Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք դրամարկղային գիրքը անհրաժեշտ է

Լանա․ Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք, եթե ՍՊԸ-ն կանխիկ գործարքներ չի իրականացնում՝ աշխատավարձի, առհաշիվ գումարների տրամադրումը կատարվում է անկանխիկ եղանակով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ

Լիաննա․ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ֊ն , որն ստեղծվել է 2021թ֊ին, չի տվել շրջհարկի հայտարարություն, անցել ա հարկման ընդհանուր դաշտ, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել, շրջանառություն չի ունեցել, այժմ 2022թ֊ին տվել է շրջհարկի հայտարարություն և պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Հիմա հարցս` 2021թ֊ի համար որևէ հարկային պարտավորություն, որևէ հաշվետվություն ունի՞ ուղարկելու։ Ուղարկվել է միայն տնօրենի գրանցման հայտ և ամսական եկամտայինները՝ զրոյականով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրության ձևակերպում

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Հարցս հետևյալն է. մատուցողին վճարում ենք օրական 3 000 դր․ աշխատավարձ, մնացածը նա վաստակում է թեյավճարով: Մատուցողին գրանցել օրական աշխատավարձո՞վ 3 000դր և հաշվարկել այդպես, տաբելի մեջ էլ նշել օրական 8 ժամ, թե՞ ժամավճարով գրել: Ո՞ր տարբերակն է ճիշտ: Հավաքարարներին և սպասք լվացողներին նույնպե՞ս օրական ենք վարձատրում՝ շաբաթաան գալիս են 3 օր, օրը 5 000դր: Ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդը աշխատանքի է ընդունվել 2021թվականի հունվարի 08-ին և նա աշխատանքից ազատվում է 2022թվականի փետրվարի 11-ից: Նրան տրվել է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ` 08.01.2021-08.01.22թթ. համար և միաժամանակ տվյալ ժամանակահատվածի համար նրան տրվել է մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ: Խնդրում եմ ասեք` նրան տրվու՞մ է վերջնահաշվարկ աշխատանքից ազատվելիս 08.01.2022-11.02.2022թթ. համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների պայմանագրերը փոխելու համար

Անուշ. Բարև ձեզ: Կասեք` եթե ուզում ենք բոլոր աշխատողների պայմանագրերը փոխել, հրամանը պարտադի՞ր է, թե՞ կարող ենք ուղղակի պայմանագիրը կնքել և կարել գործերին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, պե՞տք է արդյոք շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, այս տարվա մինչև փետրվարի 20-ը ներկայացնի հաշվետվություն հարկատեսակի մասով, եթե առաջիկայում չի նախատեսում վերսկսել իր գործունեությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տարիֆիկացիոն ցուցակի փոփոխություն

Դիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողի հիմնական հաստիքը օպերատոր է, և տարիֆիկացիոն ցուցակում ունի նաև դասաժամ, դասղեկություն (այսինքն լրացուցիչ վարձատրություն), սակայն աշխատանքային ստաժը 10 տարվա փոխարեն գրված է 9-ը տարին, դա կարո՞ղ ենք նույն ձև թողնել և փոխել հաջորդ տարվա տարիֆիկացիոն ցուցակի մեջ։ Խնդրում եմ նաև պատասխանեք՝ փոփոխություններ աշխատավարձի հետ կապված կա՞ն, եթե 9 տարի է գրված։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Մարինե․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի 9 - րդ կետով՝ 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում, եթե աշխատողի հետ անմիջապես կնքվում է նոր պայմանագիր՝ այլ պաշտոնով, աշխատավարձով և գրաֆիկով, այս դեպքում արձակման նպաստ պե՞տք է վճարի գործատուն, թե ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Սյուզաննա․ Բարև ձեզ։ Եթե տվյալ աշխատողի երեխան ծառայում է ՀՀ ԶՈւ, ապա հնարավո՞ր է՝ ետ վերադարձնեն մեկ տարվա դրոշմանիշի գումարը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ ցեսիայի պայմանագրով կատարված գործարքների ձևակերպումները

Գոհար. Բարև ձեզ: Կխնդրեի օգնել` ցեսիայի պայմանագրի հիման վրա կատարվող գործարքի հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Կատարինե. Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ նոր է բացվել և ունի երկու հիմնադիր (50-50), բայց հիմնադիրներից մեկը հանրապետությունում չի, մյուս հիմնադիրը ցանկանում է գործունեությունը դադարեցնել: Կնշե՞ք քալյլերը:
Գտնել հաշվապահական ընկերություն

ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ "ԷՅ ԷՄ ԳՐՈՒՊ" ՍՊԸ Հասցե` ք. Երևան. Սարմենի 1 Հեռախոս` +37494185181 Էլ․ փոստ` inmamikonyan շնիկ gmail.com Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ Ծառայության նկարագրություն՝
  • Հաշվապահության վարում
  • Հաշվապահական գործառույթների վերահսկում
  • Հարկային աջակցություն
  • Հետևում և Հաճախորդին տեղեկացում, որ հարկերը, վճարները սահմանված ժամկետներում վճարվեն
  • Հաճախորդի պայմանագրերի հարկային մասի վերանայում
  • Հարկային ծանուցումների պատասխանների պատրաստում
  • Գործող ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր հաշվապահական/ֆինանսական փաստաթղթերի համապատասխանության ստուգում
  • Բոլոր գործարքների ժամանակին գրանցում
  • Բոլոր ակտիվների, պարտավորությունների, հասույթի /ֆինանսավորման/ և ծախսերի, ներառյալ՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների ու պաշարների գրանցում
  • Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի /մաշվածության/ հաշվառում ֆինանսական և հարկային՝ համաձայն հաճախորդի ընդունած քաղաքականության
  • Բանկային /այդ թվում Օնլայն բանկինգի/ վճարման փաստաթղթերի պատրաստում
  • Հաճախորդի կողմից տրված լիազորագրի հիման վրա ՊԵԿ-ից էլեկտրոնային մուտքագրման տվյալների ստացում
  • Աշխատավարձի և աշխատակազմի կառավարում
Ծառայության արժեք՝ ԱՁ-ների համար` սկսած ամսական 10.000 ՀՀ դրամից, Իրավաբանական անձ` ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն` սկսած ամսական 20.000 ՀՀ դրամից Այլ նշումներ՝ Մատուցվում է նաև Իրավաբանական ծառայություններ ոչ միայն հարկային, նաև այլ ոլորտներում, Լավագույն որակավորում ստացած իրավաբանների կողմից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր համաձայնագիր

Լուս. Բարև ձեզ: Կազմակերպության հաստիքացուցակը տարվա սկզբում հաստատվելուց հետո պետք է բոլոր աշխատողների հետ նոր համաձայնագրեր կնքվի, թե՞ միայն փոփոխությունների դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցվածություն

Անի․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի տվյալների փոփոխություն

Անի․ Բարև ձեզ։ Եթե աշխատողի պաշտոնը փոխվել է անցյալ տարվա մարտի 1-ին և մինչև հիմա չի փոխվել հարկայինի էջում, ինչպե՞ս պետք է վարվել, կարելի՞ է հիմա փոխել հետին ամսաթվով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել հաշվարկը

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող 10.01.2022թ, ազատվել 11.02.2022թ., աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկ հասնու՞մ է և ինչպե՞ս պետք է հաշվել: Կանխավ շնորհակալություն։