Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը

Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։ Եթե այո, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է գրանցվել։

Կազմակերպությունը զբաղվում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով: Կենդաների մորթի համար նախատեսված գույքի /դանակ, կացին և այլն/ հաշիվ չենք ստացել: Կարո՞ղ է դա խնդիր առաջանալ:

ՀԾ ծրագրում ձևակերպում կատարելու վերաբերյալ

Արամ. Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:

Նույնականացման քարտի հետ կապված

Լիաննա. Բարև Ձեզ: Եթե որպես հաշվապահ գրանցվել եմ նույնականացման քարտով, բայց մի քանի օր հետո նույնականացման քարտը փոխել եմ, այժմ որպես լիազոր taxservice կայքում գրանցվելիս նշվում է, որ փաստաթղթի տվյալները սխալ են: Պետք է սպասեմ նոր նույնականացման քարտի տվյալներով լրացնե՞մ, թե՞ այլ խնդիր կա: Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Վազգեն. Բարև ձեզ: Ձեռք ենք բերել հումք, նյութ, դրա հետ մեկտեղ ստացել ենք ծառայության հաշիվ՝ նյութի փաթեթավորում: Ինչպե՞ս ճիշտ կլինի հաշվառումը՝ դտ. 7127 կտ. 5213, թե՞ դտ. 211 521 որպես հավելյալ ծախսերի բաշխում:

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ հաշվապահական ձևակերպումները

Վազգեն. Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:

Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել որպես կանխավճար

Վազգեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը

Վազգեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը 2019 թվականին ստացել է 5 000 000 դրամի ապրանք՝ 10 000 հատ 500 դրամ: Վերադիրը 15 տոկոս, վաճառել է 575 դրամով 5 000: Տվյալ պարագայում՝ ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը: Այս դեպքում վնաս կլինի՞:

Արդյո՞ք վարձակալության վճարը կարելի է ծախս համարել

Վազգեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Ունի ֆիզիկական անձից ստացած վարձակալություն: Արդյո՞ք դա կարելի է ծախս համարել:

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Վազգեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2019թ.ի վերջի դրությամբ ունի դեբիտորական պարտք՝ ապրանքների մատակարարումից 1 000 000 դրամ: Արդյո՞ք դա 2019թ.-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է ներառել որպես եկամուտ և հարկվել:

Արդյո՞ք շահութահարկը հաշվելիս պետք է ներառել եկամտային հարկը

Վազգեն. Բարև Ձեզ: Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները, որպես ծախս, պե՞տք ներառել եկամտային հարկը ներառյալ, թե՞ առանց եկամտային հարկի:

Պե՞տք է արդյոք վճարել օրապահիկ

Աննա. Բարև Ձեզ: Երևան քաղաքի տարածքում մեկ վայրից մյուսը մի քանի շաբաթով գործուղվելու դեպքում օրապահիկ վճարվու՞մ է։ Ծախսեր չեն լինելու, չհաշված այն հանգամանքը, որ տանից գործուղման վայր հասնելու ճանապարհը մի քանի կմ երկարում է։

Ինչպե՞ս ձևակերպել վճարումը, երբ կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե օրինակ՝ կազմակերպության ներսում ինչ-որ անսարքություն է ի հայտ գալիս և կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից, այս դեպքում՝ ինչպե՞ս է ձևակերպվում քաղաքացուն այդ վճարումը: Արդյո՞ք հնարավոր է գնման ակտով:

Գնման ակտերի վերաբերյալ

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում եմ ճշտեք իմացածս գնման ակտերի վերաբերյալ։ 1. Գնման ակտի 20% դրույքաչափը միակողմանի գնման ակտին է չէ՞ վերաբերում և հարկման ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունը կամ ԱՁ-ն են այդ հարկը վճարում։ 2. Երբ միակողմանի գնման ակտով շրջհարկի ռեժիմում կամ միկրոձեռնարկատեր հարկ վճարողը գնում է ապրանք ֆիզիկական անձից, արդյո՞ք ոչ ոքի մոտ 3. Երկկողմանի գնման ակտի դեպքում միայն հարկման ընդհանուր դաշտում գտնվելու դեպքում է առաջանու՞մ 10% եկամտային հարկ, և խնդրում եմ ասեք այս հարկերը, որ համարի հաշվետվության մեջ են լրացվում։ 4. Կարող են արդյո՞ք 2 ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կազմել գնման ակտ և արդյո՞ք կհարկվեն նրանք։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու, վաճառելու և առաքելու համար

Արթուր. Խնդրում եմ տրամադրել տեղեկություն` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու և խանութներին ու առաքումով վաճառելու համար։ Որպես արտադրական տարածք կարո՞ղ է արդյոք ծառայել բնակարանը, որտեղ մարդ չի ապրում, միայն այդ գործունեությունն է, և կարող է արդյո՞ք այդ տեսակը գործել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն։