Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Իրինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` քաղիրավական աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ իրավական հիմքերով է ամրագրվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Հայկ. Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. - 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կրկնակի հարկում

Տիգրան. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գործատուն չընդունել անաշխատունակության թերթիկը

Աննա. Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկապարտեզում տրվող ամանորյա արձակուրդ

Գևորգ. Մանկապարտեզը դեկտեմբերի 27-ին երեխաներին տրամադրում է ամանորյա արձակուրդ: Ի՞նչ կարգով է վճարվում աշխատողների աշխատավարձը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Բժշկական ջերմաչափերը ԱԱՀ-ից ազատվա՞ծ են, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը կարո՞ղ է հաշվարկային հաշիվ դուրս գրել այդ ապրանքներով։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտք

Սեդա. Բարև Ձեզ: Մեր ընկերությանը մի ընկերություն պարտք է, սակայն այդ ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ինչպե՞ս դուրս գրեմ այդ պարտքը: Ասեմ, որ պահուստային ֆոնդ չեմ ստեղծել:
Գտնել աշխատանք

#գործկա ԱԴՈՌ ընկերությունում

Ընկերություն՝ ԱԴՈՌ ՍՊԸ Հասցե՝ Արցախի 73 Հեռախոս՝ 043-611-110 Էլ․ փոստ՝ hr շնիկ ador.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն Աշխատանքի է հրավիրում Հաշվետարի Հիմնական պարտականություններ՝ ✔ Ապրանքների մուտքագրում և ելքագրում ծրագիր ✔ Պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում ✔ Ապառիկի ձևակերպում ✔ Պարտքերի վերահսկում ✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում Մեզ մոտ աշխատելու առավելությունները՝ ✅Ֆինանսական ոլորտում կարիերայի աճի մեծ հնարավորություն ✅ Շարունակական ուսուցում ✅Մրցակցային աշխատավարձ և շարունակական բարձրացում ✅ Քիչ հանդիպող և տարբերվող թիմ🙃 ✅ Առողջ աշխատանքային միջավայր ✅ Հյուրասիրություն🍏☕🥃🥦 Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00 - 18:00-ն, շաբաթ՝ 09։00-14։00: 📍Հասցե՝ Արցախի 73 (Էրեբունի համայնք): Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr@ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը: 📞Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 043 611110 հեռախոսահամարով: Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել՝ https://bit.ly/2DTxo9L Պահանջներ: ✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում ✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է) ✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ ✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն ✔ Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում Աշխատավարձ՝ 130․000 - 150․000
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմեն. Աշխատանքիս սկիզբ 20.04.2020թ. է, աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը տրված է 06.12.2021թ., հիմնավորումը` 113 հոդվածի 1-ի 3-րդ կետի։ Իմ մաքուր աշխատավարձս ողջ ընթացքում կազմել է 180 000դր.։ Աշխատանքի ողջ ժամանակահատվածում չեմ օգտվել արձակուրդի ամենամյա իրավունքից: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Լուսինե. Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մարի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է 04.05.2021-ին` շաբաթական 6օրյա, սեպտեմբերից դարձել է 5օրյա, դեկտեմբերի 30-ով պետք է ազատենք: Խնդրեմ կասե՞ք` վերջնահաշվարկը 5օրյայի համար միջին օրականի համար միջին ամսակա՞նը պետք է բաժանեմ 21-ի, իսկ 6օրյաինը՝ 25-ի, թե՞ այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 6ամիս հետո նոր արձակուրդի իրավունք է ունենում չէ՞, իսկ այդ աշխատողը մինչ այդ աշխատել է 6օրյա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան շրջանառություն

Վարդան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

Լիաննա. Հարգելի հաշվապահներ, եթե վարձակալելու ենք գրասենյակային տարածք, և տարածքի սեփականատերը ոչ ռեզիդենտ ֆիզ. անձ է, որն ուղարկել է լիազորագիր: Հիմա վարձակալական պայմանագիր կազմելիս, լիազորվող անձի տվյալնե՞րը պետք է լրացնել պայմանագրում, թե՞ սեփականատիրոջ տվյալներըը։ Շնորհակալ եմ նախապես: