Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ հիմնադիր

Արա. Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է պետական պաշտոնյա, բայց ՍՊԸ-ն ունի տնօրեն և հիմնադիրը չի մասնակցում ընկերության կողմից իրականացվող գործառույթներին և միայն ստանում է շահաբաժին, դա օրենքի խախտու՞մ է։ Կարո՞ղ եք տալ օրենքի հղում։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առանց փաստաթուղթ ապրանքի ձեռքբերում և վաճառք

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալության պայմանագիր կնքելու համար

Անի. Ողջույն բոլորին։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար անմիջապես գնում ենք կադաստր, թե՞ մենք կնքում ենք, իրենք հաստատում, և նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կենսաթոշակի հաշվարկ

Թամարա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմանալ Հայաստանում օրենքով օֆիսային աշխատողների նվազագույն աշխատավարփի չափը, արձակուրդներին և գիշերային ժամերին աշխատողներին ինչքա՞ն են վճարում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Սարգիս. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն լրատվական կայք է հիմնադրել, որտեղ գովազդի տեղադրումից ստացած շահույթն ամսական չի գերազանցում 1 000 000 դրամը: Վարձու աշխատող չունի։ Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ բիզնեսը և հարկային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Էմիլի. Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Տաթև. Բարև ձեզ: Ես ունեմ ԱՁ, որը նոր եմ բացել: Ցանկանում եմ իմանալ` կա՞ որևէ կայք կամ ծառայություն, որոնց օգնությամբ կարող եմ իմանալ իմ կողմից վճարվելիք հարկերը կամ տուրքերը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ

Լիլիթ. Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը: Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ` Ա. գնման գինը 50 000, Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները: 1. Անհատույց ստացվել է ներդումային գույք: 2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝ Ա) սկզբնական արժեքով, Բ) կուտակված մաշվածությունը: 3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ կարելի է հանձնել հաշվետվությունները

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Կարո՞ղ եմ կիրակի օրով հաշվետվություն հանձնել, թե՞ պետք է աշխատանքային օր հանձնեմ (taxservice-ով): Շնորհակալ եմ
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար: 2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար: 3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Էլեն. Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Ա/Ձ-ն միկրոյով աշխատում է 2021թ. հոկտեմբերից, մինչև 2022-ի փետրվարի 1-ը պե՞տք է ներկայացնենք շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, և ամեն տարի սկսած 2022-ից մինչև փետրվարի 20-ը ներկայացնե՞նք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարագիր: Զինվորի` 100 000դրամի դեմքում, 1 500դր. ամեն ամիս պետք է վճարել, թե՞ տարին մեկ ու մինչև ե՞րբ և ի՞նչ հաշվեհամարին պետք է վճարել զինվորի գումարը: