն դրոշմավորվել է փաստացի վաճառքից 3 օր հետո: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Հաշվետվությունների լրացման հետ կապված

Ալինա. Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել ((( Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:

Արդյո՞ք գործատուն ֆիզ. արձակուրդի գումարը կարող է հաշվարկել այլ կերպ

Լուսինե. Բարև Ձեզ: Կներեք, կարո՞ղ է գործատուն ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկել այլ կերպ, թե՞ օրենքը բոլորի համար է սահմանված:

Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Արամ. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:

Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։

Վերջնահաշվարկ

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:

Գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել

Անի. Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս: