Ինչպիսի՞ պայմանագիր կնքել աշխատողի հետ

Հեղինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, ինչպիսի՞ պայմանագիր կնքենք աշխատողի հետ, եթե իրեն ընդունել ենք, որպես փոխարինող ժամանակավորապես /օր՝ 1 ամիս կամ 15 օր/: ՔՊ, թե՞ ԱՊ: Նախապես շնորհակալություն:

Ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը

Անի Գևորգյան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը։ Եթե անձը աշխախտում է տվյալ հաստատությունում շուրջ 20 տարի՝ արդյո՞ք կարող է գործատուն ս/թ սեպտեմբերի 1-ից կնքել նոր աշխատանքին պայմանագիր տվյալ անձի հետ։ Այն դեպքում, եթե հաստատությունը չի լուծարվել, ապա նորից կազմավորվել, փոխվել է միայն տնօրենը և լիցենզիայի համարը։ Շնորհակալություն:

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից

Grigor. Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:

Ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը

Նոնա. Բարև Ձեզ: Կուզեի իմանալ՝ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը, որը նշվում է կանոնադրության մեջ, ինչպե՞ս է ներկայացվում, հարկվու՞մ է արդյոք այն, թե՞ ոչ, և ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը:

Արդյո՞ք տնօրենն իրավունք ունի չվճարելու ժամավճարով ընդունված աշխատակցին

Սարինե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, մասնագիտությամբ՝ պատմության ուսուցչուհի: Տնօրենը ընդունել է ժամանակով ու ժամավճարով: Հարցս հետևյալն է. տնօրենը իրավունք ունի՞ ինձ չվճարելու, եթե աշնանային արձակուրդի կամ վիրուսի պատճառով երկարաձգվել է արձակուրդը։

Ի՞նչ անել, եթե կոնտակտավոր անձին բյուլետեն չեն տալիս

Հայկուհի. Բարև Ձեզ: կասեք ինձ, եթե տանը եղբայրս վարակված է, իսկ մենք կոնտակտավոր, բայց քույրս լինելով գրանցված աշխատող բյուլետեն չեն տալիս: Կասեք՝ ի՞նչ անենք, եթե պարետատուն չի զանգել ու չի ճշտել՝ ում հետ է շփվել եղբայրս։

Ինչպե՞ս հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը

Ալիսա Խաչատրյան. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ սկզբունքով պետք է հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը։ Եթե նա ընդունվել է աշխատանքի 2020թ.-ի սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 1-ից 12-ի համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։

Ի՞նչ նվազեցումներ կարելի է անել ԱԱՀ-ից

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: Հարց 1. եթե արդեն ուշացրել են հայտարարությունը միկրոյի դաշտի, 20 օրը անցել է ու ավտոմատ հայտնվել են ԱԱՀ-ի դաշտում, անհրաժեշտություն կա՞ նորից ԱԱՀ հայտարարություն ներկայացնել: Հարց 2. երեխաներից գանձված գումարից կարո՞ղ եմ հաշվարկային հաշվից կանխիկացնել աշխատավարձ վճարելու համար, թե՞ միայն փոխանցումով պիտի աշխատավարձ վճարվի: Հարց 3. ԱԱՀ-ից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել: Հարց 4. եթե այս ամիս վիրուսի պատճառով չգործի՝ զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու՞: Շաատ շնորհակալ եմ:

Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին պե՞տք է վերջնահաշվարկ կատարել

Էմիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին ժամկետը լրանալուց տրվում է միա՞յն աշխատավարձ, թե՞ նաև պետք է վերջնահաշվարկ կատարել: Եվ խնդրանք՝ աշխատանքային օրենսգրքում, եթե կա հստակ սահմանում կամ կետ՝ կասեք ո՞րն է: Նախախապես շնորհակալ եմ:

Ապրանքի արժեքի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գործընկերոջը 31.10.20-ին հաշիվ է դուրս գրում ապրանքի արժեքը 1 հատը 10 000 դրամ, հաջորդ օրը հաշիվ է գրվում նույն ապրանքի գինը 9 000 դրամ, 3-րդ օրը նույն ապրանքը գրում է 10 000 դրամով: Արդյո՞ք այստեղ կա որևէ խախտում:

Արդյո՞ք չրի արտադրությամբ զբաղվելու համար պետք է Ա/Ձ գրանցել

Անի. Ընտանիքի անդամներով չրի արտադրություն ենք ուզում սկսել: Պարտադի՞ր է Ա/Ձ գրանցվել և կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես լինել: Կասե՞ք՝ սոց. վճար վճարելու հարկ կլինի՞ այդ դեպքում:

Արդյո՞ք 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին

Բարև Ձեզ: Եթե անձը երկու տարբեր կազմակերպություններում աշխատանքային պայանագիր ունի, ընդհանուր օրական 10 ժամ զբաղվածությամբ, ապա. - արդյո՞ք կարող է Ա/Ձ բացել, - արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին: Այսինքն, եթե խոսքը աշխատանքային պայմանագրով աշխատանքի մասին չէ, ժամային սահմանափակում կա՞: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով պետք է կատարել

Գայանե. Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:

Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը

Astghik. ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:

Կա՞ն արդյոք հատուկ բլանկներ, որոնցով հնարավոր է ապրանքը դուրս գրել

Ամալյա. Դպրոցի ապրանքանյութական գույքագրման արդյունքում պարզվել է, որ դպրոցին պատկանող որոշ հիմնական ապրանքներ երկարատև օգտագործման արդյունքում դուրս են եկել շարքից և՛ վերանորոգման, և՛ հետագա շահագործման ենթակա չեն: Խնդրում եմ պատասխանել. արդյոք կարո՞ղ ենք այն դուրս գրել: Եթե այո, կամ ոչ՝ ի՞նչ տարբերակ կառաջարկեք: Իսկ կա՞ն հատուկ բլանկներ, որոնցով կարողանանք ապրանք դուրս գրել: Շնորհակալություն: