Ֆրենչայզի պայմանագիր

Անի․ Բարև Ձեզ, եթե աշխատում ենք ֆրենչայզի պայմանագրով, մենք որպես ԱՁ և միկրոբիզնես, եթե դուրս են գրում հաշիվը մեր վրա, մենք փոխանցում ենք, և իրենք վճարում են դրանից շրջհարկ, մենք է՞լ ենք հարկվում, թե՞ չէ, նման դեպքում միկրոն նորմա՞լ է, թե՞ խնդիր կառաջանա։

ԵՏՄ-ից ներմուծում է կատարվել

Անահիտ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵՏՄ-ից ներմուծում է եղել, բայց ֆիզ․ անձից, գործարքի տվյալները լրացնելիս, նշում եմ, որ ֆիզ․ անձ է, և նույնականացման կոդի դաշտը բաց եմ թողնում, բայց հայտարարության մեջ այդ դաշտը բաց թողնել չի լինում, պարտադիր լրացման դաշտ է, ի՞նչ պետք է անեմ։

Ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։

Արագ սննդի կետ աշխատացնելու հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։

Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված

Արթուր. Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:

Վերջնահաշվարկի իրականացման ձև

Հրանտ. Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:

Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Գայանե. Բարև Ձեզ: Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ավտոմեքենան ձեռք է բերվել աճուրդով, սնանկության կառավարչի միջոցով: Հարցս հետևյալն է. իրավաբանական անձը որպես հարկային գործակալ պետք է վճարի եկամտահարկ, և եթե այո, ապա ամբողջ վճարված գումարի՞ համար (նկատի ունեմ 146 հոդվածը):

Սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձանց արտոնությունները

Հասմիկ. Բարև ձեզ: Ի՞նչ հարկային արտոնություններից են օգտվում սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձիք:

Խմորեղենի և հացի արտադրությամբ զբաղվելու համար

Բարև Ձեզ: Հարցը հետևյալն է. Ցանկանում ենք զբաղվել խմորեղենի և հացի արտադրությամբ և մանրածախ վաճառքով՝ պատվերներն ընդունել նախորոք օնլայն և առաքել հաջորդ օրը: Հնարավո՞ր է արդյոք դա ձևակերպել որպես հանրային սնունդ: Եվ հանրային սնունդի տակ աշխատելու դեպքում 115 միլիոն դրամ շրջհարկի շեմը գործելու՞ է: Շնորհակալություն: