Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտի փոփոխություն

Արմինե․ Բարև ձեզ։ Եթե աշխատողը օգտվել է երեխայի խնամքի արձակուրդից (մի քանի ամիս) վերադարձել աշխատանքի և այժմ հիմնավոր պատճառներով ցանկանում է շարունակել խնամքի արձակուրդը (երեխան 2տ 3ամս է՝ այսինքն դեռ կարող է մի քանի ամիս էլ օգտվել արձակուրդից)։ Օրենքն ասում է, որ նման իրավունք ունեցող աշխատողը խնամքի արձակուրդից կարող է մաս առ մաս օգտվել և արտահերթ։ Գրանցման հայտում ինչպե՞ս է կատարվում փոփոխությունը, կխնդրեմ մանրամասն գրել։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառության տրամադրում

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սեզոնային աշխատանք

Էմիլի․ Մեր հիմնարկին փետրվար ամսին ծանուցում են տվել, որ պետք է ապրիլի 10-ին լուծարվի, հիմա ես կարո՞ղ եմ սեզոնային աշխատակից ընդունել այսօրվանից մինչև ապրիլի 10-ը այգում աշխատանքներ կատարելու համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը համարվում է սոց․ փաթեթի շահառու

Լիլիթ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակից ունենք, որ երկար տարիներ աշխատել է Հադրութում, սակայն հիմա տեղափոխվել է Հայաստան ու աշխատում է այստեղ, սոց. փաթեթի շահառու արդեն իսկ համարվում է չէ՞, էլ չենք սպասում, որպեսզի 6 ամիսը լրանա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահույթի բաշխում

Քրիստինե․ Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Արուս․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արման․ Բարև, սիրելի կոլեգաներ, ո՞վ կասի․ 3-րդ երկրից ներմուծում անելիս ի՞նչ անելիքներ են առաջանում․ հայտարարագիր, հայտարարություն, վիճակագրական հաշվետվություն։ Շնորհակալ կլինեմ կոնկրետ և հստակ պատասխանների համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կրեդիտորական պարտքերի մարում փոխառության հաշվին

Արա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը հիմնադրի տվել է փոխառություն, հիմնադիրը կարո՞ղ է կազմակերպության անունից մարել վերջինիս կրեդիտորական պարտքերը, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր տնօրենի նշանակում

Արա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպության ընթացիկ գործունեությունը մինչ այժմ վարել է հիմնադիր տնօրենը, սակայն հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել և լինել միայն հիմնադիր, դա ինչպիսի՞ քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Հասմիկ․ Բարև բոլորին։ Խնդրում եմ պարզաբանել, թե 16 տարի անընդմեջ աշխատողին գործատուի նախաձեռնությամբ (խոշորացված համայնքի ձևավորմամբ) ազատվածին հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և ինչքա՞ն, ասեմ, որ ունի նաև 2 տարվա վերջնակաշվարկ (44 - պատի՞կը)։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` կանաչապատ տարածքների խնամքի իրականացման ծառայությունների ձեռքբերման համար

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի մասնաճյուղերի կանաչապատ տարածքների խնամքի իրականացման ծառայությունների ձեռքբերման համար։ Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Դիաննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք․ եթե աշխատողը մինչև 28.02.2022թ. եղել է չվճարվող արձակուրդում, ապա կարո՞ղ ենք իր դիմումի համաձայն նույն օրով ազատել աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարելու գումարը

Գրիգոր․ Բարև Ձեզ: Հարցս շատ շտապ է: Աշխատողը, որի պայմանագիրը վերջանում է հուլիսի 20-ին, գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում մինչև հուլիսի 27-ը, կազմակերպության կողմից վճարվում է մինչև պայմանագրի ավարտը, իսկ մնացած յոթ օրը չի՞, վճարվում արդյոք, եթե այո, ապա ո՞վ է վճարում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե․ Բարև ձեզ։ Եթե հիվանդաթերթիկը (15 օրվա կեսարյան) բերել են փետրվարին, բայց վրայի ամսաթիվը հոկտեմբեր է, դա ցույց ենք տալիս փետրվա՞րի հաշվետվության մեջ, թե՞ հոկտեմբերի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գումարը կդիտվի որպես շահաբաժին

Արմինե․ Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտարժույթով գործարքներ

Ռոման․ Բարև ձեզ: 1․ Եթե կազմակերպության բանկային հաշվից կանխիկացում է կատարում լիազոր անձ, բայց կազմակերպությունում որպես աշխատող գրանցված չէ: Ի՞նչ խնդիրներ և հետևանքներ կարող է ունենալ համալիր ստուգման ժամանակ։ 2․ Եթե կազմակերպությունը ունի ռուբլու հաշիվ և դրամարկղ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները լրացնելիս կարո՞ղ է ռուսերեն լրացվել։ 3․ Եթե շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ բանկի դոլլարային հաշվից կանխիկացում է կատարում դոլլարով, ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայության արտահանում

Վարդուհի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում. ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունը ծառայություն պետք է մատուցի ՌԴ, այս դեպքում արդյո՞ք ԱԱՀ-ով հարկվում է գործարքները, թե՞ ոչ։ Եթե կարելի է՝ օրենքի հղումով հուշեք: Կանխավ շնորհակալ եմ: