Որքա՞ն կկազմի կեղտոտ աշխատավարձը

Բարև Ձեզ: Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 01.02.2021-ին և ազատվել է 23.02.2021-ին: Կեղտոտ աշխատավարձը 96 000 դրամ է: Աշխատում է 6օրյա գրաֆիկով: Ասացեք խնդրում եմ՝ ինչքա՞ն կլինի կեղտոտ աշխատավարձը աշխատած օրերի համար, և արդյո՞ք վերջնահաշվարկի արդյունքում արձակուրդային պետք է վճարել:

Մինչև 2 տարեկան երեխային խնամքի նպաստի հետ կապված

Սոֆյա. Բարև Ձեզ: Որպես մայրության նպաստ ստանում եմ 26 500 դրամ, գյուղում եմ ապրում և գյուղում էլ հաշվառված եմ: Հունիսի 11-ից երեխայի 4 ամսականը լրացել է և հունիսի սկզբից գրանցված աշխատող եմ։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ ստանալ 53 000, քանի որ արդեն գրանցված եմ, թե՞ ընդհանրապես կկտրեն նպաստը։ Զանգել եմ Սոցապ, ասացին՝ կկտրենք:

Արդյո՞ք սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատված է 244 ձև հաշվետվությունից

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ նշել, ովքե՞ր են հանձնում 244 ձևը, և սահմանամերձ համայնքում գործող ԱՁ-ն ազատվա՞ծ է 244 ձևից և շահութահարկից: Ինչպե՞ս իմանալ՝ տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնենք, թե՞ ամսական: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ է անհրաժեշտ պենոբլոկի արտադրության համար

Անի. Բարև ձեզ: Պենզաբլոկի (пеноблок) արտադրություն ենք ուզում սկսել մեր բակում: Կասե՞ք՝ ի՞նչ հարկով ենք հարկվելու, քանի՞ տոկոս հարկ պետք է վճարենք, ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ: Փոքրիկ ձեռնարկություն է լինելու Արմավիրի մարզի գյուղերից մեկում, առայժմ առանց աշխատողների: Պատրաստ եմ ԱՁ բացել: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի օրինակ

Անի. Հարգելի գործընկերներ, առկա է գրանցված ՀԿ, արձանագրության որոշմամբ նշանակվել է ՀԿ-ի տնօրեն: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու: Շնորհակալ կլինեի, եթե ՀԿ-ի տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ ուղարկեիք, էլ. հասցե՝ ani.muradyan.111 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:

Ովքե՞ր են հանձնում ֆիզիկական ծավալի հաշվետվություններ

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ նշել դրոշմանիշային վճարի, սոց. վճարի վճարման չափերը: Խնդրում եմ նշել նաև թե ովքե՞ր են հանձնում ծավալի հաշվետվություններ:

Քանի՞ օրվա արձակուրդ է հասնում աշխատակցին

Հայկ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.10.2020թ., և 15.06.2021թ. ազատվում է աշխատանքից, ապա վերջնահաշվարկ անելիս քանի՞ օրվա արձակուրդ է հասնում: Աշխատում է վեցօրյա գրաֆիկով: Շնորհակալություն:

Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս

Կարինե. Բարև ձեզ: Անաշխատունակության նպաստ հաշվարկելիս՝ 12 ամիս հետ հաշվարկելիս արդյո՞ք այդ 12 ամիսների ընթացքում արձակուրդայինը և պարգևատրումը հաշվարկվում է, թե՞ ոչ:

Էլեկտրոնային առևտրի հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել... ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Էլեկտրոնային առևտուրը վերաբերու՞մ է ավտոմեքենաներին, թե՞ առհասարակ առևտրին:

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Արուսիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։ Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։ Շնորհակալություն։

Ո՞ր հաստիքով պետք է հաշվել արձակուրդայինը

Լիլիթ. Բարև ձեզ: Եթե աշխատողը նույն ՊՈԱԿ-ում ունի երկու հաստիք՝ օպերատոր և ուսուցչի օգնական: Խնդրում եմ ասեք, ո՞ր հաստիքով եմ արձակուրդայինը հաշվելու՝ օպերատոր/20օր/, թե՞ ուսուցչի օգնական /35օր/: Կանխավ շնորհակալություն:

ՌԴ-ից ներմուծվել է մազերի խնամքի միջոցներ

Լուսինե. Բարև Ձեզ: ՌԴ-ից ներմուծել եմ մազերի խնամքի միջոցներ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Խնդրում եմ ասեք՝ ներմուծման ժամանակ արդյո՞ք պիտի 5% շրջհարկ վճարեմ, թե՞ ոչ: Ասեմ, որ վաճառք չեմ իրականացնելու ներմուծված ապրանքը:

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ստացողը չունի հաշվեհամար

Գոհար. Բարև Ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՁ-ից ԱՁ-ն ստացել Է Բ սերիայի հաշիվ՝ ապրիլ ամսից սկսած, սակայն ստացողը չունի հաշվեհամար և չի ստորագրել ոչ մի հաշիվ: Ի՞նչ քայլեր պետք է անել, որ խնդիրներ չառաջանա և կարողանամ նվազեցում կատարել: ԱՁ-ն գործում է շրջհարկով և բանջարեղենի խանութ է: