Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փափուկ կահույքի քիմ. մաքրում

Արման. Բարև Ձեզ, Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպություններ

Արուսիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Գայանե. Ընկերներ ողջույն: Կխնդրեմ օգնել. մայրության նպաստը վճարել է գործատուն, պետությունը պետք է ետ վերադարձնի: Մայրության նպաստը կազմել է ընդհանուր` եկամտային հարկը նեռարյալ, 1 347 384 և այդ ամսվա եկամտային հարկը` 201 701դր., միասին եկամտային հարկը կազմել է 498 125դր., պետությունը վճարել է այն, գործատուն վճարել է 1 050 960դր: Ինչքա՞ն պետք է լինի պետության վճարվելիք գումարը, իմ հաշվարկով 849 261դրամ։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտահանում ԵՏՄ

Ռոման. Բարև ձեզ: Եթե շրջանառության հարկ վճարողը արտահանում է ԵՏՄ: Ի՞նչ հարկեր պետք է վճարի: Եվ ես մեկ հարց. եթե շրջանառության հարկ վճարողը փոխառություն է տրամադրում այլ կազմակերպությանը` ի՞նչ հարկեր պետք է վճարի այդ գործարքի մասով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործարքային աշխատանք

Գայանե. Բարև Ձեզ: Եթե աշխատողը կատարելու է ժամանակավոր աշխատանքներ, ոչ մշտական և ստանալու է գործարքային աշխատավարձ` մոտ 20 000-30 000: Ի՞նչ պայմանագրով է աշխատելու գործատուի հետ և աշխատավարձի դիմաց հարկեր վճարելու է, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ճշգրտում

Արման. Բարև Ձեզ։ Կարո՞ղ եմ ճշգրտել սեպտեմբեր ասմվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, եթե այդ ամսվա առաջացած ԱԱՀ-ի դեբետային մասն արդեն պարզեցված ընթացակարգով մուտքագրվել է միասնական հաշվին։ (Հոդված 53 մաս 11, Հոդված 54 մաս 5, եթե ճիշտ եմ հասկանում` այս հոդվածները թույլ չեն տալիս ճշգրտում իրականացնել)։ Ցանկանում եմ ճշգրտում կատարել միայն 18-րդ կետի [Ա] վանդակում, որովհետև գործնկերը չեղարկել և նորից հաշիվ հավերագիր է դուրս գրել, փոխելով գումարի չափը։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը

Հասմիկ. Բարև ձեզ: Աշխատողը գնալու է ֆիզարձակուրդ 2021թ. դեկտեմբերի 29-ին, ինչպե՞ս է հաշվարկվելու եկամտային հարկը, եթե հաշվի առնենք, որ ֆիզարձակուրդի գերակշիռ մասը 2022 թվականի մեջ է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փողոցում առևտուր իրականացնելու համար

Ռուզաննա. Իմ նպատակն է` ունենալ փաստաթուղթ, որով կիրականացնեմ ազատ առևտուր։ Այսինքն` ֆիքսվպած չէ, թե որտեղ և ինչ կվաճառեմ։ Օրվա փողոցային առևտրի համար ուզում եմ գրանցվել եւ հետագայի համար ունենալ ստաժ։ Նախկինում կար պարզեցված հարկ։ Հիմա դա կա՞, և ի՞նչ վճարների մասին է խոսքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձի վերահաշվարկ

Մհեր. Հարգելի գործընկերներ, պետք է կատարել վերահաշվարկ 2018 և 2019թթ. մի քանի ամսվա աշխատավարձ: Արդյո՞ք վերահաշվարկելուց եկամտային հարկը պետք է կիրառվի ամբողջ ամիսների համար առանձին, թե՞ հնարավոր է հանրագումարի բերել, նոր հարկել։ Խնդրում եմ նշել կարգը, ո՞ր հոդվածով և ի՞նչ ձևով պետք է անել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտահանում ՌԴ

Նելլի. Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով: Շնորհակալություն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Անի. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ: