Վերջնահաշվարկ

Հայկ. Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։

Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք

Սոնա. Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Փոփոխություն գրանցման հայտում

Ռուբ. Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։

ՀԴՄ առկայություն

Գրիգոր. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:

Բանկային հաշվի հետ կապված

Արա. Հարգելի հաշվապահներ, 1. ընկերության բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք։ Դա ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերության համար հարկման ենթակա եկամուտ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ։ 2. Հաշվեհամարը սպասարկող բանկը գանձում է օնլայն բանկինգի սպասարկման վճար և կանխիկացումներից միջնորդավճար։ Դա որպես նվազեցում կարո՞ղ ենք դիտարկել։ 3. Ընկերությունը իր AMD հաշվեհամարից USD հաշվեհամար մուտք է արել գումար, սակայն փոխարժեքի տատանումից վնաս է ունեցել, այդ դեպքում պետք է ձևակերպել 714 հաշվով և դա տալ նվազեցում, թե՞ 725-ով և չնվազեցնել։

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Սոնա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատանքից ազատել մի ամբողջ բաժնի աշխատակիցներին, մոտավորապես՝ 30 աշխատակից։ Եվ եթե կարող է, ապա կասեք՝ ի՞նչ հոդվածով և ի՞նչ գործողություններ են պարտադիր կիրառել։

Հարկային դաշտի փոփոխություն

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:

Ինչպե՞ս ծանոթանալ պայմանագրին

Աստղիկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Մի հետաքրքիր հարց եմ բերել։ Քաղաքացին, ով պատրաստվում է աշխատել անասնապահ, տառաճանաչ չէ, չգիտի գրել, կարդալ, ինչպե՞ս ծանոթացնել վերջինիս իր պայմանագրի հետ, ինչպե՞ս թույլ տալ որ վերջինս ստորագրի (ստորագրություն ունի), որ վավեր լինի։ Կանխավ շնորհակալություն Խնդրում ասեք՝ տվյալ պարագայում ի՞նչ երաշխիքներ կան։

“Կոնվերս Բանկ” ՓԲԸ վճարային տերմինալների ձեռքբերման բաց ընթացակարգով մրցույթը հայտարարվել է չեղյալ

ConverseBank Հարգելի Գործընկեր, Սույնով տեղեկացնում ենք, որ "19"-ը մայիսի, 2022թ.-ին հայտարարված "Կոնվերս Բանկ" ՓԲԸ վճարային տերմինալների ձեռքբերման բաց ընթացակարգով մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ) հայտարարվել է չեղյալ՝ հիմք ընդունելով, որ Մրցույթի տեխնիկական առաջադրանքը ենթարկվել է փոփոխության: Բանկի կողմից կհայտարարվի նոր մրցույթ՝ նոր տեխնիկական առաջադրանքով: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը նոր հայտարարվելիք մրցույթին:

Տալ շահութահարկից չնվազեցվող ծախսերի հաշվապահական ձևակերպումները

Ռուբ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունն ունի շահութահարկից չնվազեցվող ծախսեր (չհիմնավորված գնում, արտարժույթի փոխանակումից կրած վնաս և հարկերի ուշ վճարման համար հաշվարկված տույժ), ապա ինչպե՞ս պետք է տրվեն հաշավապահական ձևակերպումները, որպեսզի ստանամ ճիշտ հաշվեկշիռ։

Պարգևատրում ազատումից հետո

Մարինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից 2022 թվականի մայիսի 16-ից, կարո՞ղ ենք նրան տալ պարգևատրում մայիսի 31-ին: Կարո՞ղ ենք տալ պարգևատրման հրաման, որի մեջ ներառված լինի ազատվող աշխատակցի անունը, և հրամանը գրանցվի մայիսի 31-ին: Կանխավ շնորհակալություն: