
Հրաման անաշխատունակության նպաստի համար
Աննա.
Բարև Ձեզ: Արդյո՞ք պարտադիր է անաշխատունակության համար հրաման գրել: Կանխավ շնորհակալություն:

Վերադարձի արտացոլում հաշվետվության մեջ
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս կապված է ԱԱՀ հաշվետվության հետ․ եթե ՀԴՄ-ով վաճառք ենք իրականցրել, և վերադարձ է կատարվել, վերադարձի գումարը նշու՞մ ենք 8-րդ տողում, թե՞ վերադարձի չափով 9-րդ տողը քիչ ենք լրացնում։

Ինչպե՞ս օգտվել e-invoicing ծրագրից ՌԴ-ում
Մերի․
Բարև ձեզ։ Ի՞նչ ծրագիր քաշեմ որպեսզի e-invoicing-ը աշխատի Մոսկվայում։

Հարկային դաշտի ընտրություն
Նունե․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ հաշվապահական ծառայության մատուցումը ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի՝ ԱԱՀ, թե՞ շրջհարկ։

Լիզինգով բեռնատարի ձեռքբերում
Նարինե․
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, ձեռք է բերել լիզինգով բեռնատար, հանձնման-ընդունման ակտում առանձնացված ԱԱՀ-ն արդյո՞ք պետք է գումարել արժեքին ձևակերպման ժամանակ, թե՞... ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալություն։

Իրացման շրջանառության հաշվետվություն
Դիանա.
Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ
Անյա․
Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։

Մարքեթինգային ծառայությունների մատուցում
Կարեն․
Ողջույն,
մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։
Հարց 1 - արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։
Հարց 2 - Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել` j59.2 և j59.1.2 դասակարգիչով Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Շնորհակալ եմ։

Առցանց անմաքս առևտրի շեմի փոփոխության վերաբերյալ հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․ մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ:
Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։
Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200 000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200 000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։
Ավելին՝ այս հղումով...

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:

Անձնագրային տվյալների փոփոխություն
Նունե.
Բարև Ձեզ: Եթե նոր անձնագիր եմ վերցրել, բայց հարկայինում հին տվյալներն են գրանցված, խնդի՞ր է: Ի՞նչ պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:

Գործունեության դասակարգիչ
Արմի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ S96.03.0 այն է` թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ, դասակարգիչով գործունեությունը չեմ տեսնում օրենքի կողմից խոչընդոտ, որպեսզի աշխատի միկրոձեռնարակատիրության համակարգում։ Իսկ դու՞ք:

ԱԱՀ հետ վերադարձ
Նադյա․
Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը
Շուշանիկ․
Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։

Վերագնահատումից առաջացած եկամուտ
Անահիտ.
Հարգելիներ, իսկ տարվա վերջին օրով կազմակերպության USD բանկային հաշվի վերագնահատումից առաջացած եկամուտը կարո՞ղ ենք եկամուտ նշել շահութահարկում: Ձևակերպումը՝ դբ 41251 կր 2531 - USD 604350:

Վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Ընկերներ, կասե՞ք՝ վերջնահաշվարկի ժամանակ այս օրենքի հղումը․ 1․ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հարց․ այսինքն՝ վերջնահաշվարկի ժամանակ, եթե աշխատավարձը ըստ պայմանագրի 13 000դր է կազմում, պիտի հաշվե՞նք հետևյալ կերպ՝ 05․10․2021 ընդունվել է բուժաշխատող, 19․03․2022 ազատվել, աշխատավարձը 13 000դր, շաբաթը 2 օր է աշխատում, ընդհանուր 4 ժամ։ Հաշվարկ 13․000/21= 619, 22/12=1,83 (6*1.83)*619։ Ճի՞շտ եմ հաշվել։

Նյութական պատասխանատվության պայմանագիր
Արմինե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ընկերության աշխատակցի հետ կնքված է եղել աշխատանքային պայմանագիր և լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր /օրինակ՝ պահեստի պատասխանատուն է եղել/, սակայն նա անցնում է այլ հաստիքով աշխատանքի, որի հետ չի պահանջվում կնքել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր, տվյալ դեպքում հաստիքի փոփոխման համաձանագրում կամ հրամանում պարտադի՞ր է նշել՝ լուծել այս ինչ թվականին կնքված լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը և նշանակել այս ինչ պաշտոնի։ Եթե չնշվի, ապա դա կարո՞ղ է դիտարկվել որպես կոպիտ սխալ, և առհասարակ, ինչպե՞ս է ընթացակարգը: Կանխավ շնորհակալություն:

Չօգտագործած արձակուրդային օրեր
Սոնա.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը գնում է մայրության խնամքի արձակուրդ, բայց դեռ ունի չօգտագործած արձակուրդային օրեր: Ինչպե՞ս պետք է ձևակերպվի այդ արձակուրդային օրերը:

ԱԱՀ հաշվարկի ինքնաշխատ լրացում
Մելինե․
Բարև ձեզ: Հանձնում եմ Միասնական հաշվարկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվետվությունը, և հնարավո՞ր է տվյալների թարմացման ժամանակ՝ 18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ, տողր սխալ տվյալներ ցույց տա:
Վերջին մեկնաբանություններ