Ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ապրանք է ներմուծում

Ողջույն։ Հարցս վերաբերում է հետևյալին, երբ անձը ԵԱՏՄ տարածքի երկրներից ֆիզ․ անձով ապրանք է ներկրում, ո՞ր սանդղակով պետք է առաջնորդվի։ 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված N171-Ն որոշմամբ տեղեկացա, որ կից ներկայացվող սահմանված չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը՝ 150 000 դրամը։ Ինձ մոտ տարակարծություն է առաջացել այս մասով, այսինքն՝ ֆիզ. անձը նախապես պետք է ուսումնասիրի աղյուսակում առկա ապրանքները, թույլատրվող սահմանաչափերով, ու եթե իր նախընտրած ապրանքը չգտնի այդ ցանկում, ապա պետք է ենթարկվի 150 000 դրամ - 31 կգ օրենքին։ Ու նաև, արդյո՞ք 150 000 դրամն իր մեջ պետք է ներառի նաև բեռնագիրը։

Ինչպե՞ս ճիշտ հաշվարկել ճագարաբուծարանի իրացման ծախսերը

Andranik. Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Տվյալ ոլորտի մասով փորձ չունեմ, կխնդրեմ մի փոքր պարզեցված տարբերակով, մատչելի, հստակեցնել տվյալ հարցը: Կազմակերպությունը ունի ճագարաբուծարան: Աշխատում է ԱԱՀ շահութահարկով: Ցանկանում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս ճիշտ հաշվարկել իրացման ծախսերը: Ի՞նչ հեշտ մեթոդ կարող եք առաջարկել: Ես պարտադիր պետք է արտադրանքի ինքնարժեք հաշվարկե՞մ: Եվ մի հարցել. աշխատողին վճարած աշխատարձը, դրանից պահված եկամտային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշայինը ամբողջությամբ կարո՞ղ եմ ներառել ծախսերի մեջ և նվազեցնել:

Բյուլետենի հաշվարկ

Tigran. Բարև Ձեզ: Ես 24 ժամով հերթափոխ մասնագետ եմ: Յուրաքանչյուր հերթափահության համար ստանում եմ 11 500 դրամ աշխատավարձ, և հիվանդության պատճառով 7 օր գնացել եմ բյուլետեն: Ո՞նց է հաշվարկավում բյուլետենը: Այդ 7 օրվա ընթացքում ունեմ չգնացած 1 հերթապահություն:

Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, բարի օր: Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք: Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ: Հիմա հարցս. Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի: Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը: Կանխավ շնորհակալություն:

Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել

Էլինա. Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս: ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/: Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Արդյո՞ք սոց. փաթեթը փոխվում է աշխատաժամանակի փոփոխման դեպքում

Անի. Բարև Ձեզ: Աշխատողի աշխատաժամանակի փոփոխման դեպքում սոց. փաթեթը փոխվու՞մ է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին կատարվել է փոփոխություն, աշխատաժամանակի փոփոխությունը կատարել հոկտեմբեր ամսին, որի դիմաց վճարվում է նոյեմբերին, թե՞ նոյեմբերին, որի դիմաց վճարվում է դեկտեմբերին:

Ծառայությունների մատուցման պայմանագիրը միակողկամի դադարեցնելու վերաբերյալ

Ողջույն, հարգելի գործընկերներ: Ինչպե՞ս կարելի է ծառայությունների մատուցման պայմանագիրը ՄԻԱԿՈՂՄԱՆԻ /գործատուի կողմից/ դադարեցնել: Ի՞նչ փաստաթղթղեր են անհրաժեշտ հիմքում դնել: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Էլլա. Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:

Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:

3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կարեն. Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։ Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով

Արամ. Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:

Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում

Էլինա. Բարև, բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց: Հարցերս հետևյալն են.՝ Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։ Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։

Ծառայությունը կատարելուց հետո ի՞նչ ակտ պետք է գրել

Ani. Բարև Ձեզ: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում ծառայությունը կատարելուց հետո ի՞նչ ակտ է գրվելու, որպեսզի կատարված գործը հաստատվի:

Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Artak. Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Ի՞նչ գործողություններ են իրականացվում ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է շրջհարկ վճարող և զբաղվում է մանրածախ վաճաքով՝ կարո՞ղ եք ասել ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ ամեն ամսվա կտրվածքով ի՞նչ գործողոթյուններ են իրականացվում՝ z-ի մասին է խոսքը և նմանատիպ ի՞նչ քայլեր կան:

Ֆիզ. անձին պետք է դուրս գրել հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ

Anna. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձին դուրս է գրելու հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ: Կանխավ շնորհակալ եմ: