Փոխառության մարում դրամարկղից

Ռ․ Գալոյան․ Բարև Ձեզ: Ունենք ստացված փոխառություն տնօրենից կանխիկ և անկանխիկ, մեծ գումարներ: Արդյո՞ք կարող եմ փոխառությունը մարել դրամարկղից: Կա՞ սահմանափակում, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Գործարքը կանխի՞կ է, թե՞ անկանխիկ

Արթուր․ Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 4 000 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխի՞կ, թե՞ անկանխիկ գործարք է, և կա՞ արդյոք խախտում։

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Ալբերտ․ Բարև Ձեզ։ Այսպիսի մի հարց ունեմ․ ուզում եմ Ռւսաստանից ներկրեմ ապրանքներ՝ սնունդ, և առաջարկեմ ցանցային խանութներին: Ինչպիսի՞ Ա/Ձ պետք է բացել, որպեսզի մինիմալացնեմ ծախսերս, խոսքը չի գնում մեծ քանակների մասին։

Ինչպե՞ս փոխանցել արձակուրդայինը

Հարգելի հաշվապահներ, արձակուրդայինը եթե երկու ամսվա մեջ է, հաշվետվությունը հաշվեգրման մեթոդով է, ամեն ամսվա համար առանձին, իսկ փոխանցումները հարկային կրկին ըստ ամիսների՞ է, թե՞ ընդհանուր ինչքան հաշվել ենք, այդքան էլ պետք է փոխանցել:

Կազմակերպությունը կանխավճար է ստացել

Անի. Բարև Ձեզ։ Ստացել եմ 600 000 դրամ կանխավճար: Կասե՞ք խնդրեմ՝ 232 ձևի մեջ որտե՞ղ պետք է լրացնեմ։ Նաև կասեք՝ միանգամի՞ց պետք է այդ 600 հզ-ի համար շրջհարկը վճարեմ։ Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ դեբետային գումարները հետ ստանալու համար

Արման․ Հարգելի գործընկերներ, կազմակերպության էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ցույց է տալիս որոշակի ԱԱՀ դեբետային գումար՝ մոտ 300 հազար, որը գոյացել է կազմակերպության՝ ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից։ Ինչպե՞ս է կարգը՝ այդ գումարները հետ ստանալու համար։ Շնորհակալություն։

ԱՁ հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սուրեն․ Բարև ձեզ, ես Ա/Ձ եմ հանդիսանում, հարկայինում գրանցված եմ որպես միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտ, աշխատող չունեմ։ Խնդրում եմ ասեք՝ ես ի՞նչ վճարներ ունեմ անելու, ինչքա՞ն և ի՞նչ ժամկետներում, Ա/Ձ բացել եմ 5 ամիս առաջ։ Նախապես շնորհակալություն։

Ինքնահաշիվ գրելիս ծառայության արժեքի որոշում

Արփինե․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։

ՏՏ ոլորտի ընկերությունը աշխատում է շրջանառության հարկով

Արուսիկ․ Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:

Ուսումնական կենտրոն բացելու համար

Վահան․ Բարև ձեզ, ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել, ընդունելությունը սկսած տասներորդ դասարանից մինչև տասներկուերորդ ավարտական դասարանների համար հատուկ ուղղվածության, ինչպես նաև նույն շենքում գործելու է նույն ուղղվածության ինստիտուտ։ Ցանկանում եմ տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգի մասին։ Նախապես շնորհակալություն։

Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:

Կազմակերպությունը վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։

Ինչքա՞ն ժամանակ աշխատակիցը կարող է արձակուրդ չգնալ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հերթական արձակուրդները քանի՞ տարով են կարող երկարաձգել։ Կարո՞ղ է աշխատակիցը չգնալ արձակուրդ 3-4 տարի` կուտակելով այն հետագայում օգտագործելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Չինաստանից սննդային հավելումներ ներմուծելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Չինաստանից քիմիկատներ՝ սննդային հավելումներ ներմուծելու համար մաքսազերծում կա՞, թե՞ հումքի համար մաքսազերծում չունենք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են պետք, Ա/Ձ-ն կարո՞ղ է ներմուծել նման ապրանք, թե՞ ՍՊԸ-ն: Շնորհակալ եմ պատասխանի համար:

Աշխատակցի ուսուցման վարձը վճարում է կազմակերպությունը

Ռոման. Բարև ձեզ: Կազմակերպության աշխատակիցը հաճախում է ուսուցման դասերի: Ուսուցման վարձը վճարելու է կազմակերպությունը: Հարց. 1. Արդյո՞ք կազմակերպությունը վճարած ուսման վարձի համար պետք է վճարի եկամտային հարկ: 2. Հնարավո՞ր է դա շահութահարկից նվազեցնել: 3. Ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի աշխատակցի անունո՞վ, թե՞ կազմակերպության:

Քանի՞ օր պետք է ուսուցիչը գնա արձակուրդ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ ձեզ։ 1. Եթե ուսուցիչը ընդունվել է աշխատսնքի 15.09.21թ., բոլորի հետ հավասար ինքն էլ է գնում 42օր արձակուրդ, թե՞ աշխատած ամիսների համար է ստանում արձակուրդ: 2. Ուսուցիչը 01.09.20թ. վերադսրձել է երեխայի խնամքի արձակուրդից, իր արձակուրդային օրերը որքա՞ն է կազմելու: