Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ. անձից

Արա. Բարև ձեզ։ Եթե ֆիզիկական անձից կատարվել են ապրանքների գնումներ` երկկողմանի գնման ակտերի միջոցով, ապա եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամանակ երկրորդ մասում, ո՞ր կոդը պետք է ընտրեմ «այլ եկամուտները», թե՞ պետք է ընտրեմ «չհիմնավորված վճարումները», բայց 20%-ը ձեռքով փոխեմ 10%-ի, քանի որ 150-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ մասի բոլոր վավերապայմանները պահպանված են։ Նշեմ, որ ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո ուզում է գնալ ամենամյա աշխատանքային արձակուրդ 01.04.2018-01.04.2019թթ. ընկած ժամանակահատվածի համար, բայց նա երեխայի խնամքի արձակուրդ գնացել է 11.03.2019թվականից: Նրան հասնու՞մ է 20 աշխ/օր հերթական արձակուրդ, թե՞ 19 աշխ/օր մինչև 11.03.2019թ.: Հրամանը ճիշտ ո՞նց ձևակերպեմ` 01.04.18-11.03.2019թ.- 19 աշ/օր, թե՞ 01.04.18-01.04.19թ. - 20 աշ/օր:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի անկանխիկ վճարման որոշում

Ալինա. Բարև Ձեզ: Խդրում եմ ասեք` ի՞նչ որոշման հիման վրա 2022թ. հունվարից աշխատավարձների վճարումները պիտի կատարվեն անկանխին։ Դա վերաբերվու՞մ է նաև քաղիրավական պայմանագրով աշխատողներին։ Շնորակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արթուր. Բարև ձեզ: Ես Չինաստանից մեկ ստանոկի համար գնել եմ 2 կոմպլեկտ շարժիչներ, այսինքն` մեկ ստանոկի մասեր, ընդհանուր արժեքը 390դոլար: Այս դեպքում` ինչպե՞ս պետք է հաշվարկվի մաքսային վճարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Ռոման. Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձը ներմուծում է անվադողեր ԵՏՄ-ից, ԱԱՀ վճարելու պարտավորություն չունի, քանի որ չափաքանակը չի գերազանցել: Արդյո՞ք այս դեպքում բնապահպանական հարկի վճարելու պարտավորություն ունի, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք

Լիլի. Երկու հարց ունեմ. հանրային սնունդ կազմակերպող ՍՊԸ-ն միկրոյի դաշտում է աշխատում, դրամարկղի գիրք վարելը պարտադիր չէ՞: Հարկայինով բայց արդեն գրանցել են, իսկ եթե ունեմ, բայց չվարե՞մ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ և ինքնազբաղված անձի տարբերությունը

Տիգրան. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է ԱՁ-ի և ինքնազբաղվածի տարբերությունը, մասնավորապես հարկերը, և ՏՏ ոլորտի արտոնությունները, եթե պատրաստվում եմ աշխատել տնից` ֆրիլանս:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Հայկ. Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված. 1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին: Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀՄ դուրսգրում

Սեդա. Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի անհրաժեշտություն

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման դեպքում

Մարինե. Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը նաև ուսանող է

Աստղիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս է կարգավորվում գործատու-ուսանող համարվող աշխատողի փոխհարաբերությունը։ Խոսքս ոչ միայն քննությունների կամ դրանց պարապելու ժամանակահատվածին է վերաբերում, այլ ուսումնական ընթացքին։ Օրինակ` հեռակա ուսանողի դասերի հաճախման ժամանակահատվածը ինչպե՞ս է կարգավորվում։ Տարբերակներ՝ ուսանողին դրվում է բացակա և չի վճարվում աշխատավարձ, կամ ուսանողի համար արձակվում է ներքին իրավական ակտ և չնայած բացականերին պահպանվում է աշխատավարձը։ Եթե էլի ունեք տարբերակներ` խնդրում եմ նշեք, որն է ճիշտը։ Կանխավ շնորհակալություն: