Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում
Տաթևիկ․
Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:
Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։
ԱՁ-ն ստացել է վարկ
Վահագն․
ԱՁ-ն ստացել է վարկ իր բանկային հաշվին, որի մի մասը փոխանցվել է իր անձնական ֆիզ. անձի հաշվին, որպես ԱՁ-կողմից տրամադրված անտոկոս փոխառություն ֆիզ անձին (իրեն)։ Այդ փոխառությունը վերադարձվում է մաս-մաս ԱՁ-ի հաշվեհամարին։
Հարց․ թույլատրելի՞ է օրենքի տեսանկյունից։ Այդ փոխառության վերաբերյալ պե՞տք է ինչ որ հաշվետվություն ներկայացնել։ Փոխառությունը չի գերազանցում 20 000 000 դրամը)։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։
Անձնական իրերի վաճառք
Անի․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ անձնական իրերն վաճառելիս, օգտագործված կամ նոր: Ո՞ր օրենքներն են կարգավորում այս կարգի եկամուտներն:
Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ
Գայանե․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, կարո՞ղ է հաշիվների փոխմարման եռակողմ համաձայնագիր կազմել և իր կրեդիտորական պարտքը փակել։
Продажа товаров на Ozon
Лианна.
Здравствуйте! Если я являюсь гражданином Армении и хочу открыть ИП для того чтобы продавать товары на маркетплейсе Озон из Армении, какая система налогообложения мне подойдёт? Второй вопрос - если я уже открыла ИП, но в течение нескольких месяцев или года не продаю ничего, то обязана выплачивать какую-то сумму государству или нет? Заранее благодарю!
Շահութահարկի կանխավճար
Քնարիկ․
Բարև ձեզ, ցանկանում եմ 2024թ համար շահութահարկի կանխավճար անել, խճճվել եմ, փլիզ օգնեք, 2023թ շահութահարկը հաշվել ենք, բայց դեռ չենք ուղարկել, կազմել է 1 122 000 (ստացված եկամտի 18%), նախորդ եռամսյակի շրջանառությունը 4 593 000 (ԱԱՀ ներառյալ), գիտեմ, որ կամ շահութահարկի 20%, կամ շրջանառության 2% (նվազագույնը), ո՞նց եմ հիմա հաշվելու։
Դրոշմանիշային վճար
Տաթևիկ․
Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը աշխատում է ժամավճարով՝ 1 ժամը 1 000 դրամ (ներառյալ հարկերը), ու՞մից պետք պահվի դրոշմանիշային վճարը։
Գործունեության դադարեցում և վերսկսում
Հովհաննես․
Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2023 դեկտեմբերի 25-ին, հունվարի 12 ին շրջհարկի հայտարարություն եմ ուղարկել և նույն օրը ԱՁ անորոշ ժամանակով դադարեցրել եմ, իսկ մարտի 2 ին վերսկսել։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ե՞րբ և ի՞նչ հարկեր և վճարներ պետք է անեմ։ Շնորհակալություն։
Սուրճի սարքի շահագործում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գովազդային վահանակներ է պատրաստում, գործում է շրջհարկով, ունի մեկ աշխատող, որպես գրաֆիկ դիզայներ։ Հարցս հետևյալն է․ նաև ունի սուրճի ապարատ, հունվարից է տեղադրել սուրճի ապարատը։ Ես ամեն ամիս սուրճի ապարատի հետ կապված հաշվետվություն ունեմ ներկայացնելու, թե՞ ոչ։ Ամեն ամիս աշխատողի համար 189 ձևը ներկայացնում եմ, ուղղակի սուրճի ապարատի հետ կապված չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Եռամսյակային և տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու։ Կանխավ շնորհակալություն։
Կրեդիտորական պարտքի փոխանցում երրորդ կողմին
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Եթե ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի կրեդիտորական պարտք ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ին, և այդ ՍՊԸ-ն զիջում է մեր պարտքը մեկ այլ ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ի։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պիտի տամ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք պետք է պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։
ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։
Ավազի և խճաքարի վաճառք
Lia.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավազի, խճաքարի վաճառքով։ Գործում է մարզում։ Արդյո՞ք կարող է աշխատել միկրոյով։ Թե՞ դա դասակարգչով մեծածախ վաճառք է համարվում։
240 և 244 հաշվետվություններ
Եվա․
Ողջույն: Եթե Ա/Ձ-ն սոց. վճար կատարող չի, 240 և 244 հաշվետվությունները լրացնել պե՞տք է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
ԱՁ գումարի տնօրինում
Արամ․
Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, գործունեություն եմ ծավալում լուսանկարչության ոլորտում, չունեմ աշխատողներ: Ծառայություն եմ մատուցել այլ ՍՊԸ-ի ու գումարը ստացել եմ իմ բիզնես հաշվին: Կարո՞ղ եմ գումարն այդ հաշվից փոխանցել իմ կամ մեկ ուրիշի ֆիզիկական հաշվին:
Հանդիսավարի գործունեություն
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հանդիսավարը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության դաշտում գործել, և ինչպե՞ս է ցույց տալու իր շրջանառությունը։ Ի՞նչ խորհուրդ կտաք՝ հաշիվ գրի, թե՞ շրջիկ ՀԴՄ ձեռք բերի։ Կանխավ շնորհակալություն։
Տաբելի լրացման վերաբերյալ
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատակիցը ստացել է ծանուցագիր վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ՝ 25 օրացուցային օր: Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում (տաբելում) բացակա՞ է դրվելու, թե՞ ոչ, քանի որ նա պետք է վարձատրվի օրենքով սահմանված կարգով: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս ստեղծել պահուստային ֆոնդ
Թամարա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս են ստեղծում պահուստային ֆոնդ անհուսալի դեբիտորական պարտքը ծախսագրելու համար, ի՞նչ ձևակերպումներ կան, և կա՞ արդյոք վաղեմության ժամկետ։ Շնորհակալություն:
Փոխկապակցված ՍՊԸ
Դիաննա․
Ողջունում եմ բոլորին։ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն և հիմնադրում է ևս այլ ՍՊԸ-ը, երկրորդ ՍՊԸ-ն հանդիսանու՞մ է ԱԱՀ վճարող։
Մետաղադրամով խաղերի գործունեություն
Լուսինե․
Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը նոր է բացվելու, մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը։
Արտադրամասի կառուցում
Քրիստինե․
Բարև բոլորին։ Ֆիզիկական անձին պատկանող հողատարածքում կառուցվելու է արտադրական նպատակի համար նախատեսված կառույց։ Այդ շենքը կառուցվելու է ֆիզ. անձին պատկանող ՍՊԸ-ի միջոցով, որը պայմանագիր է կնքել շինարարական կազմակերպության հետ, որը կատարելու է ամբողջ աշխատանքը առանց տվյալ ՍՊԸ-ի միջամտության։ Հարց․ կարելի՞ է նման ձևով, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր են պետք այդ հարցերը լուծելու համար։