Կարո՞ղ է կամերալ արձանագրությունը ակտի չվերածվել

Կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:

ՀԿ-ի գործունեության հետ կապված

Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել: Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:

Կարելի՞ է հետին ամսաթվով հաշիվ ապրանքագիր ստանալ

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որ խնդրեմ կասեք ինձ՝ կարո՞ղ եմ հետին ամսաթվով հաշիվ ապրանքագիր ստանալ շրջ. հարկի հաշվետվությունը ուղարկելու համար:

Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:

Կահույքի վերանորոգումով և վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սուսաննա. Բարև Ձեզ: Նոր գրանցված կազմակերպությունը՝ ՍՊԸ, որը զբաղվելու է կահույքի վերանորոգումով և միաժամանակ վերանորոգված կահույքի վաճառքով, կարո՞ղ է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ /ընդունում է հին կահույք, վերանորոգում և վաճառում/:

Ո՞ր հարկատեսակով պետք է աշխատել օնլայն վաճառքի դեպքում

Լիանա. Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ ասեք՝ օնլայն վաճառք իրականացնելու համար ո՞ր հարկով եմ աշխատելու, ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Խնդրում եմ բոլոր մանրամասներով ասեք: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն կարելի է ծախս ճանաչել

Սաթեն. ՇՏԱԱԱՊ !!!!!! Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք․ Մեր կազմակերպությունը բացվել է 01.02.2020-ին, իսկ 03.02.2020 վճարվել է տերմինալով էլ. ստորագրության համար 3 000 և 04.02.2020 կանխիկ վճարվել է կնիքի համար: Սակայն տնօրենի ընդունման հայտը տրվել է 06.02.2020: Ինչպե՞ս ձևակերպեմ կատարված վճարումները: ԱԱՀ վճարող ենք՝ արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն մեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եմ ճանաչել:

Հնարավո՞ր է աշխատավարձը փոխանցել այլ աշխատակցի քարտին

Աստղիկ. Բարև Ձեզ: Հարց հաշվապահին. Դպրոցի բոլոր աշխատակիցները աշխատավարձը ստանում են քարտով, հնարավո՞ր է արդյոք նոր աշխատակցի աշխատավարձը փոխանցվի այլ աշխատակցի քարտին, ըստ տնօրենի հրամանի, քանի որ նոր աշխատակիցը սննակ է, բայց գործը ավարտված չէ:

Կարի արտադրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիդա. Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:

Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

Հերմինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:

Ի՞նչ հաշվեհամարով պետք է վճարել պետական տուրքը

Արամ. Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվեհամարով պետք է վճարել պետական տուրքը՝ պետական տուրքի մասին օրենքի 19.7 և 19.8 կետերի գործունեություններով զբաղվող հարկ վճարողները:

Որքա՞ն է կետանցված աշխատավարձի տուժանքը

Karine. Բարի օր, բոլորին: Խնդրում եմ օգնել այս հարցում. աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:

Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ. 1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը: 2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%: