Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել վաճառքից ստացված շահույթը

Լիլիթ. Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները և լուծել խնդիրը: 1. Պահեստից պատրաստի արտադրանքը առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով 200.0: Վաճառքից հասույթը կազմել է 250.0 դրամ: Գումարը գնորդից դեռ չի ստացվել: Որոշել վաճառքից ստացված շահույթը կամ վնասը: 2. Լուծարքի համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին 12.0 դրամ: Որոշել և ձևակերպել հաստոցների լուծարքի հետևանքը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Առաքվել է արտադրանք գնորդին 1800դրամ: Գնորդը պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում 2700.0 դրամ: 2. Պատրաստի արտադրանքը բեռնաթափող բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ: 3. Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը: 4. Հաշվարկային հաշվում ստացվել է գնորդներից 250.0 դրամ: 5. Հաշվարկված աշխատավարձից պահվել է պակասորդի դիմաց 50.0 դրամ: 6. Լուծարվել է մաշված տնտեսական գույքը: Գույքի սկզբնական արժեքը 200.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 180.0 դրամ: 7. Պահեստ է մուտքգրվել գույքի լուծարքից ստացված վառելանյութը: Եվս մի քանիսը. 1. Հիմնական արտադրությունից ստացված պատրաստի արտադրանքը մուտքագրվել է պահեստ փաստացի ինքնարժեքով: 2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարձատուին վարձավճարը գործառնական վարձակալությամբ ստացված շենքի համար: 3. Չօգտագործվող սարքավորումը հանվել է շահագործումից և վերադասակարգվում է որպես վաճառքի համար պահվող: Սարքավորման սկզբնական արժեքը 220.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 160.0 դրամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ հաշվետվություն

Գարիկ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև կայքի շահագործումը, հաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հասարակական կազմակերպությունը հաշվետվության, աուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքում) մեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին: Որտե՞ղ է պետք հրապարակել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Յանա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. հիվանդության նպաստը հաշվելիս քանի՞ օր պետք է հաշվել աշխատողի հաշվին, գործատուի հաշվին և պետ. բյուջեի հաշվին։ Խնդրում եմ` նաև նշեք օրենքի հոդվածը։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղղում դրամարկղային գրքում

Լիաննա. Հարգելի հաշվապահներ, եթե դրամարկղի մուտքի օրդերում համարը կրկնվել է և արդեն այդպես լրացվել է գրքում, ինչպե՞ս վարվել, ջնջում անել և ուղղել, թե՞ թողնել այդպես։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Թամարա. Հարգելի հաշվապահներ, ռեստորանում միջոցառումների ժամանակ քաղիրավական պայմանագրով աշխատող մատուցողների համար 165 ձևը /տեղեկություններ ֆիզ. անձի եկամուտների մասին/ ներկայացվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել իրացումից շահույթը/վնասը

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. վաճառվել է ապառիկ ոչ նյութական ակտիվ, որի սկզբնական արժեքը կազմել է 1100.0 դրամ, կուտակված ամորտիզացիան 800.0 դրամ, իսկ վաճառքի գինը 400.0 դրամ: Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դեբիտորական պարտքի դուրսգրում

Արամ․ Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է 05․10․2017թ․ N 1373-Ն որոշմանը՝ "ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՊԱՀՈՒՍՏԱՖՈՆԴԻ) ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ"։ Սույն որոշմամբ սահմանվում է, որ "այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս": Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանման հայտարարագիր

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը բերում է աշխատանքի վայր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ բյուլետեն գնում է 2022 թվականի հունվարի մեկից: Կարո՞ղ եմ հրամանը տալ ներկայացնելու պահին` դեկտեմբերի 30-ին և հրամանի մեջ հղումը կատարեմ 2022 թվականի հունվարի 01-ից, իսկ գումարը ստանա 2022թվականի հաշվարկի մեջ:
Գտնել աշխատանք

#գործկա Ա/Ձ-ում

Ընկերություն` Անհատ Ձեռնարկատեր Արմեն Նահապետյան Հասցե` Ք. Երևան, Դրոյի 8 շենք, բն. 4 Հեռախոս` 093302157 Էլ. փոստ` tiknah շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական գրասենյակին անհրաժեշտ է ՀԾ-ի լավ իմացությամբ հաշվապահ: Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձառություն, E-invoicing և taxservice իմացություն: Աշխատանքային փորձը պարտադիր է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի: Պահանջներ` Զբաղվածության տեսակը՝ մշտական Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք Պահանջվող փորձ՝ 1-3 տարի Գրաֆիկը` շաբաթը 5 օր, 9.00 - 18.00: Աշխատավարձ` սկսած 150 000 դրամից (աճող) Այլ նշումներ` Ռեզյումեները ուղարկել tiknah շնիկ mail.ru էլ. հասցեին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ

Սերյոժա. Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման կարգը

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ` ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Օրինակ՝ գործատուն կարո՞ղ է աշխատակցին տրամադրել արձակուրդային դիմում լրացնելու իրավունք, աշխատակցի կողմից ստորագրվի, բայց գործատուն վերցնելով այդ դիմումը պատռի, աշխատակցին հաստատի, որ կարող է դիմումի համաձայն գնալ հերթական արձակուրդի, բայց 3 կամ 5 օր հետո գրավոր ծանուցի, որ աշխատակիցը հեռացված է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված։ Աշխատակիցը կարո՞ղ է պահանջել հրամանագրքի գրանցամատյանում նշված գրառումները, որի հիման վրա պահանջել արձակուրդային վճար։ Ինչպե՞ս է կարգավորվում գործատուն փաստաթղթաշրջանառությունը, ո՞ր օրենքի համաձայն։ Եվ, ո՞ր օրենքով է կարգավորվում հրամանագրքի վարման կանոնները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ փոփոխություններ

ՆԱՐԻՆԵ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: 2021թ-ի ընթացքում ներքին գործուղման վճարման վերաբերյալ փոփոխություններ տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնաճյուղ բացելու համար

Նարինե. Բարև ձեզ, հարգելիներս: Արտասահմանի կազմակերպությունը հայաստանում ցանկանում է ֆիլիալ բացել: Ի՞նչ է հարկավոր դրա համար, եթե ունեք ձևաթղթեր` խնդրում եմ ուղարկեք հետևյալ մեյլին` xizrael76 շնիկ mail.ru: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ծրագրավորող է

Արուս. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝ - պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի, - եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը, - որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը, - եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով, - առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով: Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Աննա. Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի խանութ բացելու համար

Գոհար. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ բացել շինանյութի խանութ: Խնդրում եմ ասեք` ո՞ր հարկատեսակով կարող եմ աշխատել, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, գրանցված աշխատող պե՞տք է ունենամ: Կխնդրեմ մանրամասնել: