Ա/Ձ աշխատում է շրջհարկով

Մարի․ Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։

Անձն աշխատում է օտարերկրյա կազմակերպության հետ

Արսեն. Հարգելի հաշվապահներ, սկսել եմ աշխատել ամերիկյան ՏՏ կազմակերպության հետ, նրանք աշխատավարձը ուղարկում են դոլարային հաշվիս հայկական բանկում: Կցանկանայի ճշտել՝ 1. առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել: 2. ԱՁ բացելու դեպքում ի՞նչ հարկեր, ի՞նչ հերթականությամբ պետք է մուծեմ: Նշեմ, որ ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել և եկամտային հարկի վերադարձից օգտվել:

Փոխառության պայմանագիր

Տիգրան․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է:

ՀԴՄ ձեռքբերում

Ալբերտ․ Բարև Ձեզ: Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ, կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին. 1. Արդյոք գոյություն ունի՞ ՀԴՄ կտրոն տպող սարք ձեռք բերելու որոշված ընթացակարգ: 2. Եթե այո, ապա ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի որոշված ընթացակարգի համաձայն ձեռք բերվի ՀԴՄ կտրոն տպող սարք:

Որքա՞ն կկազմի մաշվածության ծախսը

Գոռ․ 01.01.2013թ. ընկերությունը ձեռք է բերել նոր սարքավորում $40,000-ով: Սարքավորման օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 10 տարի, իսկ մնացորդային արժեքը $1000, մաշվածությունը հաշվարկվում է գծային եղանակով: 31.12.2013թ. վերանայվել է ակտիվի օգտագործման ժամկետը և գնահատվել է այդ ամսաթվից սկսած 5 տարի, առանց մնացորդային արժեքի: Որքան կկազմի 2014թ. մաշվածության ծախսը։

Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդ

Լամարա․ Բարև բոլորին։ Խնդրում եմ պատասխանել. աշխատել եմ դպրոցում որպես ուսուցչուհի։ 2017թ․ հունիսից գնացել եմ մայրության և հղիության արձակուրդ։ Այնուհետեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ Դեռ չվերադարձավ 2022թվականի հունիսից նորից գնացել եմ հղիության և մայրության արձակուրդ։ Նորից երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ։ 2021 թվականի սեպտեմբերին վերադարձել եմ աշխատանքի նույն դպրոցում այլ պաշտոնի (հիմա ուսուցիչ չեմ)։ Ուսուցիչներին տրվող ամառային արձակուրդայինը չեմ ստացել 2017 թվականից։ Հարց․ կարո՞ղ եմ հիմա ստանալ, եթե նույն պաշտոնում չեմ։ Ինչպե՞ս հաշվարկել։ Օրենքի հղում է պետք։ Շնորհակալ եմ։

Պարգևավճարներ

Սոֆյա․ Պարգևավճարներ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ի՞նչ պարբերությամբ կարելի է վճարել պարգևավճարը և գոյություն ունի՞ պարգևավճարի գումարի սահմանաչափ, կարո՞ղ է պարգևավճարը ավելի մեծ լինել քան նախատեսված աշխատավարձն է /կես դրույք է/: Ե՞րբ են վճարում պարգևավճարը, կարելի է այն վճարել ոչ աշխատավարձի հետ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը

Նունե. E-invoicing-ում հարկային հաշիվը ստորագրելուց առաջ բերում է՝ դուք հարկային մարմնում հաշվառված չեք որպես ԱԱՀ վճարող։ Տվյալ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, պետք է այո-ն սեղմե՞մ, թե՞ ոչ-ը։ Եվս մեկ հարց․ ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվները։ Կանխավ շնորհակալություն։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` պլաստիկ քարտերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` պլաստիկ քարտերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արուս․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։ Շնորհակալ եմ։

Անձը ՀՎՀՀ է ստացել

Արմենուհի։ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք գրանցել անձին, ով ՀՎՀՀ է ստացել դայակ աշխատելու համար: Օգտվող, լիազոր գրանցել եմ, հիմա ուզում եմ հասկանալ հետագա քայլերը: Աշխատանքի մեջ է համարվում սեպտեմբերից, վճարել եմ աշխատավարձ և տուրքերի մուծումները արել եմ, բայց հարկային դաշտում չգիտեմ ոնց գրանցել։ Կանխավ շնորհակալություն։