Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:

Որքա՞ն կկազմի աշխատողների թիվը

Մարի. Ձեռնարկության աշխատողների թվաքանակը 1-ին տարում կազմել է 55 մարդ, որի 0,3 մասը հաստատուն կազմի աշխատողներ են: Նույն տեխնիկայի ու տեխնոլոգիայի պայմաններում արտադրության ծավալները 2-րդ տարում կավելանան 30 տոկոսով: Այդ դեպքում, որքա՞ն կկազմի աշխատողների թիվը: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդնիրը:

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ: Ես ապրում եմ քաղաք Գավառի Հացառատ թաղամասում, բայց մինչև նոյեմբերի սկիզբը եղել եմ գյուղի բնակիչ: Հիմա երեխաս 2 ամսականից ավել է: Ուզում եմ իմանալ, ես կարող եմ մինչև 2 տարեկանի նպաստ ստանալ: Ես և ամուսինս չենք աշխատում: Խնդրում եմ հստակ պատասխան տվեք:

Միջին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Եթե ըստ 124 հոդվածի զինղեկը զինվորական ծառայության մեջ է արձակուրդի ժամանակ՝ այդ ամիսները միջինը հաշվարկելուց պե՞տք է ընդգրկել 195 հոդվածով, ասում է՝ ոչ։ Այսինքն, որպես արձակուրդի օր պե՞տք է հաշվել 165 հոդվածի համաձայն, բայց ամիս՝ ոչ։ Կպարզաբանե՞ք:

Մայրության նպաստ

Արփինե. Աշխատակցին նշանակվել է մայրության նպաստ՝ 09.03.21թ-ից, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 02.07.20թ-ին, քանի որ 12 ամիս չի ձևավորվում ըստ օրենքի հաշվի ենք առնում նաև հաշվարկային ժամանկահատվածում այլ գործատուի կողմից վճարված եկամուտը անկախ աշխատանքային հարաբերությունների ավարտից: 03, 04, 05 ամիսներին ստացել է եկամուտ, սակայն 03 ամսին աշխատել է համատեղությամբ և 2 գործատուների կողմից է ստացել եկամուտ, բայց ըստ օրենքի նույն ամսվա համար միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտը կարո՞ղ ենք հաշվի առնել չէ, և հաշվարկին 03 ամսվա միայն մեկ գործատուի կողմից վճարված եկամուտն եմ հաշվարկել, արդյո՞ք ճիշտ եմ հաշվարկել։ Նախապես շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցելու վերաբերյալ

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ միկրոձեռնարկատիրոջ համար նոր գործունեություն գրանցելու և աշխատող գրանցելու համար ո՞ր հաշվետվության ձևերից եմ օգտվում։

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մելինե. Բարև ձեզ: Եթե անաշխատունակության նպաստի ժամանակ 12 ամիսները չեն ձևավորվում, կարո՞ղ ենք վերցնել նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսները, և ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի, թե՞ ամիսների քանակի վրա:

Փոխկապակցված կազմակերպությունների հետ կապված

Արփինե. Բարև ձեզ: Կարո՞ղ են արդյոք 2 տարբեր գործունեությամբ և տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող Անհատ ձեռնարկատերերը համարվել փոխկապակցված, եթե որպես Ա/Ձ գրանցված անձինք ունեն նույն գրանցման հասցեն, սակայն բնակությանը տարբեր է։

Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել երեխայի խնամքի նպաստից

Տաթև. Հարցս պահումների վերաբերյալ է։ Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել մայրության նպաստից և երեխայի խնամքի նպաստից, եթե չկատարված վարկային պարտականությունների պատճառով ԴԱՀԿ-ում են հայտնվել բանկային պարտավորություններս։ Շնորհակալություն:

Աշխատակցին սխալ աշխատավարձ է փոխանցվել

Անի. Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:

Կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը

Անի. Հարգելի հաշվապահներ, կիսատ ամսվա դեպքում արձակուրդային հաշվարկին չի մասնակցում, բայց կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը ինչպե՞ս է կատարվում:

Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում

Մարա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրները: 1. Կազմակերպության համախառն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմում է 9,5 մլն դրամ, շահութահարկի դրույքաչափը՝ 20%։ Հաշվել զուտ շահույթը։
  1. Ձեռնարկության ընդհանուր ծախսերն ըստ պլանի 1-ին տարում կկազմեն 50 000 հազ. դրամ, որից 0,3 մասը կկազմեն հաստատուն ծախսերը։ Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում։ Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ

Gayane. Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ: Կանխավ շնորհակալ եմ: