ՏՏ ոլորտի արտոնություններ

Արմեն. Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի կազմակերպությունը կարո՞ղ է ստանալ հավաստագիր և օգտվել եկամտային հարկի արտոնություններց։ Ինչպե՞ս կարող եմ տեսնել արտոնությունները, թե՞ որ օրենքով է սահմանվում:

Շրջանառության հարկով աշխատելու դիմում

Անի. Բարև ձեզ: Ուզում եմ իմանալ` եթե 24մլն շրջանառությունն 2021թ-ին գերազանցել ենք, բայց չիմանալով հանդերձ 2022թ. համար միկրոձեռնարկատիրության հայտ ենք տվել, սակայն դա չի ընդունում, հետո փոխեցինք շրջհարկի, դա էլ չենք կարող, քանի որ օրն անցել էր: Հիմա հարցս հետևյալն է` հնարավո՞ր է լուծարվենք կամ հաշվառումից դուրս գանք, նորից վերաբացենք, հայտարարություն տանք շրջհարկի:

Ժամային տարիֆային դրույք

ԱՆԻ. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը օրինակ` 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ, այդ 406 ինչպե՞ս է ստացվում, և հաշվարկային, թե՞ մաքուրն է այդքան։

ԱԱՀ-ով աշխատելու դեպքում

Իննեսսա. Բարև ձեզ: Բացել եմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատելու։ Քանի որ չեմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կասեք` այս դեպքում պետք է ԱԱՀ-ով աշխատե՞մ և ինչքա՞ն է լինելու վճարման հարկի չափը։ Եվ բացի ԱԱՀ-ից այլ ի՞նչ հարկ պետք է վճարեմ։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` համակարգիչների, մոնիտորների և համակարգչային սարքերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` համակարգիչների, մոնիտորների և համակարգչային սարքերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

Կանխիկի սահմանապակում ՀԿ համար

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն:

Հարկային դաշտի ընտրություն

Նարեկ. Բարև Ձեզ: Պլանավորում ենք բացել պանրի փոքր արտադրամաս, արտադրելու ենք մոցարելա պանիր, սպառումը միայն հանրային սննդի կետերին է լինելու: Մենք կարո՞ղ ենք նույնպես աշխատել հանրային սննդի հարկատեսակով:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Եթե մայրության կամ անաշխատունակության նպաստ է, կիսատ ամիսները` արձակուրդ, կամ այլ նպաստ վճարված ամիսները հաշվարկի մեջ մտնու՞մ են։ Օրենքից հղում. վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը: Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից։ Հարց. 80 տոկոսը տրվում է քաղաքացուն, իսկ մնացած 20 տոկոսը պետությանը, թե՞ ուղղակի չի վճարվում:

Գրանցման հայտի խմբագրում

Արմինե. Բարի օր: Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, որի ավարտն արդեն նշվել է (3տ լրանալու օրը), ու ցանկանում է մինչև 3տ լրանալը վերադառնալ, բայց ուրիշ պաշտոնով։ Խմբագրելուց նախկին պաշտոնին ավարտ տալ, ավելացնել նոր պաշտո՞ն, թե՞ չի լինի, քանի որ ավարտ է տրվել խնամքի արձակուրդի։ Ինչպե՞ս վարվել:

Դրոշմանիշային վճարի պարտավորություն

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դրոշմանիշային վճարման պարտավորությունը որտե՞ղ կարող եմ նայել ԱՁ-ի պարագայում: ԱՀՔ քաղվածքում (Սահմանված չափից ավել վճարած գումարներ) ցույց է տալիս 15 000 դրամ, ես վճարել եմ 24 000դրամ: Տարեկան շրջհարկս 2.4մլն.-ից 6մլն. է:

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Գագիկ. Բարև ձեզ։ Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է: Շնորհակալ եմ:

Աշխատանքի թույլտվություն

Մարինե. Եթե աձն ունի 1951թ. Կոնվենցիայի հիմքով ճամփորդական փաստաթուղթ, համարվում է փախստական և ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ այս դեպքում կացության կարգավիճակ պետք է, թե՞ ոչ։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գովազդային տեղադրումների և գովազդային նյութերի ստեղծման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գովազդային տեղադրումների և գովազդային նյութերի ստեղծման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։ Կից փաստաթղթեր․

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Հասմիկ. Բարև ձեզ։ Հարցս էսպիսինն է: Ուսուցիչը ընդունվել է աշխատանքի 01/11/2011-ին և ազատվել է աշխատանքից 01/10/2021-ին։ Այդ ժամանակահատվածում եղել է դեկրետում 24/03/2017-ից մինչև 26/12/2019-ը։ Այժմ հարցը. տվյալ ուսուցչին ի՞նչ կարգով պետք է կատարվեր վերջնահաշվարկը և արդյո՞ք պետք է հետ պահվեր գումար: