Ժամային դրույքաչափի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն գործում է շրջհարկով: Գործունեությունը մշակույթն է: Աշխատողին կարո՞ղ եմ ընդունել շաբաթական 2 ժամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 680 դր. 24 ժամյա աշխատաժամանակի տևողության դեպքում: Ճի՞շտ եմ հասկանում: Օրենքում միայն 24, 36 և 40 աշխատաժամանակն է, այսինքն, եթե ես շաբաթական 2 ժամ եմ գրում 680 դրամով պե՞տք է հաշվեմ: Այս տարվա մեջ ոչ մի գործունեություն չի ծավալել, այդ պատճառով է քիչ աշխատավարձ ձևակերպված:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Սաթեն. Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝ 216 - 52 131 - 239 640 22 611 - 52 131 - 47 928 725 - 52 131 - 360 52 131 - 253 - 240 000 7 138 - 2261147928
52 131 - ???? - 47 928

Ի՞նչ է անհրաժեշտ օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար

Անի. Ուզում էի իմանալ. փոքր մաշտաբների օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար պե՞տք է Ա/Ձ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարք գնել և ի՞նչ վճարներ պետք է անել։ Ընտանիքի անդամներով ենք ցանկանում ներգրավվել ծրագրում։

Տալ հաշվապահական ձևակերպումները

Աիդա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի հետ կապված գործողությունները և որոշել վաճառքից շահույթը կամ վնասը։ Տվյալներ՝ հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ: Երկու տարի անց հաստոցը վերադասակարգվել է, որպես վաճառքի համար պահվող և դրանից մեկ ամիս անց վաճառվել 300 000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձը վճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար՝ 20 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։

Արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է ապրանքները առանձնացնել ըստ գների

Վիգեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:

Արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակիցը կարող է ազատվել աշխատանքից

Շուշան. Բարև Ձեզ, ես հիմա գտնվում եմ դեկրետի մեջ, և այն կավարտվի նոյեմբերի 27-ին: Գործատուն կարո՞ղ է ինձ ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տալը, եթե ես դա եմ ցանկանում, այլ ոչ թե վերադառնամ աշխատանքիս։

Նույնականացման քարտի հետ կապված

Հեղինե․ Բարև Ձեզ։ Վիճակագրական հաշվետվություն գրելիս, 3 անգամ սխալ հավաքեցի նույնականացման PIN կոդը: 3 հնարավոր փորձ ունեի, փորձերը սպառված են և համակարգը իմ նույն. քարտը բլոկել է: Ինչքա՞ն սպասել, արդյո՞ք կվերականգնվի, թե՞ դիմել ինչ-որ տեղ։

Մեքենայի գույքահարկի հետ կապված

Գայանե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել

Մանե. Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. "եկամուտը կիսվենք"։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել աշխատողի հետ

Հեղինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, ինչպիսի՞ պայմանագիր կնքենք աշխատողի հետ, եթե իրեն ընդունել ենք, որպես փոխարինող ժամանակավորապես /օր՝ 1 ամիս կամ 15 օր/: ՔՊ, թե՞ ԱՊ: Նախապես շնորհակալություն:

Ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը

Անի Գևորգյան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը։ Եթե անձը աշխախտում է տվյալ հաստատությունում շուրջ 20 տարի՝ արդյո՞ք կարող է գործատուն ս/թ սեպտեմբերի 1-ից կնքել նոր աշխատանքին պայմանագիր տվյալ անձի հետ։ Այն դեպքում, եթե հաստատությունը չի լուծարվել, ապա նորից կազմավորվել, փոխվել է միայն տնօրենը և լիցենզիայի համարը։ Շնորհակալություն:

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից

Grigor. Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք: