Հարկային դաշտի ընտրություն

Մարգարիտա. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն պետռեգիստրի վկայականը ստացել է երկու տարի առաջ, բայց մինչև 20 օրյա ժամկետը չի գրանցվել հարկային ծառայությունում: Այժմ ցանկանում ենք գրանցվել և գործունեություն սկսել: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մարիամ. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ իմ հարցին հիմնավոր պատասխան տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես ստանում եմ 112 000 մաքուր աշխատավարձ։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը գտնվել եմ հիվանդության արձակուրդում (бюлетень): Խնդրում եմ ասել` ինձանից ինչքա՞ն գումար է պահվելու։ Նախապես շնորհակալ եմ։

Առանց փաստաթուղթ ապրանք

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սամվել․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Անահիտ․ Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և' գյուղապետարանի, և' պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։

Մայրության նպաստ

Շողեր. Բարև ձեզ: Հարցս դեկրետային արձակուրդի գումարի հաշվարկին է վերաբերում: Ես 01.11.18 սկսել եմ աշխատել x կազմակերպությունում, որտեղից 23.03.19 անցել եմ ֆիզարձակուրդի: Այնուհետև 28.06.21-ից սկսել եմ աշխատել y կազմակերպությունում, որտեղից 19.11.21 անցել եմ 2-րդ ֆիզարձակուրդի: Խնդրում եմ նշել` ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետային արձակուրդի տրամադրվող գումարը: Հ.գ - առաջին կազմակերպությունից ազատվել եմ աշխատանքից 23.09.21: Շնորհակալություն:

Կազմակերպության շրջանառությունը գերազանցել է 115 մլն

Ելենա. Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը գերազանցել է 115 մլն. շեմը և համարվում է շահութահարկ վճարող։ Բացի 115մլն. շրջանառության հարկից և ԱԱՀ-ից, պետք է հաշվարկի տարեկան շահութահարկ։ Իսկ շրջանառության հարկի 40% նվազեցվում է հարկվող եկամտի՞ց, թե՞ շահութահարկից: Կանխավ շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Աշխատակցի հիվանդության պատճառով, բացակայող աշխատողի փոխարեն որոշակի ժամկետով պայմանագիր ենք կնքել նոր աշխատողի հետ, որն աշխատել է ընդամենը 5 օր: Խնդրում եմ պատասխանեք` 5 օրվա համար նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Միջնորդային գործունեություն իրականացնելու համար

Վահան. Բարև ձեզ։ Ես օնլայն առևտրի միջնորդ կազմակերպություն եմ ուզում հիմնել, որտեղ վաճառողները միջնորդավճար են վճարում իրենց վաճառած ապրանքից։ Գրանցված աշխատողներ չեն լինելու սկզբնական շրջանում։ Հարցերս հետևյալն են. 1) Ի՞նչ տարբերակով է ձեռնտու գրանցել բիզնեսը՝ Ա/Ձ, ՍՊԸ: 2) Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու տվյալ բիզնեսը: 3) Եթե առանձին տարածք չունեմ, որպես բիզնեսի գրասենյակ, կարո՞ղ եմ արդյոք գրանցել այն իմ բնակության հասցեով։ Նախապես շնորհակալություն:

Հաշվել ապրանքների ինքնարժեքը

Կարինե. Մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը 18 000դրամ, այդ թվում՝ առևտրային հավելագինը 2 000դր, ԱԱՀ՝ 3 000դր: Հունվարին կարի ֆաբրիկայից ստացվել է 100, իսկ փետրվարին 40հ. վերարկու: Յուրաքանչյուր վերարակուի գնման գինը 13 000դր. է` գումարած ԱԱՀ 20տոկոս: Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով: Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150հատ վերարկու: Վաճառքի հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ: Օգնեք որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրային հավելագնի բաշխման հաշվարկ, ձևակերպել ապրանքների ձեռքբերման և վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Առցանց առևտուր

Վահան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ցանկանում եմ օնլայն հարթակ ստեղծել, որտեղ մարդիկ կկարողանան իրենց ապրանքները վաճառել։ Վճարումը տեղի է ունենալու անկանխիկ և որոշակի միջնորդավճար պահվելուց հետո նոր փոխանցվի վաճառողի տրամադրած հաշվին։ Հարցերս հետևյալն են. 1. Արդյո՞ք անձը, ով չունի գրանցված բիզնես, կարո՞ղ է վաճառել օնլայն և խնդիրներ չունենա օրենքի հետ, ինչպես հիմա instagram-ում կամ list.am-ում է կատարվում։ 2. Եթե վաճառքի գումարը փոխանցվում է մեր հաշվին, իսկ հետո նոր անցնում վաճառողի հաշվին, ի՞նչ ճանապարհով կարող եմ այնպես անել, որ հարկ վճարեմ միայն միջնորդավճարի համար։